03:57
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Թելման Թադևոսյան

2015-12-20 16:32

Մեր հիմնական նպատակը բարձրորակ ծառայություններ մատուցելն է  

    

         «Դե Ֆակտո» N114 (2015թ.)

 

Յուրաքանչյուրի կյանքում ճանապարհորդությունը կարևոր և հիշարժան դրվագներից է, այն պետք է լինի հարմարավետ, ապահով և անմոռանալի: «Ձեր անմոռանալի հանգիստը մեր առաքելությունն է» ահա այս կարգախոսն է որդեգրել «Գրին Վեյ» տուրիստական ընկերությունը, որը շուրջ երեք տարի է տուրիստական շուկայում իր ուրույն դերն ու տեղն ունի: Ընկերությունը զբաղվում է թե՛ արտագնա, թե՛ ներգնա տուրիզմով: Այն նաև առաջարկում է բժշկական ծառայություններ արտերկրում:

«Դե Ֆակտո»  ամսագրի զրուցակիցն է «Գրին Վեյ» տուրիստական ընկերության տնօրեն Թելման Թադևոսյանը:

 

- Պարո՛ն Թադևոսյան, արդեն երեք տարի է «Գրին Վեյ» տուրիստական ընկերությունը հաստատուն կերպով մուտք է գործել տուրիստական շուկա, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:


-Մեր հաջողության բանաձևը աշխատանքի ճիշտ կազմակերպումն է: Պետք է կարողանալ բանիմաց և խելացի աշխատակիցներ ներգրավել, որպեսզի հաջողությունը միշտ ուղեկից լինի:
Կարող եմ վստահաբար ասել, որ յուրաքանչյուր աշխատանք հաջողվում է այն ժամանակ, երբ աշխատակազմը լինում է համերաշխ, կազմակերպված, և համատեղ մասնակցում է աշխատանքային պրոցեսներին: Անդադար աշխատել և լինել տեղեկացված, ահա սա է մեր սկզբունքը:

-Ի՞նչ է խորհրդանշում «Գրին Վեյ»(կանաչ ճանապարհ) անվանումը:

- Անվանումը ընտրվել է մեր հաճախորդներին՝ ճանապարհորդներին որպես մաղթանք: Հավատարիմ մնալով անվանը՝ ապահովում ենք բոլորին կանաչ ճանապարհ:


-Ի՞նչ արտագնա և ներգնա տուրիստական փաթեթներ եք առաջարկում Ձեր հաճախորդներին :


-Արտագնա փաթեթների հետ կապված՝ առաջարկում ենք փաթեթներ աշխարհի տարբեր երկրներում: Ունենք ամբողջական փաթեթներ, որոնք իրենց մեջ ներառում են՝ ավիատոմս, տրանսվեր(փոխադրում), հյուրանոցային ծառայություն, ինչպես նաև տուրեր տեսարժան վայրերում:
Լինելով ՀՆՏՄ-յան անդամ` խթանում ենք Հայաստանում նաև ներգնա տուրիզմի զարգացմանը: Ներգնա տուր փաթեթներում ներառված են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր հյուրանոցները: Բացի հյուրանոցների տրամադրումից գործում է նաև ամբողջական փաթեթներ, որն իր մեջ ներառում է վերը նշված ծառայությունները:


-Վերջերս Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունեցած BID /ԲԻ Այ Դի/ բիզնես կոնվենցիային, Ձեր ընկերությունը արժանացավ ոսկե մրցանակի, որքա՞ն է այն պարտավորեցնող Ձեզ համար:


-Հայաստանը ներկայացնող միակ տուրիստական ընկերությունն էինք, որն արժանացավ «Որակ և տեխնոլոգիա» անվանակարգում ոսկե մրցանակի:
Մեզ համար այս մրցանակը կարևոր ձեռքբերում էր, և նաև պարտավորեցնող՝ պահպանելու արժանացած անվանակարգը:


-Այս Ամանորին, ի՞նչ փաթեթներ եք առաջարկում հաճախորդներին:


-Ունենք տարբեր ներգնա տուր փաթեթներ, իսկ արտագնա փաթեթներում հիմնական ուղղությունները Դուբայ, Եգիպտոս ուղղություններն են: Ունենք չվերթներ նաև դեպի Եվրոպական երկրներ. ամեն ինչ հաճախորդի ցանկությամբ է:


-Պարո՛ն Թադևոսյան, ո՞ր կազմակերպությունների հետ եք համագործակցում:


-Աշխատում ենք տարբեր տուրիստական ընկերությունների հետ: Ունենք նոր ուղղվածություն, որը կոչվում է բժշկական տուրիզմ: Նոր ուղղվածությունում ունենք գործընկեր՝ Hi medical center-ը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է մեր ընկերությունը: Շնորհիվ Hi medical center-ի համագործակցություններ կան Իսրայելի մի շարք կլինիկաների հետ:

 


-Խոսելով բժշկական տուրիզմից, կխնդրեի ներկայացնեք բուժական փաթեթները:


-Բժշկական տուրիզմը ուղղվածություն է, որի ժամանակ հաճախորդներին, իրենց ցանկության դեպքում, ուղարկում ենք և՛ բուժվելու, և ՛հանգստանալու: Մեր հաճախորդներին բուժման նպատակով փաթեթներ ենք առաջարկում դեպի Իսրայել: Աշխատում ենք Իսրայելի «Շիբա» ,«Իխիլով» և «Ասսուտա» բժշկական կենտրոնների հետ:
Մինչ այդ, կատարում ենք անվճար խորհրդակցություն բուժման գործընթացի, ուղևորության արժեքի և այլ հարցերի վերաբերյալ:

 
Կարող եմ վստահաբար ասել, որ յուրաքանչյուր աշխատանք հաջողվում է այն ժամանակ, երբ աշխատակազմը լինում է բանիմաց և սրտացավ:


-Պարո՛ն Թադևոսյան, ի՞նչ ծրագրեր կան նախատեսված 2016 թվականին:


-Միայն կարող եմ ասել, որ աշխատելու ենք ավելի ջանասիրաբար և պահպանելու ենք ոլորտում ձեռք բերված համբավը: Հաջորդ տարի ավելի շատ շեշտը կդնենք մեր նոր ուղղվածության՝ բուժական տուրիզմի վրա: Մեր հիմնական նպատակը բարձրորակ ծառայություններ մատուցելն է:


-Եվ վերջում, եթե ամփոփենք տարին, այս տարի ինչո՞վ էր առանձնահատուկ «Գրին վեյ» տուրիստական ընկերության համար:


-Շատ բուռն տարի է եղել: Արդեն տարվա սկզբից մասնակցեցինք ցուցահանդեսների, այնուհետև արժանացանք ոսկե մրցանակի: Յուրաքանչյուր նոր գործընկեր, յուրաքանչյուր նոր հաճախորդ մեզ համար մեծ ձեռքբերում է:
Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր հաճախորդի՝ մեզ վստահելու համար:

 

Հարցազրույցը՝

Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...