2013-11-25 11:02
«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)
“Շիրակ Ջրմուղկոյուղի” ՓԲԸ տնօրեն` Գագիկ Մարտիրոսյան
-Պարո’ն Մարտիրոսյան, ո՞ր վարչական շրջաններն են սպասարկում “Շիրակջրմուղկոյուղի” ընկերությունը։
-”Շիրակ Ջրմուղկոյուղի” ՓԲԸ-ն սպասարկում է Գյումրի և Մարալիկ քաղաքները, Ախույանի, Ամասիայի, Անիի, Աշոցքի և Արթիկի տարածաշջանի 36 համայնքներ։
-Ինչպիսի՞ գրաֆիկով է իրականացվում ջրամատակարարումը ներկայումս։ Նախորդ տարիների համեմատությամբ որքանո՞վ է բարելավվել ջրամատակարարման գրաֆիկը։
-Ջրամատակարարումն իրականացվում է հաստատված ժամային գրաֆիկով։ Ըստ գրաֆիկի ջրամատակարարման տևողությունը կազմում է 14.58 ժամ նախկին 7.7 ժամի փոխարեն (2009թ. օգոստոս), տարբերությունը 6.88 ժամ է։
-Ի՞նչ վիճակում են ջրագծերը, դրանց ո՞ր մասն է փոխված և որոնք ունեն փոխարինման կարիք առաջիկայում։
-Գործող համակարգը գտնվում է քայքայված վիճակում, քանի որ հիմնական մասը կառուցվել է 1960-70թվականներին։ Ներկայումս իրականացվում է KfW բանկի կողմից վարկավորվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիրը։ Ավարտվել է Ախուրյանի, Ազատանի և Մարալիկի բաշխիչ ցանցերի վերականգնումը, ներկայումս ընթանում են Գյումրու բաշխիչ ցանցի և նոր ջրամբարների կառուցման աշխատանքները։ Ծրագրի 3-րդ փուլով նախատեսված է ավարտել Գյումրի քաղաքի բաշխիչ ցանցի, սպասարկման տարածքի մնացած գյուղական համայնքների բաշխիչ ցանցերի և ջրամբարների վերականգնման աշխատանքները։
-Ո՞ր ջրամբարներն են սպասարկում “Շիրակջրմուղկոյուղի” ՓԲԸ, և արդյո՞ք այդ ծավալը բավարարում է գրեթե ողջ մարզի նորմալ ջրամատակարարումն ապահովելու համար։
- Ընկերությունը շահագործում է հետևյալ ջրամբարները`
ՀՀ ջրամբարի անվանումը |
Հասցեն |
(մ3) |
Մարմաշենի ՕԿՋ |
գ. Մարմաշեն |
4x2500 |
Մայիսյանի ՕԿՋ |
գ. Մայիսյան |
2x10000 |
Հովունու ՕԿՋ |
գ. Հովունի |
2x3000 |
Կառնուտի ՕԿՋ |
գ. Կառնուտ |
2x1000 |
Սահմանամերձ ՕԿՋ |
գ, Ոսկեհասկ |
2x500 |
Մարալիկի ՕԿՋ |
ք. Մարալիկ |
1x2000 |
Այգաբացի ՕԿՋ |
գ. Այգաբաց |
2x2000 |
Գոգհովիտի ՕԿՋ |
գ. Գոգհովիտ |
3x40 |
Մեղրաշատի ՕԿՋ |
գ. Մեղրաշատ |
3x40 |
Հողմիկի ՕԿՋ |
գ. Հողմիկ |
3x40 |
Հոռոմի ՕԿՋ |
գ. Հոռոմ |
1x250 |
Ազատանի ՕԿՋ |
գ. Ազատան |
2x500 |
Հայկավանի ՕԿՋ |
գ. Հայկավան |
1x250 |
Ջրամբարների ջրաքանակը բավարար է ընկերության սպասարկման տարածքի ջրամատակարարման համար, տարածքի ընդլայնման համար անհրաժեշտ են նոր ջրատարներ, համայնքների բաշխիչ ցանցեր և ջրամբարներ։
-Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում ջուրը բնակչին հասցնելու ընթացքում կորուստների ծավալները փոքրացնելու առումով։
-Ընկերությունը կատարում է լայնածավալ վթարավերականգնողական աշխատանքներ, օգտագործվում են հոսակորուստների հայտնաբերման ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներ։ Ջրակորուստները կտրուկ կիջնեն Գյումրի քաղաքի նոր բաշխիչ ցանցը շահագործման հանձնելուց հետո։
-Վերջերս ջրի սակագինը մայրաքաղաքում էժանացավ 4 դրամով։ Ի՞նչ եք կարծում, հեռու՞ է արդյոք այն օրը, երբ ՀՀ ողջ տարածքում ջրի գինը կհասցվի նվազագույնի։ Այո-ոչ, ինչ է անհրաժեշտ դրա համար։
-Ընկերությունը ջրի սակագնի իջեցում առայժմ հնարավոր չի համարում, քանի որ Շիրակի մարզում այժմ ընթանում են ջրամատակարարման վերականգնման աշխատանքեր; Ջրի սակագնի վերանայում հնարավոր կլինի բաշխիչ ցանցի վերականգնումից հետո, երբ շահագործումից կհանվեն պոմպակայանները, որոնք էլեկտրաէներգիայի սպառման տեսանկյունից ծախսատար են։
-Ըստ վիճակագրության` Գյումրին ՀՀ այն մարզերից է, որում գործազրկությունն ու արտագաղթն առավել մեծ ծավալների են հասնում։ Այս առումով յուրաքանչյուր ընկերություն, որը գործում է մարզում շատ կարևոր է աշխատատեղերի ապահովման տեսանկյունից։ Քանի՞ աշխատատեղ ունի ընկերությունը և որքա՞ն է միջին աշխատավարձի չափը։
-Այո, Գյումրին դեռևս դուրս չի եկել աղետի գոտուն բնորոշ խնդիրներից ու հոգսերից, գործազրկությունն ու ծանր սոցալական պայմանները, աշխատատեղերի խնդիրը, որը թերևս երկրորդն է բնակարանների խնդրից հետո, եթե ոչ համահավասար, ուստի այս առումով անշուշտ կարևոր է աշխատատեղերի ապահովման խնդիրը։ Այս պահի դրությամբ ընկերությունն ունի 316 աշխատող և հաշվարկային աշխատավարձը կազմում է 102,293 դրամ։
Հարցազրույցը` Թ. Արզումանյանի
Վերադառնալ