22:19
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բարի գալուստ Եգիպտոս

2016-04-18 12:24

Տաք և արևոտ Եգիպտոսը վերջին տարիների ընթացքում դարձել է ամենահայտնի հանգստավայրերից մեկը, որտեղ ամեն տարի մեկնում են միլիոնավոր զբոսաշրջիկներ: 


Ծովափնյա հանգստի սիրահարները Եգիպտոս կարող են մեկնել տարվա ցանկացած եղանակի և վայելել Կարմիր ծովի շքեղագույն հանգիստը: Հիմնականում դա պայմանավորված է Եգիպտոսի՝ Կարմիր ծովի ափին գտնվող կուրորտային` Հուրգադա և Շարմ Էլ- Շեյխ քաղաքներում ծովափնյա հանգստի մատչելիությամբ: Կարմիր ծովն իր ջրի մաքրությամբ, թափանցիկությամբ, կորալների առատությամբ, շահեկանորեն տարբերվում է այլ երկրների ջրային տարածքներից:
Տուրիստական կենտրոններ են համարվում նաև Ալեքսանդրիա և Լուքսոր քաղաքները: Լուքսոր քաղաքը գտնվում է Նեղոս գետի աջ ափին:


Եգիպտոսը կլիմայաբուժական առողջավայր է, զբոսաշրջության կենտրոն: Հին Եգիպտական դամբարանները, բուրգերը, Արքաների և Թագուհիների հովիտները հիմնականում Լուքսորում են: Քաղաքը չափազանց հարմար դիրք է զբաղեցնում Միջերկրական ծովի ափին:
Ալեքսանդրիան հնագույն քաղաք է, որը հիմնադրվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, որտեղ էլ գտնվում է Ալեքսանդրիայի նավահանգիստը:


Շարմ էլ-Շեյխից նավով կազմակերպվում են ուղևորություններ դեպի Սինայի լեռներ, Տիրան կղզի և Սուրբ Կատրինի մենաստան: Վերջինս գտնվում է աստվածաշնչյան Մովսես լեռան ստորոտում: Դայվինգը՝ տուրիստական Եգիպտոսի առանցքային առավելություններից է, քանզի Կարմիր ծովի ստորջրյա աշխարհը բացառիկ է իր գեղեցկությամբ:


Եգիպտոսը շարունակում է մնալ հեղինակավոր տուրիստական երկրներից մեկը, ոչ միայն իր տաք և արևոտ կլիմայի պատճառով, այլ նաև աշխարհահռչակ բուրգերի և հեթանոսական տաճարների շնորհիվ: Ամենահայտնի պատմական բուրգերը գտնվում են մայրաքաղաք Կահիրեում ՝ Նեղոսի կանաչ հովտում: Զբոսաշրջիկներին առաջարկվում է ծովային լավագույն կրուիզները` Նեղոս գետով:

Where it all begins !

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...