19:20
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նավասարդ սրբազանն այն եզակի հոգևորականներից է, ով ուղղակի ապրում է քաղաքացիների մեջ և իր ամենօրյա աշխատանքով ու կապերով հասարակությանը բացում է Հայ Առաքելական եկեղեցու քրիստոնեական արժեքների գաղտնիքներն ու կարևորությունը

2015-03-11 10:54

                                  «Դե Ֆակտո» N105 (2015թ.)


“Դե ֆակտո” ամսագրի հերթական համարում անդրադառնում ենք Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը` մասնավորապես Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին,   մարդ, ով Հայ Առաքելական եկեղեցու ամենանվիրյալ հրապարակային գործիչներից է, ով աթեիզմի երկար տարիներից հետո փորձեց Հայաստանի տարածքում վերականգնել քրիստոնեական արժեհամակարգը։  Անկախության վերականգնումից հետո մեզանում օտարամոլ միջոցառումների ու արժեքների ներդրումն ուղղակիորեն խնդիր էր դնում վերականգնելու մեր ազգայինն ու հոգևորը, ինչն էլ հաջողվեց  սրբազանին։

 Նավասարդ սրբազանն այն եզակի հոգևորականներից է, ով ուղղակի ապրում է քաղաքացիների մեջ և իր ամենօրյա աշխատանքով ու կապերով հասարակությանը բացում է Հայ Առաքելական եկեղեցու քրիստոնեական արժեքների գաղտնիքներն ու կարևորությունը։ Տարբեր հասարակական-քաղաքական իրադարձությունների ժամանակ սրբազանը ներկայացնում է եկեղեցու խոսքը. հոգևոր խոսք, ինչը ևս շատ կարևոր է, որ Հայաստանում տեղի ունեցած ցանկացած իրադարձության հիմքում դրված լինի մեր քրիստոնեական արժեհամակարգը։ Այս առումով նրա կատարած աշխատանքը բավականին մեծ է և դա է պատճառը, որ “Դե ֆակտո” ամսագրի խմբագրությունը խնդիր է դնում սրբազանի միջոցով  ներկայացնելու այն ամբողջ աշխատանքը, կարևորագույն խնդիրների բարձրաձայնումը, որոնք տարիներ շարունակ սրբազանը և մեր մյուս հոգևորականներն ուղղակորեն կատարել են։

Դարեր շարունակ Հայաստանը չունենալով պետականություն, Հայ Առաքելական եկեղեցին փաստացի իր վրա է վերցրել հայապահպանման գործը, և այսօր, երբ մենք ունենք անկախ պետություն, եկեղեցին  կանգնած է պետության կողքին և աջակցում է պետականաշինության աշխատանքում։

Այսօր մենք ունենք մեծ Սփյուռք,  և եկեղեցին Հայաստանից դուրս կրկին կատարում է հայապահպան աշխատանք։

Մեր անցած պատմությունը ցույց է տալիս, որ Հայ Առաքելական եկեղեցին ուղղակիորեն ազգային արժեք է և ունի մեկ նպատակ` հայապահպանություն։ Այս առումով ևս շատ կարևոր է, որ նոր սերունդն իրականում բացի հավատավոր և քրիստոնյա լինելուց, գնահատի իր եկեղեցու դերն ու նշանակությունը և լինի եկեղեցու կողքին.  հատկապես այսօր, երբ տարբեր աղանդներ և  քաղաքական հոսանքներ ուղղակիորեն նպատակ ունեն թուլացնելու և քայքայելու Հայ Առաքելական եկեղեցին։ Այս նպատակը ևս ցույց է տալիս, թե որքան արժեքավոր է մեր Հայ Առաքելական եկեղեցու դերը ժողովրդի ու պետության կյանքում։

Այս համարով մենք մեր փոքրիկ լուման ենք ներդնում մեր եկեղեցու ուժեղացման, Հայ Առաքելական եկեղեցու դերի ու նշանակության բարձրացման հարցում։




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...