2016-03-14 11:45
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆ /համալիրի ճարտարապետ/
«Դե Ֆակտո» N117(2016թ.)
Ստեփան Ախոյանի մասին
Ստեփան Ախոյանը բարձրակարգ և փորձառու շինարար է, գործի հմուտ կազմակերպիչ՝ պատասխանատվության մեծ գիտակցումով անձնավորություն:
Նա Հայաստանում բազմաթիվ կառույցներ իրականացրած շինարարական կազմակերպության ղեկավար է: Երբ օրակարգում Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառավարական շենքերի համալիրի կառուցման խնդիրը դրվեց, մենք սկսեցինք շինարարական կազմակերպության փնտրտուքը:
Անհրաժեշտ էր համալիրը կառուցել կարճ ժամկետում, բարձր որակով և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Ընդ որում, այս ամենը՝ շուկայական արժեքների նվազագույն շեմի սահմաններում:
Հայաստանում բարձրակարգ շինարարական կազմակերպությունները մի քանի տասնյակի են հասնում: Սակայն ընտրությունը կանգ առավ հատկապես «Սպիտակ տնակ»-ի վրա՝ հաշվի առնելով վերոնշյալ պայմաններին կազմակերպության լիակատար բավարարման հանգամանքը:
Շինարարությունը կազմակերպվեց ամբողջ ծավալով, նյութերի և սարքավորումների մատակարարումը՝ ըստ սահմանված գրաֆիկի, բանվորների, արհեստավորների, մոնտաժողների, ինժեներների աշխատանքը՝ ճշգրիտ ժամկետներում: Շինարարության ընթացքում առաջացած խնդիրները օպերատիվ լուծումներ ստացան: Եվ այս ամենը առաջին հերթին «Սպիտակ տնակ» շինարարական կազմակերպության ղեկավարի անհատական հատկանիշների շնորհիվ:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները և Ս. Ախոյանի մեծ դերը այսօրինակ մասշտաբային կառույցի իրականացման գործում, նա, ի թիվս նախագծողների, ներկայացվել է ՀՀ պետական մրցանակի :
Վերադառնալ