10:15
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գյումրիում զարգանում է տրիկոտաժի արտադրությունը

2013-12-06 12:52

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

Գևորգ Գասպարյան, “Գևորգ և Վահան”  ՍՊԸ համասեփականատեր

-Պարո՛ն Գասպարյան, արդեն քանի՞ տարի է, որ գործում էԳևորգ և Վահան”  ՍՊԸ-ն Գյումրիում և ինչպիսի՞ գործունեությամբ է զբաղվում։

-”Գևորգ և Վահան”  ՍՊԸ-ն ստեղծվել է 2000թ., որն արդեն 13 տարի է, ինչ  գործունեություն է ծավալում Գյումրիում։ Ընկերությունը հիմնականում զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ։

Պետք է նշեմ, որ տրիկոտաժի արտադրությունը սկսել ենք փոքր ծավալներից և տարիների ընթացքում կամաց-կամաց մեծացրել արտադրության ծավալները։ Մինչև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը տրիկոտաժի արտադրությունն ավելի մեծ քայլերով էր զարգանում, մեր աշխատակիցների թիվը հասնում էր 200-ի, սակայն ճգնաժամը մեծ հարված հասցրեց, որի արդյունքում կիսով չափ կրճատվեց ինչպես աշխատակիցների թիվը, այնպես էլ արտադրության ծավալները։ Այժմ փորձում ենք քայլեր ձեռնարկել վերականգնելու նախկին հզորությունը՝ զարգացնելով տրիկոտաժի արտադրությունը Գյումրիում։

-Տրիկոտաժի ինչպիսի՞ տեսականի է արտադրվում։ 

-Հիմնականում արտադրում ենք տղամարդու և կանացի ներքնաշորեր, գիշերային զգեստներ, սպորտային համազգեստներ, ինչպես նաև տրիկոտաժի կտոր։ Իհարկե, այսօր  մեր արտադրական հնարավորությունները թույլ են տալիս ընդունել նաև այլ պատվերներ։

-Որակական ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի Ձեր արտադրանքը։ 

-Մենք տալիս ենք բարձրորակ բամբակյա արտադրանք։ Որակի մասին չեմ ուզում շատ խոսել, քանի որ այդ մասին խոսում են մեր արտահանման ծավալները և գնալով աճող հետաքրքրությունը մեր գործունեության հանդեպ։

-Ինչպե՞ս է իրականացվում արտադրանքի սպառումը, այն հիմնականում ներքի՞ն, թե՞ արտաքին սպառում է գտնում։ 

-Մեր արտադրության գործունեությունը պայմանավորված է ստացված պատվերներով։ Մեր հիմնական պատվիրատուն  կանադահայ գործարար Հակոբ Ամիրյանն է, ով ապրում և գործունեություն է ծավալում Կանադայում։ Նրա պատվերով՝ մեր արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է Կանադա և վաճառվում “Wolmart” խանութների ցանցում։ Պատվիրատուներ ունենք նաև Ռուսաստանից, Հոլանդիայից։ Այժմ աշխատանքներ ենք տանում մեր պատվիրատուների քանակն ավելացնելու ուղղությամբ։

-Ցուցահանդեսների մասնակցո՞ւմ եք։

-Իհարկե, մասնակցում ենք։ Պետք է նշեմ, որ հայաստանյան ցուցահանդեսներն այդքան էլ արդյունավետ կերպով չեն անցնում, որքան արտասահմանում կազմակերպված ցուցահանդեսները։ Նախորդ տարի մասնակցեցինք Չինաստանում կազմակերպված մեծ տեքստիլ ցուցահանդեսին։

-Ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք։

-Այժմ մեր նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն ենք իրականացնում, որոնք ավարտելուց հետո պետք է նորագույն սարքավորումներով զինենք նոր արտադրամասը՝ ընդլայնելով արտադրության ծավալները։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...