23:07
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ֆադեյ Չարչօղլյան

2014-02-11 16:18

«Դե Ֆակտո» N91 (2013թ.)

Քուվեյթում Հայաստանի Հանրապետության  դեսպանության հիմնադրման օրվանից մինչև այսօր համագործակցության նոր որակ և ձեռքբերումներ են արձանագրվել Հայաստան-Քուվեյթ քաղաքական, տնտեսական  և այլ ոլորտներում համագործակցության շրջանակներում։

  Ֆադեյ Չարչօղլյան, Քուվեյթում Հայաստանի Հանրապետության առաջին արտակարգ և լիազոր դեսպան

-Պարո՛ն Չարչօղլյան, “Դե Ֆակտոամսագիրը, բարձր գնահատելով Ձեր կատարած արդյունավետ աշխատանքը, Ձեզ ճանաչում էՏարվա  դեսպան։

Արդեն երեք տարի է, ինչ Դուք Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն եք Քուվեյթում։ Ներկայացրեք, խնդրեմ, ի՞նչ աշխատանքներ է Ձեզ հաջողվել իրականացնել այդ երեք տարիների ընթացքում։ 

-Քուվեյթում ՀՀ դեսպանությունը հիմնադրվել է 2010թ. ապրիլին, այդ որոշումը կայացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 2009թ. Քուվեյթի Պետություն կատարած պետական այցի ընթացքում։ Այդ ժամանակաշրջանից ի վեր՝ մեծ առաջընթաց է արձանագրվել երկկողմ հարաբերությունների զարգացման, մասնավորապես՝ քաղաքական, տնտեսական  և այլ ոլորտներում։ Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի վառ ապացույցն էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցը Քուվեյթ։ Նշեմ նաև, որ այս այցի ընթացքում ստորագրվեց շատ կարևոր համաձայնագիր, որը թույլ է տալիս երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ մուտք գործելու։ Դեսպանությունը լրջագույն աշխատանքներ է տանում Քուվեյթի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ, որը նոր որակ կհաղորդի քաղաքական հարաբերությունների ոլորտին։

Քաղաքական մեծ իրադարձություն էր նաև ՀՀ-ում Քուվեյթի դեսպանության հիմնումը, որն Արաբական Ծոցի երկրների առաջին դեսպանությունն  է Երևանում։  Կարելի է մասնավորապես առանձնացնել առևտրատնտեսական հարաբերությունների բնագավառը. գործում է հայ-քուվեյթյան միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովը, որի առաջին նիստը տեղի է ունեցել Երևանում Քուվեյթի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ Շամալիի նախագահությամբ։ Երկրորդ նիստը նախատեսվում է անցկացնել Քուվեյթում, որի շրջանակներում նախատեսվում է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորությամբ պատվիրակության ժամանում և կարևորագույն փաստաթղթերի ստորագրում։ 

Դեսպանությունը  արդյունավետ համագործակցություն է ծավալում Քուվեյթի առևտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաև Քուվեյթի ֆինանսական կառույցների, այդ թվում` Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի  և Քուվեյթի ներդրումային գործակալության հետ։ Ի դեպ, Քուվեյթի հիմնադրամը մոտ ապագայում մասնակցելու է ՀՀ տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը, որը համարում եմ մեծ առաջընթաց։

Պետք է նաև նշել, որ համընթաց զարգանում է նաև մասնավոր սեկտորների միջև համագործակցությունը, հայկական մի շարք մասնավոր ընկերություններ մասնակցել են Քուվեյթում կայացած ցուցահանդեսներին, և մոտ ապագայում մենք ակնկալում ենք հայկական ապրանքատեսակների մուտքը քուվեյթյան շուկաներ։

Ցանկանում եմ մասնավորապես նշել երկկողմ հարաբերությունների մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում կատարված աշխատանքները։ Մենք մեծ շուքով անցկացրել են Քուվեյթում Հայաստանի մշակութային օրերի միջոցառումները, որի բացման պաշտոնական արարողությանը  մասնակցել է  ՀՀ մշակույթի նախարարը։  Մեկ տարի անց Երևանում կայացավ Քուվեյթի մշակույթի նախարարի այցը Հայաստան և մեկնարկեց Քուվեյթի  մշակութային շաբաթը Հայաստանում,  ինչը հնարավորություն ընձեռեց ավելի մոտիկից ճանաչել երկու երկրների պատմամշակութային արժեքները։ Կրթության և գիտության ոլորտներում մենք փայլուն համագործակցություն ենք ծավալել Քուվեյթի համալսարանի հետ, ինչն ամրագրվել է ԵՊՀ համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ Քուվեյթ այցի ընթացքում ստորագրված համագործակցության փաստաթղթով։  Այդ համաձայնագիրը թույլ է տալիս երկու երկրների համալսարանների միջև ուսանողների և դասախոսների փոխանակում, և արդեն երրորդ տարին է ԵՊՀ-ից Քուվեյթի համալսարան են գործուղվում հայ ուսանողներ` արաբերեն լեզվի ուսուցման նպատակով։ Քուվեյթը մեծապես հետաքրքրված է նաև Հայաստանի գիտական ներուժով և այս առումով մենք աշխատանքներ ենք տանում համատեղ գիտահետազոտական բնույթի աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։ 

Պետք է առանձնացնել Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան, որի ընթացքում տեղի ունեցավ հայ-քուվեյթյան պատգամավորական բարեկամական խմբի հանդիպումը։

-Ամփոփելով 2013թ.՝ ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք։

-2013թ. բեղուն էր երկու երկրների համագործակցության զարգացման առումով և բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններով։ Հատկանշական  էր ՀՀ առաջին տիկնոջ հրավերով Քուվեյթի Էմիրի հարազատ քույր, “Օրինակելի մայր” հիմադրամի նախագահ շեյխա Ֆարիհայի այցը Երևան, ինչը լավ հնարավորություն էր ներկայացնելու Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը։ 

Պետք է առանձնացնել Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան, որի ընթացքում տեղի ունեցավ հայ-քուվեյթյան պատգամավորական բարեկամական խմբի հանդիպումը։ Այս այցը նշանակալի էր նաև քաղաքական առումով, որով Քուվեյթն  ամրագրեց Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների բնույթը։ Կարևոր էր նաև Քուվեյթի Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետի գլխավորած պատվիրակության այցը Երևան, որի ընթացքում քննարկվեցին Երևան քաղաքի տնտեսական զարգացման ծրագրերում քուվեյթյան կողմի հնարավոր մասնակցության հետ կապված հարցեր։  

Քուվեյթում այսօր բնակվում է շուրջ 6 հազար հայ։ Հայկական համայնքը հարգանք է վայելում Քուվեյթում և հիմնականում ներկայացված է բիզնես ոլորտում։

-Ինչպիսի՞ գործունեությամբ է հիմնականում զբաղվում հայկական համայնքը Քուվեյթում, ինչպիսի՞ ներգրավվածություն ունի բիզնես գործունեության մեջ։

-Քուվեյթում այսօր բնակվում է շուրջ 6 հազար հայ։ Գաղութը հիմնվել է 1950-ականներին։ Քուվեյթում գործում է հայկական դպրոց և Սրբ. Վարդանանց եկեղեցին։

Հայկական համայնքը հարգանք է վայելում Քուվեյթում և հիմնականում ներկայացված է բիզնես ոլորտում։ Դեսպանությունը սերտ համագործակցություն ունի համայնքի հետ և դեսպանության հիմնումից ի վեր՝ համայնքը կանգնած է եղել դեսպանության կողքին։ Ընդհանրապես, համայնքը կամրջող դերակատարություն ունի հայ-քուվեյթյան փոխգործակցության զարգացման մեջ, որը մեծապես նպաստեց դեսպանությանը պատշաճ մակարդակով ներկայանալու Քուվեյթում։ Դեսպանությունը համայնքի հետ իրականացրել է բազմապիսի միջոցառումներ, որոնցից ցանկանում եմ հատկապես առանձնացնել Քուվեյթի Ազգային վարժարանի 50-ամյա հոբելյանի տոնակատարություններն ու այս կապակցությամբ  Քուվեյթ ժամանած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը։

Դեսպանությունը աշխատանքներ է տանում նաև հայկական համայնքի ներգրավվածությունը համահայկական ծրագրերում ապահովելու ուղղությամբ, և այս առումով պետք է նշեմ, որ ստեղծվել է “Հայաստան” համահայկական հիմնադրամի Քուվեյթյան մասնաճյուղ, որն իր աշխատանքները սկսեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի Քուվեյթ կատարած այցից հետո։ 

-Ինչպիսի՞ ընկալում ունի քուվեյթցին Հայաստանի Հանրապետության մասին։ Արդյո՞ք Հայաստանը ներդրումային ծրագրերի իրականացման առումով կարող է հետաքրքրել քուվեյթցուն։ Վերջերս Քուվեյթից պատվիրակություններ են  ժամանում Երևան, ի՞նչ նպատակ և հեռանկար ունեն այդ այցերը։

-Դեսպանության հիմնումը մեծ դեր խաղաց Հայաստանը քուվեյթցիներին ներկայացնելու և նրանց հոսքը Հայաստան խրախուսելու առումներով։ Քուվեյթցիներին Հայաստանը գրավում է իր զբոսաշրջային պոտենցիալով և տարեցտարի զգալիորեն աճում Հայաստան ժամանող քուվեյթցի զբոսաշրջիկների թիվը։ Այս առումով քուվեյթցիների կողմից  աճող հետաքրքություն կա Հայաստանի անշարժ գույքի,  հյուրանոցային համալիրների և ժամանցային վայրերի, գյուղատնտեսության և  ենթակառուցվածքների  ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ։ Նշյալ ոլորտներում ընթանում են բանակցություններ և մոտ ապագայում  քուվեյթյան ներկայությունը Հայաստանի տնտեսության մեջ այս առումով զգալի և շոշափելի կլինի։ Հատկանշական է նաև  քուվեյթցիների աճող հետաքրքությունը Հայաստանի առողջարանների նկատմամբ. մեծ թվով քուվեյթցիներ ժամանում են Հայաստանի  առողջարաններ համապատասխան բուժում ստանալու և ապաքինվելու համար։

Պետք է նշեմ նաև, որ մեծ թափով քննարկվում է  Քուվեյթ-Երևան օդային  ուղու միջոցով երկու երկրների միջև կապ հաստատելու հնարավորությունները, ինչը կնպաստի վերոնշյալ ոլորտներում համագործակցության խթանմանն ու ընդլայնմանը։  

ՀՀ առաջին դեսպան լինելը Քուվեյթում առաջին հերթին մեծ պատասխանատվություն է ինձ համար։  Անցած չորս տարիների ընթացքում ես նպատակ եմ հետապնդել և իմ գործունեությամբ նպաստել Հայաստանի Հանրապետությունը Քուվեյթում պատշաճ   մակարդակով  ներկայացնելու, նրա տեղն ու  դերը ամրապնդելու ուղղությամբ։

-Պարո՛ն Չարչօղլյան, Դուք որպես ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան Քուվեյթում՝ բավականին արդյունավետ գործունեություն եք ծավալում։ Ի՞նչ կարևորություն և նշանակություն ունի Ձեզ համար ՀՀ առաջին դեսպանը լինելու փաստը, և Դուք առաջնային ի՞նչն եք կարևորում Ձեր աշխատանքում։

-ՀՀ առաջին դեսպան լինելը Քուվեյթում առաջին հերթին մեծ պատասխանատվություն է ինձ համար։  Անցած չորս տարիների ընթացքում ես նպատակ եմ հետապնդել և իմ գործունեությամբ նպաստել Հայաստանի Հանրապետությունը Քուվեյթում պատշաճ   մակարդակով  ներկայացնելու, նրա տեղն ու  դերը ամրապնդելու ուղղությամբ։ Որպես առաջնահերթություն՝ իմ նպատակն էր զարգացնել երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները, որը տվել է իր շոշափելի արդյունքները։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Քուվեյթի կառավարությանն ու ժողովրդին իմ առաքելության ողջ ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության և օժանդակության համար։  Մենք նույն ոգով պատրաստակամ ենք շարունակել երկկողմ փոխգործակցության զարգացման ընթացքը և ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք սպասում են իրենց իրականացմանը։  

-2014թ. հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք։

-Ի թիվս այլ ծրագրերի՝ 2014թ. նախատեսվում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ փոխվարչապետի, Երևանի քաղաքապետի, ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև առողջապահության նախարարների այցը Քուվեյթ, որոնց ընթացքում նախատեսվում են ինչպես իրավապայմանագրային բազային ընդլայնման, այնպես էլ վերոհիշյալ բնագավառներում փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ քննարկումներ։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...