17:55
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2016-04-14 20:34

Հայ գրական միտքը դարեր շարունակ փայլել է մեծանուն գրողներով, որոնց գիրը հավերժական ճշմարտություն է պարունակում իր մեջ` դարերի ընթացքում պահպանելով արդիականությունն ու իմաստությունը: Նրանք մեր ամենօրյա ուղեկիցներն են, մեր հոգսի և ուրախության ընկերները, նրանց գրքերը մեր գրասեղանի անբաժան մասնիկն են: Եվ զարմանալի է նրանց հանճարեղությունը, որն ստիպում է ամեն անգամ կարդալիս նոր բացահայտումներ անել, նորովի ճանաչել կյանքը, ազգային ինքնությունն ու ինքդ քեզ:


Անկախ Հայաստանի ձևավորումից հետո հայը փնտրտուքների մեջ է` գտնելու այն գաղափարախոսությունը, հերոսին, ճշմարտությունը, որը կտանի դեպի լուսավոր ապագա, ճշմարիտ կլինի այնքան, որ հաշվի կնստի ժամանակակից աշխարհի առաջընթացի հետ և իմաստուն կլինի այնքան, որ խորապես կպահպանի ազգային ինքնության սահմանները և կզարգացնի ազգային արժեհամակարգը: Ժամանակակից գրականությունը նույնպես փնտրտուքի մեջ է` գտնելու ժամանակի հերոսին, արտացոլելու ժամանակակից մարդու հոգևոր մղումները, ցանկություններն ու խնդիրները:


Ժամանակակից գրական աշխարհում իր տաղանդով, գրի անկեղծությամբ, ոգեղենությամբ, կանացի եզակի կերպարով առանձնանում է Սոնա Վանը: Նա հայ ժամանակակից գրականության լուսատուներից է, ում հեղինակած գրքերը, ստեղծած «Նարցիս» ամսագիրը հարստացրեցին մշակութային ամայություն ապրող մեր իրականությունը: Հնարավոր չէ նրան կարդալ և չհուզվել, հնարավոր չէ նրա հետ չտխրել ու չուրախանալ: Եվ դա պատահական չէ, քանի որ նրա բարձրացրած հարցերը, գրական միտքը հոգեհարազատ է յուրաքանչյուրին: Այն բոլորիս և հայ ազգի մասին է, ինչպես նաև կնոջ առեղծվածային էության ու մղումների, հոգևոր ցավերի և մեղավոր ու անմեղ աշխարհում նրա կենսափիլիսոփայականի մասին: Պատահական չէ նաև նրա բաց նամակը` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` մարտի 8-ին ընդառաջ վերականգնել կալանավայրում գտնվող կանանց ընդհատված երջանկությունը:


«Դե Ֆակտո» ամսագրի առաջին էջում ներկայացնում ենք ամերիկաբնակ պոետ, էսսեիստ, մշակութային ձեռնարկների հեղինակ ու պարզապես հրաշալի մտավորական Սոնա Վանին: Կարդացե՛ք նրա հարցազրույցը «Դե Ֆակտո» ամսագրում` բացահայտելով նրա բանաստեղծական և կանացի էության անկրկնելի համադրությունը:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...