17:03
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գագիկ Ղազինյան

2013-12-06 12:38

«Դե Ֆակտո» N 90 (2013թ.)

 ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Կորյուն Նահապետյանը օբյեկտիվորեն եղել է մեր լավագույն  ուսանողներից մեկը, ով իր կրթությունը շարունակել է նաև ասպիրանտուրայում։ Այդ փաստն արդեն խոսում է այն մասին, որ նա ունի գիտական գործունեությամբ զբաղվելու մեծ ներուժ։ Շատ եմ ափսոսում, որ անցնելով պրակտիկ աշխատանքի՝ նա չշարունակեց իր գիտական գործունեությունը և ներգրավվեց քաղաքականության մեջ։ Բայց դեռ հույսս չեմ կորցնում, որ նա երբևէ կզբաղվի գիտական գործունեությամբ, որը ես գործունեության առավել մնայուն և հիմնարար  տեսակ եմ համարում, քան քաղաքականությունն է։ Ես համոզված եմ, որ ի դեմս Կորյուն Նահապետյանի՝ իրավագիտությունը որոշակի կորուստ ունեցավ, թեև այդ կորուստը վերջնական չեմ համարում, քանի որ նա երիտասարդ է և կարող է իր ներդրումն ունենալ Հայաստանի գիտության զարգացման գործում։  

Նրա պատգամավորական աշխատանքի մասին չեմ ուզում դատողություններ անել, դա թողնում եմ հասարակությանը, ես նրան որպես իրավաբան, խելացի ուսանող և ասպիրանտ եմ գնահատում։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...