16:52
11/22/2024
Այսօր 7...2
Նորություններ
Գեղամ Պետրոսյան
2013-11-30 13:20
Վերադառնալ
2013-11-30 13:20
«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ֆելիքս Ցոլակյանին ճանաչում եմ ավելի քան 44 տարի, համակուրսեցիներ ենք։ Նա մեր կուրսի ոգին էր, իսկական առաջատար, բանիմաց, նախաձեռնող, խելացի։
Նրան բնութագրելու համար բառերը պարզապես քիչ են, և սրանք բարձր խոսքեր չեն, սա իրականությունն է, որը կհաստատի Ֆելիքս Ցոլակյանին ճանաչող յուրաքանչյուր ոք։
Նա եզակի անձնավորություն է, հիանալի մարդ, ընտանիքի լավ հայր, անմնացորդ նվիրված ընկեր, բացառիկ ազնիվ ու մաքրամաքուր, ազգի հոգսերով ապրող պետծառայող։
Ֆելիքս Ցոլակյանին մաղթում եմ առողջություն, հաջողություններ իր գործում, որքան երկար նա աշխատի, այնքան ավելի շատ բարիք կգործի մեր ժողովրդի համար։
Վերադառնալ