19:31
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար 2013 թվականը մարտահրավերների տարի էր

2014-02-11 15:55

«Դե Ֆակտո» N 92 (2014թ.)

Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ. դեկտեմբերի 25-ին։ ՀՀ դեսպանությունը Կիևում բացվել է 1993թ.։ 2010թ. ապրիլի 26-ից ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Անդրանիկ Մանուկյանը։

Հայաստանը և Ուկրաինան ունեն երկկողմ համագործակցության տասնյակ ծրագրեր, մասնակցում են միջազգային համագործակցության մի շարք ծրագրերի, երկու երկրներն էլ շահագրգռված են փոխադարձ կապերի և փոխգործակցության ծրագրերի ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ծավալների մեծացման հարցում։

Դե Ֆակտո ամսագրի հունվարյան համարի գլխավոր հարցազրույցը Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ է, ում հետ զրույցում  անդրադարձանք Ուկրաինայում ծավալվող վերջին ներքաղաքական իրադարձություններին, ուկրաինայում բնակվող հայության խնդիրներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին։ Ինչպես հայտնի է, 2015-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը ցեղասպանության ճանաչման հարցում նոր ձեռքբերումների հասնելն է, ինչին և ակտիվորեն լծված են տարբեր երկրներում` այդ թվում և Ուկրաինայում գործող մեր դիվանագիտական նեկայացուցչությունները։

Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար 2013 թվականը մարտահրավերների տարի էր, մինչ այդ արևելյան գործընկերության ձգտող երկու երկրներն էլ վճռական և կտրուկ որոշում կայացրին` միջազգային ինտեգրման կուրսը Արևելյան գործընկերությունից փոխելով դեպի նոր ձևավորվող Մաքսային Միություն։ Եթե Հայաստանի հանրապետության գերակա խնդիրը ՌԴ-ի` իբրև մեր երկրի անվտանգության երաշխավորի հետ միևնույն տնտեսական գոտու մեջ ներգրավվելն էր, և ՀՀ քաղաքացիների մեծ մասը կիսում էր այդ կարծիքը, ապա Ուկրաինայի դեպքում զարգացումները բավականին բուռն և անկանխատեսելի ընթացք են ստանում։ Ուկրաինայում այսօր  բավականին մեծ թվով հայեր են բնակվում, հայ համանքը ակտիվ է հասարակական, քաղաքական ու մշակութային գործընթացներում, ուստի և անմասն չէ ներքաղաքական զարգացումներից։

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...