2014-06-04 11:08
«Դե Ֆակտո» N 96 (2014թ.)
Տեղական ինքնակառավարման մարմինների համաչափ զարգացումը և յուրաքանչյուր մարզի կայացումը` իբրև ինքնուրույն վարչական միավոր, մեր երկրի ներպետական առաջնահերթություններից մեկն է։ “Դե ֆակտո” ամսագիրը պարբերաբար անդրադառնում է ՀՀ մարզերին, ներկայացնում գյուղական և քաղաքային համայնքների վիճակը, ձեռքբերումներն ու բացթողումները, նրանցում առկա խնդիրները՝ տեսանելի դարձնելով մարզի ընդհանուր պատկերը։
Ամսագրի այս համարը նվիրված է ՀՀ կարևոր նշանակության մարզերից մեկին՝ ՀՀ Արարատի մարզին։ Արարատի մարզը մեր հանրապետության գյուղատնտեսության շտեմարանն է։
Ամսագրի գլխավոր հարցազրույցը ներկայիս Բնապահպանության նախարար, իսկ հարցազրույցի պահին` Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ է, ում հարցազրույցը, որն արվել էր նախարար նշանակվելուց օրեր առաջ, Արարատի մարզի ղեկավարման ժամանակահատվածի վերաբերյալ յուրօրինակ հաշվետվություն դարձավ։
Արամայիս Գրիգորյանը տարիներ շարունակ զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ և բոլոր ասպարեզներում էլ դրսևորվել որպես պատասխանատու, իր գործի գիտակ ու նվիրյալ գործիչ։ “Դե Ֆակտո” ամսագիրը հաջողություն է մաղթում վերջինիս նաև բնապահպանության նման բարդ ոլորտի ղեկավարման հարցում։
Վերադառնալ