2013-12-06 12:38
«Դե Ֆակտո» N 90 (2013թ.)
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Կորյուն Նահապետյանը օբյեկտիվորեն եղել է մեր լավագույն ուսանողներից մեկը, ով իր կրթությունը շարունակել է նաև ասպիրանտուրայում։ Այդ փաստն արդեն խոսում է այն մասին, որ նա ունի գիտական գործունեությամբ զբաղվելու մեծ ներուժ։ Շատ եմ ափսոսում, որ անցնելով պրակտիկ աշխատանքի՝ նա չշարունակեց իր գիտական գործունեությունը և ներգրավվեց քաղաքականության մեջ։ Բայց դեռ հույսս չեմ կորցնում, որ նա երբևէ կզբաղվի գիտական գործունեությամբ, որը ես գործունեության առավել մնայուն և հիմնարար տեսակ եմ համարում, քան քաղաքականությունն է։ Ես համոզված եմ, որ ի դեմս Կորյուն Նահապետյանի՝ իրավագիտությունը որոշակի կորուստ ունեցավ, թեև այդ կորուստը վերջնական չեմ համարում, քանի որ նա երիտասարդ է և կարող է իր ներդրումն ունենալ Հայաստանի գիտության զարգացման գործում։
Նրա պատգամավորական աշխատանքի մասին չեմ ուզում դատողություններ անել, դա թողնում եմ հասարակությանը, ես նրան որպես իրավաբան, խելացի ուսանող և ասպիրանտ եմ գնահատում։
Վերադառնալ