00:19
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
2013 թվական, ապրիլի 9, երդմնակալության արարողություն աղոթք Ծիծեռնակաբերդում

2013-01-20 12:10

«Դե Ֆակտո» N 91 (2013թ.)

2. 

Այս տարվա հաջորդ կարևորագույն իրադարձությունը սպասվում էր Ապրիլի 9-ին։ Ընտրությունների արդյունքներից դժգոհ հասարակությունը շարունակում էր ամենօրյա բողոքի ակցիաներն ու ցույցերը Ազատության հրապարակում։ Այս իրադարձությունների հանգուցալուծումը սպասվում էր հենց այդ օրը, երբ տեղի ունեցավ “երդմնակալության” միաժամանակ երկու արարողություն, մեկը` գործող նախագահի պաշտոնական երդմնակալությունը, մյուսը ընդդիմության թեկնածու` “ընտրված նախագահ” Րաֆֆի Հովհաննիսյանի երդումը Ազատության հրապարակում։ Երդվեցին, հետո՞… Որն էր լինելու հաջորդ քայլը, ու՞ր էր տանելու Րաֆֆի Հովհաննիսյանը այն բազմաթիվ մարդկանց, ովքեր իրենց ձայնը տվել էին նրան, սատարում ու նրա կողքին էին այդ ողջ ընթացքում, ո՞րն էր լինելու հանգուցալուծումը… Րաֆֆի Հովհաննիսյանը այդպես էլ հստակ ձևակերպումներ ու հայտարարություններ չարեց, լուծումներ ու ելքեր ցույց չտվեց։ Գուցե չափազանց մե՞ծ էր ողջ ընդդիմադիր զանգվածին ներկայացնելու պատասխանատվությունը։ Իսկ ժողովուրդը պահանջում էր լուծում, ելք, վանկարկում էր հի-մա, հի-մա` թույլ չտալով առաջնորդին վաղվան թողնել հետագա անելիքները։ Ի վերջո Րաֆֆի Հովհաննիսյանն իր համախոհների, կնոջ և որդու ուղեկցությամբ սկսեց առաջնորդել ժողովրդին դեպի Բաղրամյան 26։ Ճանապարհին հանդիպելով ոստիկանության դիմադրությանը` սկսվեցին բախումներ և ցուցարարների և ոստիկանների միջև բախումները կանխելու  և նոր “Մարտի 1” չունենալու նպատակով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անձամբ եկավ Բաղրամյան պողոտա, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համաձայնության գալու և լարված իրավիճակը խաղաղեցնելու համար։ Ոստիկանապետին հաջողվեց համաձայնության գալ  Րաֆֆի Հովհաննիսյանի հետ և առաջնորդելով ժողովրդի մի մասին դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի, ու  հասնելով Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրին` Վլադիմիր Գասպարյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղ աղոթելուց հետո կոչ արեցին ժողովրդին հեռանալ, խուսափել բախումներից ու անկարգություններից։ Սա եզակի ու աննախադեպ մի իրավիճակ էր, երբ ոստիկանապետը ներդրեց ոչ թե ոստիկանական ուժի, այլ մարդկային հանդուրժողականության ու հավատի զորության մեխանիզմն ու կարողացավ խուսափել արյունահեղությունից։

Ամիսներ անց Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. “2013թ. ապրիլի 9-ին եղավ աննախադեպ երդմնակալություն ժողովրդի կողմից, և եղան ակնկալիքներ, որոնք չիրականացան։ Շատերն ունեին ակնկալիքներ, տարբեր առումներով։ Մեկն ուներ ընդհարման ակնկալիք, մյուսը՝ վարչապետ դառնալու ակնկալիք, երրորդն ուներ իր հատուկ վերաբերմունքը, բայց, ակնհայտ է, որ քաղաքացիական պաշարը, քաղաքացիական ռեսուրսը ապրիլի 9-ին ո’չ քանակով, ոչ’ որակով այնպիսին չէր, որ որևէ մեկի ախորժակը բավարարվեր այդ տեսակետից։ Եվ ես քանի անգամ խնդրել եմ, որ մեր համաքաղաքացիները հասկանան, որ սա երկարատև պայքար է, մի օրով չի ավարտվում։ Իմ մեղքը կարող է նրանում լինի, որ ես այնպիսի  ինքնավստահության մասնակից դարձա, որ ժողովրդի մի մասը մտածում էր, որ այդ օրը ինչ-որ մի առեղծվածային բան պիտի տեղի ունենար։ Բայց, ակնհայտ է, որ այդ օրը քվեարկած հարգարժան քաղաքացիները, այդ իրադարձություններին հետևում էին ուրիշ տեղից՝ համակարգիչներից և այլն։ Ես չեմ մեղադրում, դա իմ խնդիրն է”։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...