23:28
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր ապագան մեր ձեռքերում է

2014-02-21 11:34

«Դե Ֆակտո» N92 (2014թ.)

Դավիթ Սիմոնյան, “Վերադարձ” երիտասարդական քաղաքացիական շարժում ՀԿ նախագահ

-Պարո՛ն Սիմոնյան, ինչպե՞ս որոշեցիք ստեղծել նման ՀԿ Կապանում և ինչո՞ւՎերադարձ։

-Այսօր Հայաստանում մեկ հոգու կարծիքը չի կարող այնպես բարձրաձայնվել և ազդեցություն ունենալ, ինչպես հասարակական լայն զանգվածինը։ Մեր երկրում ծնվել և հասունանում է մի մշակույթ, երբ քաղաքական դիրքորոշումները հիմնականում արտահայտվում են ընտրությունների ժամանակ, իսկ հասարակության մտահոգություններն ու խնդիրները առավել արդյունավետ արտահայտվում են քաղաքացիական նախաձեռնությունների ձևով։ Այս դեպքում անձը շղթայված չէ իր կուսակցական պատկանելությամբ, նա ինքնուրույն է և ներկայանում է որպես ՀՀ ազատ քաղաքացի, հայ մարդ, ով մտահոգված է իր երկրի ներկայով և ապագայով։ Այս ըմբռնումով ստեղծվել է “Վերադարձ” երիտասարդական քաղաքացիական շարժում հասարակական կազմակերպությունը, որի կարգախոսն է՝ “Մեր ապագան մեր ձեռքերում է”։ Ինչ վերաբերում է ՀԿ-ի անվանմանը, ապա վերադարձը մեր ցանկությունն է. մենք ցանկանում ենք, որ մեր հայրենակիցները ապրեն Հայաստանում։ Ես չեմ կարող քննադատել հեռացողներին, բայց ցանկացած պարագայում չեմ խրախուսում արտագաղթը։ Մեր երիտասարդական քաղաքացիական շարժումը կփորձի մեկ քայլ առաջ կատարել գոնե բարոյահոգեբանական առումով։  

-Ի՞նչ խնդիրներ և նպատակներ եք դրել Ձեր առջև, որո՞նք են լինելու ՀԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները։

-Կազմակերպության հիմնական նպատակներն են քաղաքացիական հասարակության ձևավորումն ու զարգացումը ՀՀ-ում և երիտասարդության համախմբումը։ Մեր գործունեության հիմնական ուղղություններն են քաղաքացիական ակտիվությունը և հասարակական տարբեր միջոցառումների կազմակերպումը։  

-Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ մակարդակի վրա է հասարակության իրավագիտակցությունը, մասնավորապես՝ Կապանում և ինչպիսի՞ն է տեղեկացվածության մակարդակը։

-Ես՝ որպես իրավաբան, կարծում եմ, որ հասարակության իրավագիտակցության մակարդակը, ընդհանուր առմամբ, ցածր է. նույնիսկ յուրաքանչյուր իրավաբանի մոտ այն կարող է լինել հարաբերական՝  բարձր կամ ցածր։

Այլ խնդիր է հասարակության տեղեկացվածության մակարդակը։ Շատ դեպքերում մարդիկ ինֆորմացված չեն կամ մասամբ են ինֆորմացված։ Իսկ դա հաճախ ոչ այնքան տեղեկացված լինելու հնարավորության բացակայությամբ է պայմանավորված, այլ հասարակական ընդհանուր անտարբերությամբ, որը երբեմն առաջանում է ընկճվածությունից և անելանելի  վիճակից։

-Ի՞նչ միջոցառումներ կամ ակցիաներ եք նախաձեռնել մինչև այսօր։

-2013թ. նոյեմբերի 3-ին բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ բացվեց “Վերադարձ” երիտասարդական քաղաքացիական շարժում ՀԿ-ի գրասենյակը։ Մինչև այսօր իրականացրել ենք բարեգործական ծրագրեր՝ ուղղված Կապանի թիվ 2 ավագ դպրոցին, թիվ 3 հատուկ դպրոցին, Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությանը։ Մասնակցել ենք տարբեր հասարակական միջոցառումների և քննարկումների։ Կազմակերպության կողմից դրսևորվել  է նաև քաղաքացիական ակտիվություն։

Եղել են դեպքեր, երբ փորձել են մեր կազմակերպությանը քաղաքական երանգ հաղորդել, բայց դա ինձ մտահոգում է  այնքանով, որ խնդիրը կազմակերպության մեջ չէ, այլ մարդկանց մտածելակերպի։  

-”Վերադարձերիտասարդական, քաղաքացիական շարժում ՀԿ-ի կողմից կազմակերպվեց ակցիա ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի։ Հետաքրքիր է իմանալ՝ գաղափարական ինչպիսի հենքի վրա է գործում հկ-ն և արդյո՞ք ունի քաղաքական կողմնորոշում։

-Կազմակերպությունը գործում է անկաշկանդ և ինքնուրույն։ “Վերադարձի” անդամներ են տարբեր կուսակցությունների ամենաակտիվ երիտասարդներ և անկուսակցականներ։ Իհարկե, եղել են դեպքեր, երբ փորձել են մեր կազմակերպությանը քաղաքական երանգ հաղորդել, բայց դա ինձ մտահոգում է  այնքանով, որ խնդիրը կազմակերպության մեջ չէ, այլ մարդկանց մտածելակերպի։   

Կապանում կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ իրականացված ակցիայի կազմակերպման գործում մենք մեծ լումա ենք ունեցել, սակայն դա իրականություն չէր դառնա՝ առանց  միասնական համախմբման, տարբեր կուսակցությունների, մի շարք ՀԿ-ների և քաղաքացիների ակտիվ մասնակցության։

-Համագործակցությունների ինչպիսի՞ շրջանակ ունի ՀԿ-ն։

-”Վերադարձը” նորաստեղծ ՀԿ է, սակայն հասցրել է համագործակցությունների որոշակի շրջանակ ունենալ։ Մենք պատրաստ ենք  համագործակցելու սփյուռքի մեր հայրենակիցների, քաղաքացիների, պետական, ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և այլ կառույցների հետ, եթե դա չի  հակասում կազմակերպության կանոնադրությանն ու ծրագրերին։  

-Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել 2014թ. ընթացքում։

-Կան հետաքրքիր մտքեր, առաջարկություններ, և առաջիկայում իրականացվելիք ծրագրերը դեռևս քննարկման փուլում են։ 2014թ. արդեն իրականացրել ենք մեկ բարեգործական ծրագիր. նման նախաձեռնությունները շարունակական կլինեն։ Վստահ եմ՝ համախմբված թիմով և աշխատասիրությամբ այս տարի կկարողանանք արդյունավետ իրականացնել  սպորտային և մշակութային ծրագրեր, քաղաքացիական նախաձեռնություններ։

Հարվազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...