2015-04-14 11:05
«Դե Ֆակտո» N106 (2015թ.)
Հայոց ցեղասպանությունը մեր ազգի համար ոչ միայն մարդկային և նյութական մեծ կարուստ էր, այլ նաև հոգու չբավարաված մի մեծ դատարկություն, որը հնարավոր չէ լցնել։ Յուրաքանչյուր հայրենասերի հոգում ապրում է իր հայրենիքը շեն ու զարգացած տեսնելու նվիրական ցանկությունը, հատկապես` հայրենիքից դուրս ապրող հայի։
Նրանցից է Միհրան Բարոնյանը, ով ապրելով Շվեյցարիայում` երբեք կապը չի խզել հայրենիքի հետ։ Նրա ողջ գերդաստանը ցեղասպանության զոհ է դարձել, հոգու այդ մեծ ցավը նա փորձում է լցնել հայրենիքի նկատմամբ անասելի սիրով և նվիրվածությամբ։ Հայաստանում նրա իրականացրած բարեգործական և ներդրումային ծրագրերը վկայում են նրա` հայի հայրենասեր տեսակի մասին։ Շատ կարևոր է, որ նրա իրագործած վերջին նախագիծը` դեղագործական լաբորատորիայի ստեղծումը, ուղղված է ՀՀ գիտական ներուժի ներգրավմանը։ Քիմիայի բնագավառի հայ երիտասարդ գիտնականները իրենց գիտական կարիերայի հեռանկարը կարող են տեսնել հայրենիքում և չմտածել երկրի սահմաններից դուրս գալու մասին։
Հայաստանի ներդրումային առավելությունների մասին շատ քիչ է խոսվում, սակայն դրանք առկա են։ Հատկապես ԱՊՀ տարածաշրջանում գործունեություն ծավալելու համար Հայաստանն իդեալական երկիր է թե՛ իր աշխարհագրական դիրքով, թե՛ մտավոր ռեսուրսով, թե ՛էժան աշխատուժով, թե՛ հարևան երկրների հետ միջմշակութային կապով
Վերադառնալ