04:50
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նիկիտա Աբրահամյան

2016-05-19 09:55

   Ընկերության որակյալ եւ արդյունավետ աշխատանքի գրավականը` պրոֆեսիոնալ անձնակազմի բարեխիղճ աշխատանքն է

«Դե Ֆակտո» N118 (2016թ.)

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «ՌԴ Քոնսթրաքշն Մենեջմենթ Արմենիա» ՓԲԸ շինարարական ընկերության տնօրեն Նիկիտա Աբրահամյանը:


-Պարո՛ն Աբրահամյան, երբ և ինչպե՞ս է ստեղծվել «ՌԴ Քոնսթրաքշն Մենեջմենթ Արմենիա» շինարարական ընկերությունը և ի՞նչ աշխատանքներ է իրականացնում:

-«ՌԴ Քոնսթրաքշն Մենեջմենթ Արմենիա» ՓԲԸ շինարարական ընկերությունը ստեղծվել է «ՌԴ Գրուպ Հոլդինգի» տնօրենների խորհրդի նախագահ, հայտնի գործարար Գագիկ Ադիբեկյանի որոշմամբ:

ՀՀ-ում «ՌԴ Քոնսթրաքշն Մենեջմենթ Արմենիա» ՓԲԸ-ն գրանցվեց 2012 թվականին, որպեսզի իրականացնի Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի շինարարական աշխատանքները: Ընկերությունը հանդես է եկել որպես գլխավոր կապալառու, իր ենթակայության տակ ունենալով 30-ից ավել ենթակապալառուներ:

-Ի՞նչ ձեռքբերումներ ունի ընկերությունը, որոնց մասին կցանկանայիք պատմել:
-Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման նախագիծը մեծ արձագանք ստացավ թե՛ ՀՀ-ում, և թե՛ ՀՀ սահմաններից դուրս` արժանանալով մի շարք մրցանակների: Շենքն արժանացել է IGRA կազմակերպության «Կանաչ տանիք առաջնորդության միջազգային մրցանակ»-ի`(Green Roof Leadership Awards)՝ «Ուղղություն ստեղծող ճարտարապետություն» անվանակարգում («Trendsetting Architecture»):
UWC-ն մրցանակի է արժանացել նաև միջազգային հեղինակավոր International Property Awards-ի «Հանրային ծառայությունների զարգացում» (Public Services Development) անվանակարգում:

-Կա՞ կարգախոս, որի վրա հիմնված է ընկերության գործունեությունը:
-«ՌԴ Գրուպ Հոլդինգն» ունի իր կարգախոսը` «Մենք ստեղծում ենք», (We Create), «Մենք ինովացնում ենք», (We Innovate), «Մենք հոգում ենք» (We care):
Մեր ընկերության կարգախոսն է` «Որակ», «Արագություն» և «Անվտանգություն»: Աշխատանքն անում ենք որակով, սեղմ ժամկետներում և հոգում անվտանգության մասին:

-Կներկայացնե՞ք` մինչ այս ընկերությունն ի՞նչ աշխատանքներ է իրականացրել:
-Ընկերությունը Հայաստանում իրականացրել է Դիլիջան միջազգային դպրոցի շինարարական աշխատանքները, որն իր մեջ միայն դպրոցի մասնաշենքի կառուցում չի նախատեսել:
Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցումն իրականում բավականին մեծ աշխատանք էր պահանջում` բարդություններով հանդերձ: Այն ընդգրկել է մոտ 37000 ք/մ տարածք, իր մեջ ներառելով բազմաֆունկցիոնալ և բնակելի մասնաշենքեր` նախատեսված սովորողների և վարչական անձնակազմի համար, սպորտային մասնաշենք, առանձին ավտոկայանատեղի, տեխնիկական մասնաշենք և այլն:
Աշխատակազմը բազմազգ է եղել, սակայն հիմնականում աշխատել են հայեր: Ընդհանուր առմամբ մոտ 1200 աշխատակիցներ:

-Ո՞րն է ընկերության որակյալ և արդյունավետ աշխատանքի գրավականը:
-Ընկերության որակյալ և արդյունավետ աշխատանքի գրավականը` պրոֆեսիոնալ անձնակազմի բարեխիղճ և թիմային աշխատանքն է, որի արդյունքում սեղմ ժամկետներում և միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացվեց նախագծի աշխատանքները:

-ՀՀ-ում շինարարական ոլորտը բավականին հագեցած է. արդյո՞ք կա առողջ մրցակցություն:
-Համաձայն եմ, որ ՀՀ-ում այս ոլորտը հագեցած է: Հայաստանում շինարարության համար ստեղծված է ազատ մրցակցային գոտի: Հատկանշական է, որ ազատ և առողջ մրցակցությունն է բերում ավելի նորարարական մտահաղացումների զարգացմանը, որի դրսևորման արդյունքում մեր ընկերությանը վստահվեց այս ծրագրի իրականացումը:

-Շինարարական յուրաքանչյուր նախագիծ ստեղծագործություն է, արդյո՞ք կարելի է արվեստի գործ համարել ավարտված շինարարական աշխատանքը:
-Կարծում եմ` ոչ բոլոր շինարարական կառույցները կարելի է համարել որպես արվեստի գործ: Արվեստի գործ կարելի է համարել այն շինարարական աշխատանքը, որի արդյունքում հանրությանն է հանձնվում ճարտարապետական նորարարական ձևաչափով տարբերվող, իր տեսակի մեջ ուրույն գործ: Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսաստանաբնակ հայազգի գործարարներ Ռուբեն Վարդանյանին և Գագիկ Ադիբեկյանին իրենց կատարած ներդրման համար: Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցումը հնարավորություն կտա աշակերտներին շարունակելու կրթությունն աշխարհի առաջատար համալսարաններում, քանի որ դպրոցում կիրառվելու են լավագույն միջազգային կրթական ծրագրերը, որոնք դասավանդելու են միջազգային տարբեր քոլեջներում դասավանդման փորձ ունեցող դասախոսները:

 


Հարցազրույցը`
Քրիստինա Միրզոյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...