2013-11-19 13:26
«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)
Ֆելիքս Ցոլակյանը պետական այն գործիչներից է, ով իրեն վստահված բոլոր պաշտոններում մեծ նվիրումի ու բարձր պատասխանատվության շնորհիվ կարողացել է իր որոշակի ներդրումն ունենալ տվյալ ոլորտի, ինչու ոչ` նաև մեր երկրի ընդհանուր առաջընթացի ապահովման գործում։
Այս ամենում առավել համոզվեցի, երբ մեր աշխատանքները փոխկապակցվեցին։ Ինձ համար հաճելի է արձանագրել, որ, որպես Շիրակի մարզպետ, Ֆելիքս Ցոլակյանը ձգտում է ամեն կերպ աջակցել առողջապահական մարզային ծրագրերին, նպաստել Շիրակում բժշկական սպասարկման որակի բարձրացմանն ուղղված նախարարության քայլերին։
Վստահ եմ, որ գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանն իր անցած ճանապարհով, հարուստ կենսափորձով, իրեն բնորոշ ընդգծված սկզբունքայնությամբ, պետական մտածելակերպով և հմուտ կառավարումով որպես մարզպետ ևս պատվախնդրորեն կիրականացնի երկրի բարձրագույն իշխանության կողմից իր առջև դրված խնդիրները։
Գործընկերոջս մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ անձնական կյանքում և աշխատանքում։
ՀՀ առողջապահության նախարար,
պրոֆեսոր Դերենիկ Դումանյան
Վերադառնալ