12:13
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անվտանգ երթևեկություն ապահովելու գրավականը

2013-12-18 12:16

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

Էդուարդ Սաֆարյանը ծնվել է Շուշիի Բերդաձոր գյուղում, մտավորականի ընտանիքում։ Արցախյան շարժման մարտական գործողությունների մասնակից է, արժանացել է ԼՂՀ-ի “Վաչագան Բարեպաշտ” մեդալի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի պետական պարգևների։ Հայաստանի գրողների միության անդամ է։ 1992թ. ղեկավարում է “Լուսանշան” պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Երևան քաղաքի ճանապարհների բարեկարգման ուղղությամբ տարվող մեծածավալ աշխատանքներն այսօր նկատելի են։

“Լուսանշան” ՊՈԱԿ-ը այսօր իր ծավալած գործունեությամբ ապահովում է ազգաբնակչության անվտանգ երթևեկությունը՝ նշագծումներ, նշանների, լուսաֆորների տեղադրմամբ։

Այս և մնացած այլ աշխատանքների մասին զրուցեցինք ՊՈԱԿ-ի տնօրեն Էդուարդ Սաֆարյանի հետ։

- Պարոն Սաֆարյան, ինչպիսի՞ ճանապարհ է անցել Ձեր ղեկավարած կազմակերպությունը։

- 1992 թվականից աշխատում եմ այս ձեռնարկությունում, սկզբնական շրջանում այն եղել է ՆԳ վարչության կազմում, որից հետո` ոստիկանության, այնուհետև մեր ձեռնարկությունը դարձավ ՊՈԱԿ քաղաքապետարանի կազմում։ Ներկայումս աշխատում ենք ոստիկանության կազմում, որովհետև վերահսկողության հարցեր կան, պատվերներն իջեցնում է ճանապարհային ոստիկանությունը` ելնելով երթևեկության անվտանգության խնդիրներից։

Այս ասպարեզում հասել ենք որոշակի հաջողությունների, ամբողջությամբ փոխել ենք Երևան քաղաքի հին լուսաֆորները, փոխարինել նոր, ժամանակակից տեխնիկայով։ Այսօր ամբողջ քաղաքի փողոցները նշագծված են։ Այս տարի մեր հիմնական աշխատանքները կատարել ենք Էրեբունի, Աջափնյակ, Դավթաշեն, Նոր Նորք, Ավան համայնքներում, որպեսզի մարդիկ չկարծեն, որ Երևանը միայն կենտրոնն է։

- Ձեր աշխատանքներն ի՞նչ մեքենաներով և սարքավորումներով եք իրակացնում։

- Այսօրվա մեր օգտագործած տեխնիկան հնացած է։ Ես ցանկություն ունեմ ձեռք բերել ժամանակակից, նոր սերնդի սարքավորումներ, որոնցով մենք կկարողանանք օգտագործել նշագծման համար օգտագործվող տարբեր տեսակի ներկանյութեր, ընդհուպ մինչև սառը և տաք պլաստիկատային նյութեր։ Այսօր կան էլեկտրական կառավարմամբ մեքենաներ, որոնց վրա տեղադրված են հարթաչափեր, ուղղությունները և գծերի չափերը կարգավորող ավտոմատներ։ Մեքենաների նորացման աշխատանքներն իրականացնելու համար շուրջ 300.000 ԱՄՆ դոլար է հարկավոր ներդնել։

- Ի՞նչ կազմակերպությունների հետ եք համագործակցում։

- Մենք աշխատում ենք ՃՈ-ի հետ, որովհետև ինքնուրույն մենք իրավունք չունենք այս կամ այն նշանը հանել կամ տեղադրել, միայն նրանց կողմից համապատասխան առաջադրանք ստանալու դեպքում կարող ենք այդ աշխատանքներն իրականացնել։

Մենք համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որոնք կարողանում են օժանդակել մեր աշխատանքներին՝ լուսաֆորների, մալուխների, լույս անդրադարձնող փայլաթիթեղի ձեռք բերման և ներկրման աշխատանքներում։

Երևան քաղաքի ամեն մի խաչմերուկում օգտագործվում է մինչև 1000մ մալուխ։ Այս տարի արդեն 2մլն. մետր գծանշումներ ենք կատարել, իսկ տարեկան՝ 2000 նշան ենք տեղադրում։

- Մեր հանրապետության մարզերում աշխատանքներ իրականացնու՞մ եք։

- Երբ մենք ՆԳ-ի կազմում էինք, այն ժամանակ աշխատանքներ էինք իրականացնում պետբյուջեի հաշվին Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Էջմիածին քաղաքներում, իսկ փոքր քաղաքները վճարում և պատվիրում էին։

Ոստիկանության կազմում եղած ժամանակահատվածում մեզ ֆինանսավորում էին 3 քաղաքների համար։ 2007թ. մենք միայն Երևան քաղաքն ենք սպասարկում, իսկ մարզերում այսօր այդ աշխատանքները կատարվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։

- Աշխատանքների իրականացման գործընթացին որքա՞ն մարդ է մասնակցում։

- Մեր ՊՈԱԿ-ի կազմում 80 աշխատակիցներ ունենք, իսկ ամռան ընթացքում նշագծման աշխատանքներին շուրջ 120 աշխատողներ ենք ներգրավում։ Միակ աշխատանքը, որ մենք չենք կատարում` ասֆալտապատման աշխատանքներն են, այն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը։

Ես մեծագույն ուրախություն եմ ապրում, որ անվտանգ երթևեկության ասպարեզը հասցրել ենք այս մակարդակի, հսկայածավալ աշխատանքներ ենք կատարել։

Մանվել Կիրակոսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...