15:32
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ Աշխարհի առաջատար բրենդերը մեկ հարկի տակ

2013-01-10 12:00

 

Եթե ամիսներ առաջ մարդիկ, անցնելով Ծիծեռնակաբերդի խճուղով, կռահում էին այս գեղեցիկ ճարտարապետական կառույցի ինտերիերը, ապա այսօր արդեն Դալմա Գարդեն Մոլն իրականություն է` առևտրի և զվարճանքի խոշորագույն բազմաֆունկցիոնալ առաջին կենտրոնը Հայաստանում է: Կենտրոնն ունի  48000 ք.մ. ընդհանուր տարածք, որից  37600 ք.մ. առևտրային է, ավտոկանգառ` նախատեսված 700 մեքենայի համար: Այստեղ դուք կգտնեք ամեն ինչ` բրենդային հագուստ և աքսեսուարներ, մանկական խանութներ, հիպերմարկետ, արագ սննդի սպասարկման կետեր, ինչպես նաև հանգիստն ու ժամանացը կազմակերպելու յուրօրինակ տարբերակ:

Դալմա Գարդեն Մոլը տեղակայված է երևանյան նոր ու զարգացող հատվածում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում: Կենտրոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին: Բացման արարողությանը իր ներկայությամբ պատվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՙՏաշիր Գրուպ՚ ընկերության նախագահ Սամվել Կարապետյանն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Բացումից արդեն անցել է երկու ամիս և այսօր վստահ կարող ենք ասել, որ կենտրոնը հզոր ներդրում է հայաստանյան տնտեսության զարգացման, միջազգային բրենդերի հետ համագործակցության և առևտրաշրջանառության զարգացման համար: Թարմ, կանաչ, գրավիչ ու միակ կենտրոնը արդեն դարձել է մեր առօրյայի մի մասը: Այսօր այն լավագույնս ներկայանում է իր հաճախորդներին ու լիովին համապատասխում է «ՄՈԼե ասվածի միջազգային չափանիշներին: Արդյունքում՝ մենք ունենք հիանալի համալիր, որը թեԲ իր ճարտարապետական լուծումներով, թեԲ առևտրի և ժամանցի կազմակերպման սկզբունքներով, թեԲ ներկայացված բրենդերի որակով լիովին համապատասխանում է ինչպես միջազգային չափորոշիչներին, այնպես էլ այն պահանջներին, որոնք գոյություն ունեին նախքան «Դալմա Գարդեն Մոլ» նախագծի մեկնարկը:

Դալմա Գարդեն Մոլի պատմության, աշխատանքային ընթացքի ու նոր անակնկալների մասին  խոսեցինք «Դալմա Ինվեստ» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Խաչատրյանի հետ:

-              Պարո՛ն Խաչատրյան, ՄՈԼ-ի կոնցեպցիան, կարծում եմ, ամբողջ աշխարհում նույնն է, սակայն յուրաքանչյուր քաղաք այն համաձայնեցնում է իր բնակիչների պահանջներին : Ո՞րն է այն առանձնահատուկ գիծը, որը տարվել է ՙԴալմա Ինվեստ՚-ի կողմից ՄՈԼ-ի կառուցման և այն շահագործման հանձնելու ընթացքում:

-              Այո՛, ճիշտ եք, գոյություն ունի ՄՈԼ-ի դասական կոնցեպցիա, որին մենք հավատարիմ ենք եղել ի սկզբանե: Կենտրոնը կառուցվել է նման համալիրների ներկայացվող ամենաբարձր պահանջների համապատասխան, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշների ներկայությունը մեկ հարկի տակ: Մեր ուշացման հիմնական պատճառն այն էր, որ ընկերությունը, հավատարիմ մնալով ՄՈԼ-ի կոնցեպցիայի պահպանման սկզբունքին, ձգտել է տարածքներ հատկացնել ոլորտի առաջատարներին և լավագույններին: ՙՏաշիր Գրուպ՚-ի և Դալմա Գարդեն Մոլի շնորհիվ ՀՀ շուկայում հաստատվել է նաև համաշխարհային ճանաչում ունեցող «Ալհոկայիրե (Alhokair) ընկերությունը: Դալմա Գարդեն Մոլում այն ներկայանում է մոտ երկու տասնյակ բրենդերով: Դե, իսկ ինչ վերաբերում է կենտրոնի առանձնահատկությանը, ապա պետք է նշեմ, որ ՙՏաշիր Գրուպը՚ Ռուսաստանում, ինչպես նաև Հայաստանում  ունի ավելիք քան 20 նմանատիպ  ՄՈԼ և իր առջև խնդիր է դրել հայրենիքում կառուցել լավագույնը եղածների մեջ: Մենք` հայերս, շատ խստապահանջ և յուրաքանչյուր մանրուք նկատող և ու հաշվի առնող ազգ ենք, ուստի ամեն ինչ փորձել ենք անել այնպես, որ մեր ամենատես աչքը չգտնի ոչ մի վրիպում և թերություն: Հուսամ` հաջողվել է: (Ժպտում է):

-              Ինչպիսի՞ն են աշխատանքային հարաբերությունները ՙԴալմա Ինվեստ՚-ի և ՄՈԼ-ի վարձակալների միջև:

-              ՄՈԼ-ի ադմինիստրացիայի և վարձակալների միջև դրական աշխատանքային մթնոլորտ է, վարում ենք գործընկերային հարաբերություններ, առաջիկայում կունենանք համատեղ մարքեթինգային պլան, ըստ որի յուրաքանչյուր վարձակալ սեփական զեղչերից և ակցիաներից բացի, կունենա Դալմա Գարդեն  Մոլի հետ համատեղ ճկուն ակցիաներ անցկացնելու հնարավորություն: Սա նույնպես կնպաստի առևտրի խթանմանը և կհետաքրքրի ու կշահագրգռի մեր հաճախորդներին: Ներկայումս բանակցությունների փուլում ենք, քանի որ այդքան էլ հեշտ չէ իրականացնել ծրագրեր 20-30 ընկերության հետ միաժամանակ:

-              Ովքե՞ր են Դալմա Գարդեն Մոլի պոտենցիալ հաճախորդները:

-              Կենտրոնում հիմնականում ներկայացված են միջին և միջինից բարձր սեգմենտի ապրանքանիշեր, սակայն նախատեսված է, որ առկա ապրանքատեսակները հնարավորինս հասանելի լինեն հասարակության առավել լայն շերտերի համար: Դալմա Գարդեն Մոլը ոչ միայն առևտրի, այլև զվարճանքի կենտրոն է, ուստի մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա ՄՈԼ-ում ընտրել իր համար առավել հարմար ժամանցի տեսակը: Դալմա Գարդեն Մոլը հավակնում է դառնալ նաև տարբեր միջոցառումների՝ ցուցահանդեսների, շնորհանդեսների, նորաձևության ցուցադրությունների, համերգների ու այլ հանդիսությունների անցկացման վայր և համաքաղաքային առօրյայի անբաժանելի մաս: «Դալմա Ինվեստե-ի նպատակներից մեկն էլ այս միջոցով քաղաքակիրթ առևտրի և հաճելի ժամանցի կազմակերպման մշակույթը հայկական իրականություն մտցնելն է: Մեր համաքաղաքացին պետք է իմանա, որ մեր կենտրոնում կգտնի իրեն անհրաժեշտ ամեն ինչ, հոգնելու դեպքում հանգիստը կվայելի գողտրիկ սրճարանում, աշխուժանալու համար կայցելի զվարճանքի գոտի կամ կայցելի 6 կինոթատրոններից մեկը: Մենք նախաձեռնել ենք ամեն ինչ մեր հաճախորդների հարմարավետ ժամանցն ապահովելու համար: ՄՈԼ-ը նաև հաճելի վայր է եղանակային սուր պայմաններից պատսպարվելու, խիստ շոգից, ցրտից կամ տեղումներից խուսափելու և ժամանակ անցկացնելու համար:

-              Այսօր դեռ կան տաղավարներ, որոնք առայժմ դատարկ են: Ինչո՞ւ:

-              Իրականում յուրաքանչյուր ազատ բուտիկ/տաղավար այս պահին ունի մի քանի հավակնորդ, սակայն մենք դեռ բանակցությունների և կողմնորոշման փուլում ենք, քանի որ տվյալ բրենդը` լինի դա հագուստի խանութ, դեղատուն,  գեղեցկության սրահ, պետք է համապատասխանի մեր սահմանած նշաձողին:

-              Ի՞նչ անելիքներ և ծրագրեր ունի Դալմա Գարդեն Մոլը մոտ ապագայի համար:

-              Հիմնական և կարևորագույն քայլերն արդեն արված են, միջազգային համագործակցության մեկնարկը աշխարհահռչակ բրենդների հետ արդեն տրված է: Մենք շարունակելու ենք աշխատել նույն եռանդով և որակով՝ հավատարիմ մնալով մեր սկզբունքներին: Տարվա ընթացքում կլինեն տարբեր միջոցառումներ և անակնկալներ, որոնք կուզենայի, որ իրոք անակնկալ լինեին, ուստի հիմա կլռեմ, Ձեր թույտվությամբ:

-              Շնորհակալ եմ, պարո՛ն Խաչատրյան, և վերջում` Ձեր ամանորյա բարեմաղթանքը:

-              Ես մաղթում եմ բոլորիս ուրախ տոներ, բարեբեր տարի: Թող գալիք տարին լինի անսպառ  ջերմության, փայլուն գաղափարների ու նոր գնումների տարի:

Պատրաստեց Թեհմինա Արզումանյանը

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)

Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...