00:59
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայոց ցեղասպանությունը մեր ազգի համար ոչ միայն մարդկային և նյութական մեծ կարուստ էր, այլ նաև հոգու չբավարաված մի մեծ դատարկություն, որը հնարավոր չէ լցնել

2015-04-14 11:05

                                                     «Դե Ֆակտո» N106 (2015թ.)

Հայոց ցեղասպանությունը մեր ազգի համար ոչ միայն մարդկային և նյութական մեծ կարուստ էր, այլ նաև  հոգու չբավարաված մի  մեծ դատարկություն, որը հնարավոր չէ լցնել։ Յուրաքանչյուր հայրենասերի հոգում ապրում է իր հայրենիքը շեն ու զարգացած տեսնելու նվիրական ցանկությունը, հատկապես` հայրենիքից դուրս ապրող հայի։

Նրանցից է Միհրան Բարոնյանը, ով ապրելով Շվեյցարիայում`  երբեք կապը չի խզել հայրենիքի հետ։ Նրա ողջ գերդաստանը ցեղասպանության զոհ է  դարձել, հոգու այդ մեծ ցավը նա փորձում է լցնել  հայրենիքի նկատմամբ անասելի սիրով և նվիրվածությամբ։ Հայաստանում նրա իրականացրած բարեգործական և ներդրումային ծրագրերը վկայում են նրա` հայի հայրենասեր տեսակի մասին։ Շատ կարևոր է, որ նրա իրագործած վերջին նախագիծը` դեղագործական լաբորատորիայի ստեղծումը, ուղղված է ՀՀ գիտական ներուժի ներգրավմանը։ Քիմիայի բնագավառի հայ երիտասարդ գիտնականները իրենց  գիտական կարիերայի հեռանկարը կարող են տեսնել հայրենիքում և չմտածել երկրի սահմաններից դուրս գալու մասին։

Հայաստանի ներդրումային առավելությունների մասին շատ քիչ է խոսվում, սակայն դրանք առկա են։ Հատկապես ԱՊՀ տարածաշրջանում գործունեություն ծավալելու համար Հայաստանն իդեալական երկիր է թե՛ իր աշխարհագրական դիրքով, թե՛ մտավոր ռեսուրսով, թե ՛էժան աշխատուժով, թե՛ հարևան երկրների հետ միջմշակութային կապով



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...