12:23
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր երկիրը պետք է ունենա ամուր եւ մնայուն շինություններ.

2016-04-28 10:02

ԱՂՎԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Արդեն 19 տարի է, ինչ «Ագաթ-777» ՍՊԸ-ն իրականացնում է արտադրական և շինարարական գործունեություն: Ընկերությունը «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հետ համատեղ իրականացրել է ՀՀ տասը գյուղերի, որից ութը` սահմանամերձ, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգերի ներդրման աշխատանքներ: Դրանք են Գոշ, Աղավնավանք, Դեղձավան, Խաչարձան, Այգեձոր, Պտղավան, Ջուջևան, Բագրատաշեն, Դեբեդավան, Բարեկամավան: Բարեկամավանում իրականացվել է միայն ջրամատակարարման համակարգի ներդրման աշխատանքներ` խորքային հորեր, ջրագծեր, իսկ վերը թվարկված մյուս գյուղերում` գազամատակարարման աշխատանքներ:


«Ագաթ-777» ՍՊԸ-ն իրականացրել է նաև Աշտարակ, Հրազդան քաղաքների, Կարպի, Օհանավան, Սասունիկ համայնքների ջրամատակարարման համակարգերի ներդրման աշխատանքներ` շարունակաբար զբաղվելով Նոյեմբերյանի տարածաշրջանի գազամատակարարման և ջրամատակարարման, ինչպես նաև Չարենցավան-Աբովյան ջրամատակարարման ներդրման համակարգերի աշխատանքներով:


2015 թվականին ավարտին են հասցվել ՀՀ քննչական կոմիտեի վերանորոգման աշխատանքները, վերակառուցվել է Արագածի, Ծաղկահովիտի դպրոցները:


Այժմ ընթացքի մեջ է Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի վերակառուցման աշխատանքները, որն այս տարվա հունիսին կհանձնվի շահագործման:


Ընկերությունն իր աշխատանքներն իրականացնում է միայն ՀՀ տարածքում` ունենալով 150 և ավելի աշխատակիցներ: «Մեր մոտեցումը հետևյալն է` հետապնդել քիչ շահույթ, սակայն աշխատել և պահպանել մեր ստեղծած աշխատատեղերը: Մենք երբևէ չենք դիմում որակի հաշվին մատչելիություն ապահովելու գործելակերպին, քանի որ դա մեր սկզբունքներին դեմ է: Բացի այդ, այսօր բավականին հետևողականորեն իրականացվում է որակի վերահսկողություն, ինչի համար ես շատ ուրախ եմ: Մեր երկիրը պետք է ունենա ամուր և մնայուն շինություններ»,-ասաց «Ագաթ-777» ՍՊԸ-ի տնօրեն Աղվան Կարապետյանը:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...