17:04
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԱՐԻԱՆՆԱ՝ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ

2016-02-05 10:43

«Մարիաննա»` հավերժական որակ


ՏԻԳՐԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Դուստր Մարիաննա» ընկերության հիմնադիր տնօրեն

 «Դե Ֆակտո» N115 (2015թ.)


Հայրենական արտադրության զարգացումը երկրի տնտեսության կարեւոր հիմնասյուներից մեկն է, որի բարգավաճմանն ուղղված` պետությունը պետք է հատուկ քաղաքականություն վարի:
ՀՀ կաթնամթերքի շուկայում առաջատար տեղ ունի «Դուստր Մարիաննա» ընկերությունն իր արտադրանքի տեսականիով, որն այս տարի ճանաչվել է «Տարվա ապրանքանիշ-2015», արժանացել «Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած կաթնամթերք արտադրող տարվա ընկերություն» անվանակոչմանը:

 

-Պարո՛ն Վարդանյան, բարձր գնահատելով «Դուստր Մարիաննա» ընկերության գործունեությունը, սպառողին որակյալ կաթնամթերքով ապահովելու Ձեր առաքելությունը` «Դե Ֆակտո» ամսագիրը «Մարիաննա» կաթնամթերքը ճանաչում է «Տարվա լավագույն կաթնամթերք»: Դուք ինչպե՞ս կգնահատեք ընկերության գործունեությունը:


-Շնորհակալություն բարձր գնահատականի համար: Այդ գնահատականները ամեն անգամ մեզ ավելի են պարտավորեցնում:
Մեր ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1997թ.-ից՝ 19 տարի առաջ: Այն ժամանակ փոքր, ընտանեկան արտադրամաս էր, ու չէինք էլ պատկերացնի, որ մենք կունենանք նման ժամանակակից գործարան: Իր որակական հատկանիշներով «Մարիաննա»-ն դուր եկավ սպառողներին և գրավեց իր տեղը կաթնամթերքի շուկայում: Ամեն ինչ ձեռք ենք բերել մեծ դժվարություններով, իմ և կնոջս ամենօրյա տքնաջան աշխատանքով, այդպես է առայսօր:
Քանի որ ավելանում էին սպառման ծավալները, մեր վաստակած գումարները որոշեցինք լիովին ներդնել «Մարիաննայի» արտադրամասի վերազինման, տարածքների ձեռք բերման գործում, ինչի արդյունքում ունենք այս մեծ գործարանը: Այդ տարիների ընթացքում ունեցած դժվարությունները մեզ միշտ առաջ են մղել դեպի ավելի մեծ ձեռքբերումների ու պարտավորեցրել:
Մենք առաջին օրվանից շրջապատված ենք եղել մեզ և մեր գործին նվիրված ազնիվ, սրտացավ աշխատողներով: Այլ կերպ չէր կարող լինել, որովհետև նրանք տեսել են մեր աշխատանքը և մեզ հետ անցել այդ դժվար, բայց հաճելի ու հետաքրքիր ուղին: «Մարիաննա»-ի առաջին աշխատողները եղել են մեր հարազատները և հարևանները, որոնց շուրջ ձևավորվել է այսօրվա մեր մեծ կոլեկտիվը՝ ավելի ճիշտ ընտանիքը:
Ի դեպ, ունենք բազմաթիվ նորաստեղծ ընտանիքներ, որոնք ձևավորվել են հենց մեր կոլեկտիվում, դա շատ հաճելի է: Իսկ ինչ վերաբերվում է ընկերության գործունեության գնահատականին, ապա ես դա չեմ կարող տալ: Մեզ գնահատում են մեր սպառողները: Ես ուղղակի կարող եմ ասել, որ սիրում եմ իմ աշխատանքը և այն կատարում եմ անմնացորդ նվիրումով:

-2015թ. մոտենում է ավարտին, և ժամանակն է ամփոփելու այն` մատնանշելով ձեռքբերումները, այդ առումով ինչպիսի՞ն էր 2015թ. Ձեր ընկերության համար:


-2015 թվականը մեզ համար եղել է ձեռքբերումների տարի: Մեր ընկերությունը արժանացել է Ստանդարտացման բնագավառում ոսկե մրցանակի, ճանաչվել «Տարվա ապրանքանիշ-2015», Համազգային վստահության խորհրդի կողմից արժանացել է «Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած կաթնամթերք արտադրող տարվա ընկերություն» անվանակոչմանը: ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի աշխատանքներին մասնակցության համար ևս արժանացել է ոսկե մեդալի: Տեղական ցուցահանդեսին ստացել ենք սերտիֆիկատ՝ արտադրանքի բարձր որակի համար, բացի դա, մասնակցել ենք միջազգային մի շարք ցուցահանդեսների և վերադարձել պատվոգրերով:

-Ո՞րն է «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանքի որակի ամենակարևոր գրավականը:


-Կաթնամթերքի շուկայում բարձր մրցակցությունը թելադրում է մեզ որակը դարձնել ընկերության զարգացման կարևորագույն և գլխավոր գործոն: Որակյալ և անվտանգ արտադրանքը մեր ողջ գործունեության հիմքն է: Որակն ինքնին կախված չէ մեկ գործընթացից, այն իր մեջ ներառում է բարձրորակ հումք, ժամանակակից տեխնոլոգիաներ, տեխնիկական զինվածություն, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, հետևողական ու նվիրված աշխատանք: Ընկերության յուրաքանչյուր աշխատակից իր լուման ունի որակի ապահովման գործում:

-«Դուստր Մարիաննա» ընկերությունն իր 20-ից ավելի արտադրատեսակներով կաթնամթերքի շուկայում առաջատարներից մեկն է, որո՞նք էին 2015թ. նորույթները:


-Շուկան զարգանում է, սպառողների նախասիրությունները փոխվում են, և յուրաքանչյուր արտադրողի առջև մշտապես դրվում է արտադրանքի տեսականու ընդլայնման գաղափարը: «Մարիաննա» ընկերությունը անընդհատ մշակում է նորագույն մթերքների տեխնոլոգիաներ: Այդ գործում շատ կարևորում ենք փորձի փոխանակումը տարբեր երկրների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Իտալիայի հայտնի ընկերությունների տեխնոլոգների հետ:
2015թ. ընկերությունը հայ սպառողին ներկայացրեց ուլտրապաստերացված կաթ` 3.2% յուղայնությամբ և կաթնային սերուցք` 10% յուղայնությամբ, որոնք հայկական առաջին նմանատիպ արտադրանքներն են:
Ուլտրապաստերացված խմելու կաթի և կաթնային սերուցքի առավելությունը կայանում է նրանում, որ բարձր ջերմային մշակման և ժամանակակից իտալական սարքավորումների շնորհիվ` կաթի և սերուցքի պիտանելիության ժամկետը հասցվել է 6 ամսի՝ պահպանելով բնական կաթի որակական և օգտակար հատկանիշները:
Նորույթ են նաև՝ իտալական «Մոցարելլա» տեսակի պանիրը, հոմոգեն (համասեռ) մրգային հավելումներով յոգուրտները, բարձր յուղայնությամբ թթվասերը՝ նոր տուփերով: Նշված նորույթները դրական արձագանք ունեցան սպառողների շրջանում:

-Շատ կարևոր նախաձեռնություն էր բիֆիդո բակտերիաներով հարուստ «Բիֆիդո» կաթնամթերքի արտադրությունը սկսելու Ձեր նախաձեռնությունը, որն ուղղված է առողջ ապրելակերպի ճիշտ կազմակերպմանը: «Բիֆիդո» կաթնամթերքի ի՞նչ տեսականի ունեք ու այն ինչպիսի՞ պահանջարկ և սպառում ունի շուկայում:


-Ներկայումս ամբողջ աշխարհում` կաթնամթերքի արտադրությունում, հստակ միտում է արձանագրվում կաթնամթերքը հարստացնել տարբեր տեսակի բիֆիդոկուլտուրաներով, քանի որ այդ միկրոօրգանիզմները կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի նյութափոխանակության գործընթացների բարելավման, բազում հիվանդությունների կանխարգելման և բուժման հարցում: Այդ հանգամանքը հաշվի առնելով` մեր ընկերությունը 2009թ. ձեռնամուխ եղավ բիֆիդոկուլտուրաներով հարստացված կաթնամթերքի արտադրություն սկսել: Տեսականին բավականին մեծ է՝ բիֆիդոթթվասեր, բիֆիդոկեֆիր, բիֆիդոմածուն, բիֆիդոյոգուրտներ, բիֆիդոկաթնաշոռ, բիֆիդոկաթնաշոռ+բիֆիդոթթվասեր, որոնք լայն սպառում ունեն:

-Որակյալ կաթնամթերքի արտադրության համար կարևոր նախապայման է լավագույն սարքավորումներով զինված լինելը, պրոֆեսիոնալ անձնակազմի առկայությունը: Որքանով տեղյակ ենք, իտալական արտադրության սարքավորումներ են տեղադրված ընկերության արտադրամասում, ի՞նչ առավելություններ ունեն դրանք, այդ առումով ի՞նչ ձեռքբերումներ ունի ընկերությունը:


-Ինչպես գիտեք, «Մարիաննա» ընկերությունը կաթնամթերքի շուկայում առաջատարներից է, սակայն այն երբեք կանգ չի առնում ժամանակակից տեխնոլոգիաների մշակման, ինչպես նաև նորագույն՝ եվրոպական ստանդարտներին համապատասխանող սարքավորումների ձեռք բերման գործում:
Այդ նպատակով, 2015թ. իտալական ‹‹REDA›› ընկերությունից ձեռք ենք բերել բարձր արտադրողականության՝ ստերիլացնող, իսկ ‹‹IPI›› ընկերությունից կաթի ասեպտիկ լցոնման սարքավորումներ, գերմանական BOSCH ֆիրմայի ‹‹Ampak Amman›› լցոնման սարքավորումը, որը հնարավորություն է տալիս փակ՝ մանրէազերծված միջավայրում կատարել թթվասերի և մածունի լցոնում, իտալական «MilkyLab» ընկերությունից ձեռք ենք բերել «Մոցարելլա» պանրի արտադրության սարքավորումներ:

«Մարիաննա» ընկերությունը երբեք կանգ չի առնում ժամանակակից տեխնոլոգիաների մշակման, ինչպես նաեւ նորագույն՝ եվրոպական ստանդարտներին համապատասխանող սարքավորումների ձեռք բերման գործում:


-Արդյո՞ք արտահանվում է Ձեր ընկերության արտադրանքը, եթե այո, ապա ի՞նչ ծավալներով:


-Արտահանման հետ կապված հիմնական խոչընդոտները կաթնամթերքի պիտանելության կարճ ժամկետներն են և ֆինանսական առումով՝ տարադրամի փոխարժեքի անընդհատ տատանումը: Մենք փորձում ենք մուտք գործել ռուսական շուկա, մասնավորապես մեր պանիրների տեսականիով: Փոքր ծավալներով արտահանում ունեցել ենք Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, ԱՄՆ, և արձագանքները դրական են եղել: Դեռևս չեմ ցանկանում հեռուն գնացող կանխատեսումներ անել, ժամանակը ցույց կտա հետագա զարգացումը այդ ոլորտում:


-Պահո՞ւմ եք արդյոք կապը Ձեր սպառողի հետ, ի՞նչ արձագանքներ և գնահատականներ եք ստանում նրանցից:


-Իհարկե: Հետադարձ կապը ապահովվում է ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ էլեկտրոնային նամակների միջոցով: Սպառողների կողմից հղած ցանկացած հարց մեզ համար դառնում է քննարկման առարկա և անպատասխան չի մնում: Ե՛վ գովասանքի խոսքերը, և՛ առողջ քննադատությունը մեզ համար կարևոր են ու հիմք են ծառայում վերլուծելու մեր աշխատանքային գործունեությունը:
Մեզ մոտ հաճախ են լինում մեր փոքրիկ սպառողները: Մանկապարտեզներից և դպրոցներից երեխաների խմբեր ժամանակ առ ժամանակ ներկա են լինում մեր արտադրական գործընթացներին, որոնց ընթացքում նրանց համար շատ-շատ հարցեր ենք լուսաբանում:


-Ի՞նչ ծրագրեր ունեք 2016թ. հետ կապված:


-2016թ. պետք է ավարտին հասցնենք նոր արտադրանքի, սարքավորումների և տեխնոլոգիաների հետ կապված մի շարք նախաձեռնություններ, որոնք սկսել ենք 2015 թ.: Հուսով եմ նաև, որ կունենանք արտահանման ծավալների աճ և նոր արտադրատեսակների մուտք շուկա:


-Մոտենում է Ամանորը, անակնկալ ակցիաներ սպասվո՞ւմ են «Դուստր Մարիաննա» ընկերության կողմից:


-Ակցիաները մեզ մոտ գործում են պարբերաբար՝ ողջ տարվա ընթացքում: Նորանոր գաղափարներ դեռ կլինեն:


-Ինչպիսի՞ տոն է Ամանորը Ձեր, Ձեր ընտանիքի համար, ինչպե՞ս եք այն տոնում, ո՞րն է Ամանորի խորհուրդը Ձեզ համար:


-Քանի որ նախատոնական օրերն անցնում են բավականին լարված (կապված սպառման ծավալների ավելացման հետ), մենք տուն ենք հասնում շատ հոգնած: Սակայն, տուն մտնելով, երեխաներին տեսնելով, անցնում է և՛ հոգնածությունը, և՛ լարվածությունը: Ամանորը պարտադիր տոնում ենք տանը, հետո նաև բարեկամների հետ՝ ինչպես բոլորը:
Ամանորը ընտանեկան տոն է և պարտադիր է այն դիմավորել տանը: Մեր ընտանիքում այդ հարցում բոլորս միակարծիք ենք: Ամանորի խորհուրդն ինձ համար ամենուր վառվող լույսերն են և կեսգիշերային ղողանջները: Ղողանջներն ազդարարում են գալիք տարվա սկիզբը, որը ցանկալի է անցնել միայն լույսերի միջով:

 

Ամանորի խորհուրդն ինձ համար ամենուր վառվող լույսերն են եւ կեսգիշերային ղողանջները:


-Ո՞րն է առաջին բարեմաղթանքը, որ հնչում է Ձեր շուրթերից Ամանորի գալստյան առաջին վայրկյաններին: Ձեր ամանորյա բարեմաղթանքն` ուղղված Ձեր սպառողներին և ողջ հայ ժողովրդին:


-Իմ առաջին բարեմաղթանքն է՝ սեր, հարգանք և զիջելու կարողություն: Մեր ժողովուրդը, մեծ իմաստով, աշխարհի ամենալավ ժողովուրդն է՝ մարդասեր, հյուրասեր, կամեցող, իրար օգնող:
Շնորհավորում եմ մեր հայրենակիցների Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթում խաղաղ հայրենիք, բերք ու բարիք, ամուր ընտանիք:

 

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...