09:05
11/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անմոռանալի համ, բարձր որակ և բարձրակարգ սպասարկում “Չերքեզի ձորում”

2013-12-04 11:16

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

Ռուսական ցար Նիկոլայ I-ի Գյումրի այցելությունից հետո՝ 1837 թվականին, քաղաքը վերածվեց բերդ-ամրոցի, ապա ցարի կնոջ անունով կոչվեց Ալեքսանդրապոլ։ Հին Գյումրին սկիզբ է առել ներկա քաղաքի կենտրոնական մասում ընկածՉերքեզի ձորկոչվող ծառապատ ու գեղատեսիլ տարածքից։

Հմայակ Գևորգյան, “Չերքեզի ձոր” ձկնաբուծարանի, ռեստորանի տնօրեն

-Պարո՛ն Գևորգյան, Ձեր նախաձեռնությամբ ստեղծվել էՉերքեզի ձորձկնաբուծարանը, այնուհետև ռեստորանը պատմական Չերքեզի ձորում, որն իրենից պատմամշակութային արժեք է ներկայացնում։ Ինչո՞ւ որոշեցիք հենց այս վայրն ընտրել Ձեր գործունեության համար։

-Պետք է նշեմ, որ տարածքի ընտրությունը շատ պատահական է ստացվել։ Ձկնաբուծությամբ զբաղվելու մտադրություն ունենալով՝ մենք սկսեցինք  ուսումնասիրել տարբեր աղբյուրներ Շիրակի դաշտավայրում, և մեր ընտրությունը կանգ առավ Չերքեզի ձորի գետակի վրա։ Պետք է նշեմ, որ Չերքեզի ձորը հանգստի և Գյումրիի  պատմությանն առնչվելու սիրելի վայր է գյումրեցիների համար։ Այստեղ են գտնվում պատմամշակութային արժեք ներկայացնող բերդեր, ամրոցներ, որոնք կառուցվել են դեռևս 1937թ. Նիկոլայ Առաջին կասեր հրամանով։ Մինչև ձկնաբուծությամբ զբաղվելու փորձեր կատարելը, մենք մաքրեցինք և բարեկարգեցինք տարածքը, ստեղծեցինք էկոլոգիական մաքուր վիճակ, ինչը կարևոր հանգամանք էր նման գործունեությամբ զբաղվելու համար։ 1999թ. մենք կատարեցինք առաջին փորձերը՝ սկսելով փոքր ավազաններից։ Զուգահեռաբար մենք ուսումնասիրում էինք նաև Շիրակի տարածաշրջանի շուկան։ Պարզեցինք, որ կենդանի ձուկ չէր առաջարկվում շուկայում։ Մենք հանդես եկանք իշխանի տեսակների առաջարկով, որին շուկան դրականորեն արձագանքեց, և  սկսվեցին մեզ հետ համագործակցության առաջին քայլերը։  Մեր փորձն արդարացված էր, տարեց տարի մենք ընդլայնեցինք և զարգացրեցինք մեր գործունեությունը՝ ստեղծելով նաև ռեստորան, որտեղ մատուցվում է մեր աճեցրած թարմ ձկնատեսականին։ Ռեստորանը նույնպես արժանացավ գյումրեցիների և հատկապես զբոսաշրջիկների բարձր գնահատականին, ովքեր սիրով օգտվում են մեր ռեստորանի ծառայություններից։   

-Ի՞նչ ձկնատեսակներ եք աճեցնում, ի՞նչ համային և որակական հատկանիշերով են դրանք օժտված։

-Մենք արտադրում ենք չորս տեսակի իշխան՝ ծիածանափայլ, ոսկեփայլ, գեղարքունի, կարմրախայտ, ինչպես նաև թառափ։ Մենք առաջարկում ենք նաև  բեղմնավորված խավիար, ինչպես նաև իշխանի նշված  տեսակների մանրաձուկը, քանի որ ունենք ձկների ինկուբացիոն արտադրություն։

Ինչ վերաբերում է որակական հատկանիշերին, ապա պետք է նշեմ, որ համային յուրահատուկ որակները մեր արտադրության առանձնահատկությունն են համարվում։ Այն մեր ձկներին է հաղորդում մեր ավազանի սառը ջուրը, որը թեև դանդաղեցնում է իշխանի աճը, բայց փոխարենը ստեղծում հարմարավետ պայմաններ ինկուբացիայի համար։ Այսպիսի պայմաններում աճեցված իշխանն աչքի է ընկնում իր համային բարձր հատկանիշերով։

-Զարգացման ապագա ի՞նչ ծրագրեր ունեք։  

-Այժմ մեր արտադրությունը զարգացնում ենք ինկուբացիոն մանրաձկան արտադրության ուղղվածությամբ, հատկապես տեղական կարմրախայտի և գեղարքունի տեսակի ձկան, համագործակցում ենք այլ տնտեսվարողների հետ։

Բեղմնավորված խավիարն արտահանում ենք  Վրաստան, նման փորձ ունեցել ենք նաև Ղազախստանի հետ։ Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ծրագրում ենք Հայաստանում և մասնավորապես՝ Շիրակի մարզում զարգացել ձկնաբուծությունը, ավելացնել մանրաձկան և խավիարի արտադրությունը, մեծացնել արտահանման ծավալները։

Ծրագրում ենք զարգացնել նաև էկոտուրիզմը՝ զբոսաշրջիկներին մատուցելով բարձրակարգ ծառայություններ։

Հարցազրույցը՝  Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...