16:40
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարծում եմ` բոլորս միակարծիք ենք, որ սահմանին ապրող Հայաստանի քաղաքացին մեր օրերի հերոսն է և 2015 թվականի ‹‹Տարվա մարդ›› տիտղոսն օբյեկտիվորեն պատկանում է նրան:

2015-12-30 01:34

 

Ապրել առաջին գծում, կրակոցների տակ, բայց շարունակել ապրել և կյանքի նման պայմաններում  պահել  նաև  սեփական երեխաներին, հասու չէ ցանկացած մարդու: Նման արարքի ունակ մարդկանց, իսկապես, կարելի է համարել հայրենասեր և հայրենապաշտ: Կարծում եմ` բոլորս միակարծիք ենք, որ սահմանին ապրող Հայաստանի քաղաքացին մեր օրերի հերոսն է և 2015 թվականի ‹‹Տարվա մարդ›› տիտղոսն օբյեկտիվորեն պատկանում է նրան: Պատերազմի վտանգի և ամենօրյա ռմբակոծությունների տակ ապրելը կոփել  է այս մարդկանց և, եթե նրանց թիկունքում ապրողները կարող են ինչ-ինչ պատճառաբանություններով լքել Հայաստանը, ապա այս մարդիկ չեն լքում նույնիսկ իրենց գյուղը և չեն տեղափոխվում առավել ապահով բնակավայրեր: Երբ մեր սահմանին  երիտասարդ զինվորը պատրաստ է զոհել սեփական կյանքը, իսկ դժվար ապրուստով ապրող գյուղացին պատրաստ է պատերազմական լարվածության մեջ պահել իր ընտանիքն ու փոքրիկ երեխաներին, ապա նրանց թիկունքում ապրողներս պետք է զգանք մեր պատասխանատվության չափն ու արժանի լինենք մեր թիկունքը պահողներին: 2015 թվականը պատմական տարի էր հայ ժողովրդի համար, երբ մենք ապացուցեցինք ողջ աշխարհին, որ կարող ենք  ցեղասպանությունից 100 տարի անց անկախ պետականություն ունենալ ու պահանջատերը լինել պատմական անարդարությունների: Շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում կամք, վճռականություն և հավատ` հարատևելու, մեր ճանապարհին չընկճվելու և առաջ շարժվելու համար:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...