17:41
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ինչպես և հանրապետության մյուս համայնքները, Մեծ Սեպասարը ևս բազմաթիվ խնդիրներ և անելիքներ ունի

2013-12-09 11:20

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

Դե Ֆակտոամսագրի հարցազրույցը Մեծ Սեպասար գյուղական համայնքի ղեկավար Սերյոժա Սողոյանի հետ

-Պարոն Սողոյան, 2008-ից ղեկավարում եք Մեծ Սեպասար գյուղական համայնքը։ Ի՞նչ աշխատանքներ եք կատարել այդ ընթացքում։

-2008-ից ղեկավարում եմ ՀՀ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղական համայնքը։ 2009թ.-ին համայնքը գազաֆիկացվել է։ Համայնքի գազաֆիկացումը անցկացնելու համար համայնքը կատարել է համայնքի բյուջեից ներդրում։ Գազամատակարարման կենտրոնական համակարգից օգտվում են համայնքի բնակչության շուրջ 80%-ը։

-Ի՞նչ առաջնային խնդիրներ ունի Մեծ Սեպասարն այսօր։

-Մեծ Սեպասար համայնքը ունի շատ չլուծված խնդիրներ, որոնցից առաջնայինը ներհամայնքային ճանապարհների վերանորոգումն է, ջրամատակարարման ցանցի և կոյուղագծերի  վերանորոգումը։

-Գյուղատնտեսության ո՞ր ճյուղն է հատկապես զարգացած Մեծ Սեպասարում։

-Մեծ Սեպասար համայնքը հանդիսանում է բարձր լեռնային տարածաշրջան, մ գյուղատնտեսության ճյուղերից եզ մոտ հիմնականում զարգացած է անասնապահությունը. արտադրվում է էկոլոգիապես մաքուր կաթ, միս և  գյուղացիները զբաղվում են նաև հողագործությամբ, հացահատիկային բույսերից մշակում են ցորեն և գարի։

-Ինչպե՞ս է լուծվում երիտասարդության զբաղվածության և ժամանցի հարցը, մշակութային կյանք ու ակտիվություն կա՞ գյուղում։

-Համայնքում, կարելի է ասել, լուծված չէ նաև երիտասարդության զբաղվածության հարցը։ Համայնքում  կա մշակույթի տուն, որը ժառանգություն է մնացել նախքին խորհրդային միությունից և գտնվում է շատ անմխիթար վիճակում։Խորհրդային շրջանում գյուղում գործել է մշակույթի տունը ունեցել ենք երգի, պարի խումբ որը շրջագայություն է կատարել գյուղերում իրենց համերգային ծրագրերով։ Հիմա նույնպես համայնքում կա այն ներուժը , որը կարող է վերականգնել մեր հին ավանդույթները ։ 2013թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ խոստացել են, որ մարզի հրատապ ծրագրերով  կվերանորոգվի և կվերաբացվի մեր մշակույթի տունը, բայց առ այսօր սպասում ենք։

-Անդրադառնանք արտագաղթի խնդրին, որը շատ արդիական է այսօր։

-Ապրելով Հայաստանի հյուսիսում, որտեղ բնակլիմայական պայմանները այդքան էլ բարենպաստ չեն, չունենալով մշտական աշխատանք ինչպես ամբողջ Հայաստանից, այնպես էլ մեր համայնքից երիտասարդները հեռանում են գյուղից` փորձելով գտնել  աշխատանք օտար երկրներում, որպեսզի կարողանան հոգալ ընտանեկան խնդիրները։

-Որպես սպորտի մարդ, մանկավարժ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում համայնքում սպորտային կյանքը ու հետաքրքրությունը սպորտի նկատմամբ զարգացնելու ուղղությամբ։

-Ես` որպես համայնքի ղեկավար, որպես սպորտսմեն և  մանկավարժ, առաջնահերթ խնդիր եմ համարում համայնքի միջնակարգ դպրոցի սպորտային դահլիճ չունենալու հարցը։ Երկրաշարժից հետո  գյուղում չկա սպորտդահլիճ, որը խիստ ազդում է ինչպես դպրոցում երեխաների ֆիզիկական պատրաստականության վրա, այնպես էլ համայնքի երիտասարդության վրա։ Համայնքը, գտնվելով բարձր լեռնային շրջանում,  որտեղ տարվա յոթ ամիսը  ձյան շերտի տակ է, զարգացած է ձմեռային մարզաձևերից դահուկավազքը։ Համայնքում գործում է դահուկավազքի խմբակ։ Մեր համայնքի դահուկորդները մասնակցում են ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մրցաշարերին։ Անձամբ զբաղվում եմ դահուկավազքով զբաղվող երեխաների, երիտասարդների մարզումներով ու մրցույթներ կազմակերպելու աշխատանքներով։ 

-Ինչպիսի՞ն է գյուղապետ-բնակիչ և գյուղապետարարան-մարզպետարան փոխադարձ կապը։

-Հինգերորդ տարին է, ինչ աշխատում եմ համայնքի ղեկավար։ Համայնքի բնակիչների հետ միշտ փորձել եմ ընդհանուր հայտարարի գալ  համայնքում ծագող բոլոր հարցերի շուրջ։ Աշխատում ենք համատեղ մեկ ընտանիքի նման։ Գյուղապետարան-մարզպետարան կապը ակտիվ է։ Եթե ծագում են հարցեր փորձում ենք լուծել համատեղ ուժերով։

 Հարցազրույցը` Թ. Արզումանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...