23:07
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տարվա կին գործարար

2016-01-25 00:22

 ԻՆԵՍՍԱ ՆԱԶԱՐՅԱՆ

«Էկոսենս» ախտորոշման կենտրոնների ցանցի հիմնադիր տնօրեն, 

համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու

 


«Էկոսենս» լաբորատորիա. ճշգրիտ արդյունքներ` սեղմ ժամկետներում

 Շնորհիվ առաջատար կլինիկաներում վերապատրաստված հմուտ մասնագետների եւ հանրահայտ ընկերությունների կողմից արտադրված գերժամանակակից սարքավորումների ներդրման` «Էկոսենս» լաբորատորիան կարճ ժամանակահատվածում ձեռք բերեց վստահություն հասարակության շրջանում` դասվելով առաջատար լաբորատորիաների թվին:

 

-Տիկի՛ն Նազարյան, «Էկոսենս» լաբորատորիան գործում է 2009թ-ից` արդեն շուրջ վեց տարի, և այսօր դասվում է ՀՀ առաջատար լաբորատորիաների թվին: Կպատմե՞ք լաբորատորիայի ստեղծման և զարգացման պատմությունը:

 

-Այո՛, «Էկոսենս» ախտորոշման լաբորատորիան ստեղծվել է 2009թ-ին: Շնորհիվ զարգացած արտերկրների առաջատար կլինիկաներում բազմիցս վերապատրաստված հմուտ մասնագետների, ինչպես նաև հանրահայտ ընկերությունների կողմից արտադրված գերժամանակակից բուժսարքավորումների` կենտրոնը կարողացել է կարճ ժամանակահատվածում դառնալ Հայաստանում գործող առաջատար լաբորատորիաներից մեկը: Մեզ մոտ իսպառ բացառվում են լաբորատոր քննությունների կեղծ արդյունքները: «Էկոսենս» լաբորատորիայի գործունեության հիմնական նպատակը՝ առավելագույնս սեղմ ժամկետներում ճշգրիտ արդյունքների տրամադրումն է:

 

Վերջերս, Կոմիտաս 37/1 հասցեում բացվել է «Էկոսենս» ախտորոշման կենտրոնը, որտեղ լաբորատոր հետազոտությունների հետ մեկտեղ` գործում են նաև այնպիսի գործիքային ախտորոշման ծառայություններ, ինչպիսիք են` ուլտրաձայնային հետազոտությունը, դոպլերը, դուպլեքսը, էխոսրտագրությունը, լյարդի ֆիբրոսկանավորումը:

 

-Ախտորոշիչ ծառայությունների ինչպիսի՞ ցանկ են առաջարկում «Էկոսենս» կենտրոնները:

 

-Կենտրոններում կատարվում են լաբորատոր բոլոր տեսակի քննությունները: Այստեղ իրականացվող լայնածավալ հետազոտությունները ներառում են ինչպես ստանդարտ լաբորատոր, այնպես էլ ինքնատիպ գենետիկական հետազոտություններ:

 

«Էկոսենս» լաբորատորիաներում կատարվում են՝ ընդհանուր կլինիկական, իմունոլոգիական, շճաբանական, կենսաքիմիական և մանրէաբանական քննություններ, հորմոնների, օնկոմարկերների, արյան մակարդելիության, տրոմբոֆիլիաների հետազոտություններ, հղիության սքրինինգ:

 

«Էկոսենս» բժշկական լաբորատորիաներն իրականացնում են նաև բարձր զգայունություն ունեցող Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով ախտորոշում, որն առավել հայտնի է որպես PCR մեթոդ: Այն ԴՆԹ-ի մակարդակով կատարվող հետազոտություն է, որի միջոցով առավել բարձր ճշգրտությամբ որոշվում է վարակների առկայությունը: Այս մեթոդն այսօր ողջ աշխարհում համարվում է «ոսկե ստանդարտ»:

 

-Համագործակցության ինչպիսի՞ շրջանակներ ունեք հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս:

 

-«Էկոսենս» բժշկական լաբորատորիան հետազոտությունների լայնածավալ ծառայություններ է մատուցում ոչ միայն այցելուներին, այլև համագործակցում է բժշկական կենտրոնների և կլինիկաների հետ: Կենտրոնն ունի նաև իր մասնաճյուղերը Հայաստանի մարզերում, մասնավորապես` Վանաձոր, Գյումրի, Կապան քաղաքներում, ինչպես նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

 

-Ավանդական լաբորատոր հետազոտություններից զատ` ուրիշ ի՞նչ հետազոտություններ են իրականացվում կենտրոններում:

 

-Կոմիտաս 37/1 հասցեում նորաբաց «Էկոսենս» կենտրոնը հագեցած է գերժամանակակից գործիքային ախտորոշման սարքավորումներով: Օրինակ՝ լյարդի ֆիբրոզի աստիճանը գնահատելու համար նախատեսված է ֆիբրոսկանի ամենավերջին մոդելը: Լյարդի այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են վիրուսային հեպատիտները, բորբոքումները, ճարպակալումը և այլն, ցուցված է լինում գնահատել լյարդի վիճակը, և մինչ օրս, դա արվել է բիոպսիայի եղանակով` լյարդից նմուշ վերցնելով, իսկ ֆիբրոսկանը հնարավորություն է տալիս մի քանի րոպեի ընթացքում հարյուր անգամ ավելի մեծ ծավալ ընդգրկել հետազոտման գործընթացում` առանց ինվազիվ միջամտությունների:

 

Մյուսը` «պրեմիում» դասի Philips ապրանքանիշի ուլտրաձայնային հետազոտությունների սարքն է, որը այս սերնդի նմանատիպ սարքերից միակն է Հայաստանում: Այն հնարավորություն է տալիս կատարել ներքին օրգանների ուլտրաձայնային զննումներ, էխոկարդիոգրաֆիկ, դոպլեր, դուպլեքս հետազոտոթյուններ եռաչափ պատկերներով` շատ բարձր ճշգրտությամբ:

 

-Ինչպե՞ս է իրականացվում լաբորատոր ծառայությունների որակի վերահսկողությունը:

 

-Աշխարհի առաջատար արտադրողների ավտոմատացված սարքերի կիրառումը թույլ է տալիս հետազոտությունները կատարել օպերատիվ կերպով և բարձր որակով: Տեխնիկական հագեցվածության շնորհիվ` կարողանում ենք ստանդարտ լաբորատոր հետազոտություններից բացի, կատարել նաև ինքնատիպ գենետիկական հետազոտություններ՝ կիրառելով առաջատար գիտնականների վերջին ձեռքբերումները: Բայց անգամ արդիական ու լավագույն սարքավորումների առկայությունը հավաստի ցուցանիշների բավարար հիմք չէ: Այդ պատճառով միջազգային չափանիշների՝ համապատասխան` լաբորատորիայի բոլոր սարքավորումներն անցնում են ամենօրյա «ներքին» հսկողություն: Որակի հարցում առաջնորդվում ենք առավելագույն թափանցիկությամբ, հետևում ենք ուսումնասիրվող կենսանմուշների տեղափոխման և պահպանման խիստ կանոններին: Վերջին սերնդի թեստ-համակարգերը, տեխնոլոգիական հագեցումը երաշխավորում են հետազոտությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին: «Էկոսենս»-ում մեծագույն ուշադրություն է դարձվում որակի հսկողության գործընթացին:

 

-Ձեր աշխատանքում ամենակարևոր գնահատականը վստահությունն է, ինչպե՞ս է այն Ձեզ հաջողվել ձեռք բերել և ի՞նչ եք անում այն պահպանելու համար:

 

-Մենք մասնակցում ենք արտաքին հսկման միջազգային Randox (Մեծ Բրիտանիա) ծրագրին: Լաբորատորիայում կատարված հետազոտություններն ուղարկում ենք Մեծ Բրիտանիայի ռեֆերենս լաբորատորիա, որտեղ ստուգում են դրանց հավաստիությունը: Ամիսը մեկ անգամ ստանում ենք հաշվետվություն՝ սարքերի և օգտագործվող նյութերի մասին: Դա էլ մեզ ավելի վստահ ու կայուն է դարձնում ներքին շուկայում:

 

-Առողջապահական համակարգում գործունեություն ծավալելը բավականին բարդ է, քանի որ մարդիկ տարբեր են և յուրաքանչյուրի հետ պետք է անհատապես աշխատել: Արդյոք ապահովվո՞ւմ է նրանց տվյալների գաղտնիությունը, հնարավո՞ր է անանուն հետազոտություններ իրականացնել Ձեր լաբորատորիայում, քանի որ մարդու առողջությունը նաև անձնական կյանքի մի մասն է կազմում:

 

-Անհատական մոտեցումը յուրաքանչյուր այցելուին` «Էկոսենս» լաբորատորիայի գլխավոր այցեքարտն է: Երաշխավորված է բժշկական տեղեկության գաղտնիությունը, անանուն հետազոտությունը, նմուշառման գործընթացի անվտանգությունը: Բացի այդ, մեր կենտրոնը Հայաստանում այն եզակիներից է, որը սպասարկման յուրահատուկ քաղաքականություն է որդեգրել` հետազոտման կարիք, բայց տեղաշարժման խնդիր ունեցող անձանց մոտենում է շարժական լաբորատորիան: Ծանր հիվանդների համար աշխատում է մեր շարժական խումբը. հնարավոր է նաև նմուշառումը կազմակերպել տան պայմաններում:

 

-Մոտենում է Ամանորը, ինչպիսի՞ տոն է այն Ձեզ համար, ինչպե՞ս եք պատրաստվում: Ձեր ամանորյա բարեմաղթանքը:

 

-Ամանորը բոլորիս համար այն տոնն է, երբ ամփոփում ես անցնող տարին, վերլուծում արդյունքները, ծրագրում հաջորդ տարվա անելիքները և ամենակարևորը` երեխայի նման հավատում ես ամանորյա հրաշքին:

 

Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում առողջություն և խաղաղություն:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...