16:55
04/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՏԱՐՎԱ ԲԱՐԵՐԱՐ` ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2014-01-14 12:19

«Դե Ֆակտո» N 91 (2013թ.)

Ինչպես յուրաքանչյուր տարվա ավարտին, այս տարի ևս “Դե Ֆակտո” ամսագիրն ընտրում է հասարակական-քաղաքական դաշտում իրենց լավագույնս դրսևորած գործիչներին։

“Տարվա բարերար” կոչմանն այս տարի արժանանում է ռուսաստանաբնակ հայ գործարար “Տաշիր” ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ Կարապետյան եղբայրների կողմից ստեղծված “Տաշիր” բարեգործական հիմնադրամը բարեգործական ծրագրերով մշտապես աջակցում և սատարում է օգնության կարիք ունեցող խոցելի խմբերին, խրախուսում և պարգևատրում գնահատանքի արժանի մշակութային, սպորտային և հասարակական գործիչներին։

Տարվա ընթացքում իրականացված բազմաթիվ բարեգործական ծրագրերից հատկապես առանձնացնենք ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում բացված Հանրապետական հիվանդանոցի նոր շենքի կառուցումը։ Արցախի հանրապետական հիվանդանոցի հին շենքը շուրջ 75 տարվա պատմություն ունի։ Ազատամարտի տարիներին բազմիցս ռմբակոծված, տարիների ընթացքում վաղեմության ժամկետն ապրած շենքն այլևս անկարող էր կրելու հանրապետական հիվանդանոց լինելու իր առաքելությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրապետական հիվանդանոցի նոր շինության կառուցման խնդիրը օրակարգում է արդեն ավելի քան 20 տարի։ Այն լուծվեց “Տաշիր” ընկերությունների խմբի կողմից կատարված 22 մլն ԱՄՆ դոլար ներդրման արդյունքում։

Բժշկական կենտրոնը կրելու է բարերարի ծնողների` Լուսինե և Սարգիս Կարապետյանների անունը։

Երեք տարի տևած աշխատանքներից հետո սեպտեմբերի 24-ին հանդիսավոր կերպով իր դռները բացեց հիմնանորոգված Հանրապետական հիվանդանոցը։Նորագույն տեխնոլոգիաներ, գերժամանակակից սարքավորումներ և 75 տարվա մասնագիտական փորձ. այս համադրությունը կտա իր լավագույն արդյունքը, արցախցիները վստահ են։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երախտագիտություն հայտնեց ազգային բարերար Սամվել Կարապետյանին Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրի կառուցման համար` ընդգծելով, որ դա հայրենասիրության և հարազատ ժողովրդին նվիրվածության լավագույն դրսևորումներից է։

Բարերար Սամվել Կարապետյանը նշեց. “Ես անչափ հպարտ եմ գտնվել մեր հաղթանակած հողում։ Ինչպես գիտենք այդ հաղթանակը կերտվել է ինչպես Արցախի, Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի լավագույն զավակների շնորհիվ, և այսօր մեր բոլորի առջև նոր մարտահրավեր է` պահպանել այդ հաղթանակը, պահպանել և ապահովել Արցախի զարգացումը, ստեղծել պայմաններ ժողովրդի երջանիկ ապրելու համար։ Չեմ ուզում ամպագոռգոռ խոստումներ տալ, բայց մեր ընտանիքը միշտ սատարելու է բոլոր այն նախագծերին, որոնք կապահովեն ժողովրդի երջանկությունը”։

Հաջորդ խոշոր բարեգործական նախաձեռնությունը Սամվել Կարապետյանն իրականացրեց “Հայաստան” համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված 16-րդ հեռուստամարաթոնի շրջանակներում` նվիրաբերելով 2մլն ԱՄՆ դոլար։ Մարաթոնին հավաքագրված գումարը կուղղվի Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու շինարարությանը։

 Պատրաստեց Թ. Ա.



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...