17:47
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Վերին Արտաշատը` զարգացած գյուղատնտեսությամբ, մշակույթով և պատմությամբ հարուստ համայնք

2013-11-27 12:34

«Դե Ֆակտո» N 87 (2013թ.)

Դեռևս 1828 թվականին ներգաղթելով Պարսկաստանի Խոյ, Սալմաստ և Ուրմիայի գավառներից` մոտ 29 - 30 տնտեսություն փայաջուկցիներ Մասիսի դեմ դիմաց Դվինի փլատակների մերձակայքում հիմնեցին մի գյուղ և անունը դրեցին Արդաշատ, հետագայում Արտաշատ։ Գյուղը Արտաշատ է կոչվել 115 տարի, այնուհետև մայրաքաղաք Արտաշատից տարբերելու համար վերանվանվել է Վերին Արտաշատ։ Վերին Արտաշատն ունի 4750 բնակիչ, ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժամբուլատորիա, կապի բաժանմունք, արվեստի դպրոց իր բոլոր բաժիններով, գինու գործարան։ Գյուղում գործում է նաև հոգևոր առաջնորդարանը` եկեղեցին։ Տեր Դավիթ Կյուրեղյանի առաջնորդությամբ եկեղեցում կատարվում են բոլոր ծիսական տոնակատարությունները։ Համայնքն ունի նաև նորակառույց 2-րդ եկեղեցին, որը կառուցվել է անհատ  Վարազդատ Սիմոնյանի միջոցներով։ Բարձր մակարդակի վրա է գտնվում մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործը։

Մինչև 1991թ. տվյալներովհամայնքը տվել է շատ արժանի մարդիկ. 26 գիտությունների թեկնածու, 6 դոկտոր-պրոֆեսորներ, 2 գեներալ, մեկը` հրետանու գեներալ` Կարապետ Հախնազարյանը և իրավագիտության գեներալ` Հրաչիկ Բադալյանը, 90-ից ավելի բժիշկներ, 96 գյուղատնտեսներ, 92 ինժեներներ, ավելի քան 400 ուսուցիչներ, 70 անասնաբույծներ։ Բազմաթիվ անվանի արհեստագործ վարպետներ, դարբիններ ԶավենՎազգեն եղբայրները։

Հարցազրույց Վերին Արտաշատ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանի հետ։

-Պարո՛ն Ղազարյան 1994-ից մինչ օրս ղեկավարում եք Վերին Արտաշատ համայնքը` արդեն շուրջ 19 տարի։

-1994-ի փետրվարի 4-ից ստանձնել եմ Վերին Արտաշատի գյուղապետի պարտականությունները, 1996-ից պարբերաբար վերընտրվել եմ մինչ օրս։ Դժվարին ժամանակներ էին, հետպատերազմյան երկիր, դժվարությունները և անելիքները բազմաթիվ էին։ Ժամանակի ընթացքում կարողացանք համայնքի առջև ծառացած խնդիրները լուծել ըստ առաջնահերթության։ 1996-ին ձևավորվեցին ՏԻՄ-երը, որոնք սկսեցին տնօրինել սեփական բյուջեները, որն, իհարկե, բավարար չէր հսկայածավալ ծրագրերն իրականացնելու, մեծ խնդիրներ լուծելու համար։ Ուստի ՀՀ կառավարության աջակցությամբ, մարզպետարանի օգնությամբ, տարբեր ներդրումների միջոցով ռազմավարական նշանակության բազմաթիվ խնդիրներ կարողացել ենք լուծել, մի շարք կարևոր ծրագրեր կյանքի են կոչվել։ Հենց 1996-ին գրեթե 6կմ ոռոգման ջրագիծ է կառուցվել, որի միայն 10%ն է հատկացվել համայնքի բյուջեից, որոնք նպաստեցին ոռոգման ջրի կորուստների նվազմանը, ոռոգելի դարձան նախկինում ջրազուրկ տարածքներ։ Մշակույթի տան շենքն ամբողջությամբ վերանորոգված է, որի շինաշխատանքներն իրականացվեցին 20% համայնքի բյուջեի և 80% սոցներդրումների ծրագրով։ Շենքն ունի ջեռուցման խնդիր, որը մասնակի լուծվեց այս տարի` ջեռուցում անցկացվեց շենքի այն հատվածում, որտեղ գործում է արվեստի դպրոցը։ 2012-ին ՀՀ կառավարության ծրագրով 10մլն. դրամ հատկացվեց մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքների համար։ Երկհարկանի մանկապարտեզի երկու մասնաշենքերից մեկը և խոհանոցը հիմնովին վերանորոգվեցին։ Ճանապարհները բարվոք վիճակում են, տարեկան ծրագրերով իրականացվում են անհրաժեշտ մասնակի վերանորոգչական աշխատանքներ։ Վերին Արտաշատում, գրեթե ամբողջությամբ լուծված է փողոցային լուսավորության խնդիրը, մնացել են հատուկենտ  չլուսավորված փողոցներ։

-Հիմնականում ինչո՞վ են զբաղվում վերինարտաշատցիները։

-Հատկապես զարգացած է խաղողագործությունը /Վ. Արտաշատը 450հա խաղողի այգիներ ունի/, շատ գյուղացիներ ունեն սառնարանային տնտեսություններ, որոնցում պահպանվող խաղողը արտահանվում է հարևան երկրներ։ Գյուղապետարանն իր հերթին թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական աջակցություն է ցուցաբերում գյուղի խաղողագործներին` բերքատվությունն առավալ բարձրացնելու և խաղողի մշակումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։ Բոլոր տեսակի հարցերով բնակիչները դիմում են, ոչ մի դիմում անպատասխան ու անհաղորդ չի մնում։ Կարծում եմ մինչ այժմ որևէ լուրջ դժգոհություն չի եղել, հուսամ` չի լինի։ Մարզպետարան-գյուղապետարան կապը բավականին ակտիվ է և արդյունավետ։ Փառք Աստծո, ունենք մարզպետ, ում ցանկացած հարցով կարելի է դիմել և հաստատապես իմանալ, որ հնարավորության սահմաններում խնդիրը լուծում կստանա։

-Մշակութային և սպորտային կյանքն ինչպե՞ս է կազմակերպվում Վերին Արտաշատ գյուղում։

-Մենք ունենք մշակույթի տուն, որը Երևանի օպերային շենքի փոքր տարբերակն է. այստեղ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, ներկայացումներ, համերգներ, մանկապատանեկան ծրագրեր։ Կուլտուրայի տանը գործում է արվեստի դպրոցը, որտեղ գյուղի երեխաները հաճախում են արվեստի, երաժշտության, ձեռագործ աշխատանքների տարբեր խմբակներ։ Ունենք 2 թենիսի  դաշտ

-Ամփոփենք 2013-ի առաջին կիսամյակը։ Որքանո՞վ եք հասցրել կատարել բյուջեն։

-Ուրախությամբ պետք է ասեմ, որ վերջին տարիներին այս տեսանկյունից բավական լուրջ առաջընթաց ունենք, կարելի է ասել, որ գրեթե 100-%ով կատարում ենք համայնքի տարեկան բյուջեն։ Այս տարի ևս առաջին վեց ամիսների ընթացքում իրականացրել ենք նախատեսված ծրագրերը, հուսամ, որ տարին կամփոփենք 100%-ոց արդյունքով։

-Պարոն Ղազարյան, ապագայի հետ կապված ինչպիսի՞ ծրագրեր ունի Վերին Արտաշատը։

- Այս տարվա գլխավոր ծրագիրը, որն արդեն օրերս կմեկնարկի, խմելու ջրի հին ջրագծերի  փոխարինումն է նոր ջրագծերով, ինչպես նաև ջրաչափերի տեղադրումը։ Հին ջրագծերը       60-ականներին անցկացված ջրագծեր էին, գտնվում էին անմխիթար վիճակում։ Այս աշխատանքների արդյունքում առաջ կգա նաև շիննպատակով քանդված ճանապահների վերանորոգման խնդիր, որը ևս պետք է լուծենք սեղմ ժամկետներում։ Ճանապարհաշինական այս աշխատանքները բավականին լուրջ գումարներ են պահանջում, այնպես որ, հուսանք, որ հաջորդ տարի մասամբ համայնքի բյուջեով, մասամբ մարզպետարանի և ՀՀ կառավարության աջակցությամբ կկարողանանք կյանքի կոչել այն։ Առաջիկա կարևոր նպատակ եմ համարում, ինչպես արդեն վերևում նշեցի, մշակույթի տան ամբողջական ջեռուցման անցկացումը։ Պլանավորում ենք մինչև տարեվերջ գիշերային լուսավորություն անցկացնել դպրոցի` շուրջ 1 կմ երկարությամբ փողոցը։

Հարցազրույցը` Թ. Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...