21:53
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարծում եմ, խորապես հարգանքի են արժանի այն անհատները, ովքեր ՀՀ-ում զարգացնում են տեղական արտադրությունը

2014-11-08 15:01

                 «Դե Ֆակտո» N101 (2014թ.)

Այսօր շատ է խոսվում հայրենասիրության, հայրենասերի կերպարի մասին, սակայն հայրենասիրությունը նախևառաջ անձնվեր աշխատանք է, որը  յուրաքանչյուրն իր տեղում պետք է կատարի։ Այդ դեպքում, հաստատ, կունենանք հզոր պետություն, որի հետ գերտերությունները հաշվի կնստեն։

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր հզոր պետություն ունի զարգացած տնտեսություն, որտեղ մեծաքանակ ներդրումներ են կատարվում և զարգանում է գործարարությունը` օգտագործելով առկա ներքին և արտաքին ռեսուրսները։ Եվ այս ամենը իմաստավորվում է  ազգային գաղափարախոսությամբ, քանի որ զարգացնել ազգային տնտեսությունը յուրաքանչյուր քաղաքացու պատիվ և հարգանք է բերում։

Կարծում եմ, խորապես հարգանքի են արժանի այն անհատները, ովքեր ՀՀ-ում զարգացնում են տեղական արտադրությունը, ստեղծում աշխատատեղեր և փորձում հայրենական որակյալ արտադրանքը ճանաչելի դարձնել նաև արտերկրում։ Ինձ համար նրանք ամենամեծ հայրենասերներն են, ովքեր դա ապացուցում իրենց գործունեությամբ՝ զարգացնելով ազգային տնտեսությունը, չգայթակղվելով այլ երկրներում ավելի մեծ շահույթներ հետապնդելու հնարավորությամբ։

Նման վառ անհատականություն է “Հայ ձկնաբույծների միավորում” ՀԿ նախագահ, “Հայր և որդի Բունիաթյաններ” ՍՊԸ հիմնադիր տնօրեն Արմեն Բունիաթյանը, ով մշակել է հատուկ աշխատելաոճ զարգացնելու ձկնաբուծությունը ՀՀ-ում` խնայելով ջրի պաշարները։ “Դե Ֆակտո” ամսագրի այս համարի գլխավոր հարցազրույցի շրջանակներում նա կներկայացնի ՀՀ-ում ձկնաբուծության զարգացման հեռանկարները և ջրի պաշարները խնայողաբար օգտագործելու իր մոտեցումը։




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...