2016-05-06 14:44
«Դե Ֆակտո» N118 (2016թ.)
Գունագեղ ու ջերմ այս անկյունում անհնար է չմանկանալ
«Հրաշք մանկիկ» լեզվական թեքումով մանկապարտեզը 2007 թվականից իր հյուրընկալ դռներն է բացել բոլոր փոքրիկների առջև: Դռներից այն կողմ հեքիաթային աշխարհ է, որտեղ ուզում ես մանկանալ և միահյուսվել փոքրիկների «մոլորակին»:
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Հրաշք մանկիկ» լեզվական թեքումով մանկապարտեզի տնօրեն ՍՈՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ:
-Տիկի՛ն Մարկոսյան, ինչո՞ւմն է «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի առավելությունը:
-Արդեն երկար տարիներ է մանկապարտեզը մեծ սիրով ընդունում և ճանապարհում է փոքրիկներին: «Հրաշք մանկիկ»-ն առանձնահատուկ է ոչ միայն իր նորարարական մեթոդներով, այլև բարեկարգ ու ժամանակակից շենքային պայմաններով` հիանալի կահավորված սենյակներ, մուլտֆիլմերի հերոսների պատկերներով զարդարված պատեր, ջերմ ու տրամադրող մթնոլորտ: Մանկապարտեզում հատուկ ուշադրություն է դարձվում առողջ և օգտակար սննդակարգին, սանիտարահիգիենիկ պայմաններին և վերահսկվում է հմուտ մանկաբույժի կողմից: Մանկապարտեզի մանկավարժական կազմը համալրված է փորձառու, երկարատև աշխատանքային փորձ ունեցող դաստիարակներով ու դայակներով, ովքեր ջերմությամբ են պարուրում փոքրիկներին` թույլ չտալով զգալ մայրիկի բացակայությունը: Մեծ ուշադրություն է դարձվում կրթական ոլորտին, որը շատ կարևոր է երեխայի զարգացման և ճիշտ ձևավորման համար:
«Հրաշք մանկիկ»-ի աշխատանքի կարևորագույն բաղադրիչն է փոքրիկների գեղագիտական դաստիարակությունը: Այստեղ փոքրիկներին ուսուցանում են ձեռքի աշխատանք, ծեփագործություն, նկարչություն, մարմնամարզություն, պար, երաժշտություն, ինչպես նաև պարտադիր են անգլերենի, ռուսերենի և շախմատի դասերը, մաթեմատիկան, տրամաբանությունը, կիրթ վարվեցողության դասընթացները, ծանոթացում շրջակա միջավայրին:
Մեզ մոտ առանձնահատուկ է նաև մարզադահլիճը, որտեղ երեխաները մարզվում են պրոֆեսիոնալ մարզիչի հետ: «Հրաշք մանկիկում» առանձնահատուկ նշվում են բոլոր տոները՝ Սուրբ Զատիկ, Մայրերի տոն, Հունիսի 1, Ամանոր և այլն միջոցառումներ: Մանկապարտեզում պարբերաբար կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ: «Հրաշք մանկիկ»-ը բաց է իր գործունեության մեջ և բաց դասերի ժամանակ ծնողները կարող են տեղեկանալ այն ամենին, ինչով զբաղվում են իրենց բալիկները:
-Ըստ Ձեզ, ի՞նչ է անհրաժեշտ կնոջը լիարժեք երջանիկ լինելու համար:
-Կնոջ լիարժեքության համար շատ կարևոր է ունենալ ամուր ընտանիք և զբաղվել սիրելի աշխատանքով, քանի որ այն կնոջը դարձնում է էլ ավելի հմայիչ և կանացի:
-Լինելով կին ղեկավար, ի՞նչ կմաղթեք մեր հայ կանանց և աղջիկներին միամսյակի կապակցությամբ:
-Մեր հայ կանանց և աղջիկներին մաղթում եմ առողջություն, երջանկություն և իղձերի իրականացում: Գարնանային այս գեղեցիկ տոնին, թող նրանց սրտերը լցվեն սիրով ու ջերմությամբ: Յուրաքանչյուր ընտանիքի հույսը, հավատը, շարժիչ ուժը կինն է, հետևաբար, կնոջ համար սեփական ընտանիքում սիրված լինելը, պարզապես անհրաժեշտություն է: Ժպտացե՛ք, սիրելի՜ կանայք և շարունակեք Ձեր հայեցի դաստիարակությամբ և կանացիությամբ ստեղծել և պահպանել գեղեցիկ ընտանիքներ:
Հարցազրույցը`Քրիստինա Միրզոյանի
Հասցե՝ Արշակունյաց պող., 2 շենք (ք. Երևան, Կենտրոն վարչ. շրջան)
Հեռ.՝ (+374 10) 54 86 89
web: www.hrashkmankik.am
Ֆեյսբուք սոց. ցանց` https://www.facebook.com/hrashkmankik/?fref=ts
Վերադառնալ