2015-10-16 12:14
«Դե Ֆակտո» N112 (2015թ.)
Ջուրն Աստծո պարգև է, կյանքի սկզբնաղբյուր, մարդկության գոյության գրավական, որի պաշարները յուրաքանչյուր երկրի համար մեծ հարստություն են: Սակայն Աստծո ստեղծած աշխարհում մենք` մարդիկս, պետք է կարողանանք մեզ տրված յուրաքանչյուր բարիք պահել, պահպանել և թույլ չտալ, որ կորուստներ լինեն:
Հայաստանի Հանրապետությունը հարուստ է ջրի պաշարներով, սակայն անկորուստ ջրամատակարարման համար անհրաժեշտ է ունենալ նաև ժամանակ առ ժամանակ արդիականացվող ներքին ցանց, անխափան և որակյալ ջրամատակարարում ապահովելու համար` նվազեցնելով հնարավոր կորուստները:
Ներկայումս ՀՀ ջրամատակարարման համակարգում լուրջ բարեփոխումներ են տեղի ունենում, որոնք միտված են համակարգի արդիականացմանը, շուրջօրյա ջրամատակարարման ապահովմանը: Շատ կարևոր է նաև, որ այդ ամենը տեղի ունենա ողջ հանրապետությունում, ինչն այսօր մենք տեսնում ենք:
Այս համարի առաջին էջին ներկայացնում ենք «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ միջազգային գլխավոր տնօրենի տեղակալ Հարություն Անտոնյանին, ով իր հարցազրույցում ներկայացնում է Վանաձորում և մարզի 16 գյուղական համայնքներում իրականացվող ծրագրերը:
Այս համարում մենք անդրադառնում ենք նաև ՀՀ էներգահամակարգում իրականացվող աշխատանքներին, ԱԷԿ-ի ճակատագրին և էներգահամակարգի հեռանկարին:
Վերադառնալ