07:13
05/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Սպոր­տից դուրս կլի­նեմ նվիր­ված կին և լավ մայր ըն­տա­նի­քիս հա­մար»

2013-10-17 11:32

Sport Դե Ֆակտո 03/2013

Հռիփ­սի­մե Խուր­շուդ­յան

2012 թվա­կա­նը` օ­լիմ­պիա­կան տա­րին, ար­դեն անց­յա­լում է։ Հայ մար­զիկ­նե­րը Լոն­դո­նից Հա­յաս­տան բե­րե­ցին 2 բրոն­զե և 1 ար­ծա­թե մե­դալ։ Բրոն­զե մե­դա­լա­կիր­նե­րից մեկն էլ ծան­րոր­դու­հի Հռիփ­սի­մե Խուր­շուդ­յանն էր, ով, ու­նե­նա­լով տար­բեր ո­րա­կի ու փայ­լի մե­դալ­ներ, իր հա­վա­քա­ծուն հա­մալ­րեց ևս ­մե­կով` օ­լիմ­պիա­կան բրոն­զե մե­դա­լով։ Սա, թերևս, Հռիփ­սի­մեի հա­մար տար­վա եր­կու կարևոր ձեռք­բե­րում­նե­րից մեկն էր։ Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րից հե­տո մար­զու­հին ա­մու­նա­ցավ և հայ­տա­րա­րեց մեկ տա­րով մար­զում­նե­րի ընդ­միջ­ման մա­սին։ Ինչ­պե՞ս է անց­նում Հռիփ­սի­մե Խուր­շուդ­յա­նի ա­ռօր­յան, ինչ­պի­սի՞ն էր կյան­քը ա­մուս­նութ­յու­նից ա­ռաջ, ի՞նչ փոխ­վեց դրա­նից հե­տո. այս ա­մե­նի մա­սին մար­զու­հին սի­րով պատ­մեց «SPORT Դե Ֆակ­տո» ամ­սագ­րին։

Սպոր­տում իմ կար­գա­խո­սը՝ «Պայ­քա­րել և եր­բեք չհանձն­վել»։

Երբ սկսե­ցի զբաղ­վել ծան­րա­մար­տով, ըն­դա­մե­նը 11 տա­րե­կան էի։ Սպորտն ինձ շատ հո­գե­հա­րա­զատ էր։ Երբ ար­դեն ընտ­րե­ցի ծանր­մար­տը, սկզբում պատ­կե­րա­ցում չու­նեի` ինչ է այն ի­րե­նից ներ­կա­յաց­նում։ Սկսե­ցի հա­ճա­խել պա­րապ­մունք­նե­րի, բայց մար­զաձևն­ ինձ այն­քան էլ դուր չէր գա­լիս։ Սա­կայն տվյալ­ներս այն­քան լավն էին, որ մար­զիչս ա­նընդ­հատ ինձ հա­մո­զում էր շա­րու­նա­կել մարզ­վել, հա­մո­զում էր, որ ինձ փայ­լուն ա­պա­գա է սպաս­վում, որ ես դեռ մեծ նվա­ճում­նե­րի կա­րող եմ հաս­նել, ե­թե հաղ­թա­հա­րեմ բո­լոր դժվա­րութ­յուն­նե­րը։ Այդ­պես էլ ա­րե­ցի, սկսե­ցի ակ­տիվ մարզ­վել և իմ առջև նպա­տակ դրե­ցի` ե­թե մարզ­վում եմ, պետք է ներ­կա­յա­նամ ա­ռա­վե­լա­գույն մա­կար­դա­կով, իսկ ե­թե ոչ, ա­պա պետք է դա­դա­րեց­նեմ։ Լսե­ցի սրտիս թե­լադ­րան­քը և սկսե­ցի ա­վե­լի լուրջ պա­րա­պել։ Հի­մա էլ գտնում եմ, որ դեռ շատ ա­նե­լիք­ներ ու­նեմ, դեռ չեմ ցու­ցադ­րել իմ ողջ նե­րու­ժը։ Ես դեռ չի­րա­կա­նա­ցած նպա­տակ ու­նեմ` նվա­ճել oլիմ­պիա­կան ոս­կին, որն էլ կամ­բող­ջաց­նի մե­դալ­նե­րի իմ հա­վա­քա­ծուն։ Ցան­կա­նում եմ սպոր­տի աշ­խար­հում պատ­մութ­յուն կեր­տել, որ­պես­զի ե­րե­խա­ներս հե­տա­գա­յում հպար­տա­նա­լու ա­ռիթ ու­նե­նան։

Պար­տութ­յուն­ներն ու հաղ­թա­նակ­նե­րը այն եր­կու գոր­ծոն­ներն են, ո­րոնք մեզ կրկին ու կրկին ա­վե­լիին հաս­նե­լու են մղում։ Ես, առ­հա­սա­րակ, պար­տութ­յուն­ներ չեմ սի­րում, շատ դժվար եմ ըն­դու­նում այն` ան­կախ ո­լոր­տից։ Բայց հա­վա­տում եմ սե­փա­կան ու­ժե­րիս և գի­տակ­ցում, որ մեկ կամ եր­կու պար­տութ­յամբ ա­մեն ինչ չի ա­վարտ­վում։ Ա­մե­նա­մեծ փառ­քին ար­ժա­նա­նում է ոչ թե նա, ով եր­բեք չի ընկ­նում, այլ նա, ով կա­րո­ղա­նում է բարձ­րա­նալ իր ա­մեն մի ան­կու­մից։

Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րից հե­տո ո­րո­շե­ցի մեկ տա­րի  մրցա­հար­թակ դուրս չգալ։ Նա­խընտ­րում եմ ա­վե­լի հան­գիստ լի­նել` ա­մուս­նուս և իմ ըն­տա­նի­քի հետ միա­սին։ Մի գաղտ­նիք ու­նեմ, բայց դրա մա­սին կխո­սենք մի քա­նի ա­միս հե­տո։ Դրա­նից հե­տո նո­րից կսկսեմ մրցա­հար­թակ դուրս գալ։

Հա­ճախ դժգո­հում եմ, երբ չեմ կա­րո­ղա­նում կա­տա­րել տրված բարդ վար­ժութ­յուն­նե­րը։

Մար­զա­կան բախտ աս­վա­ծը իս­կա­պես կարևոր է։ Երբ սկսում ես զբաղ­վել սպոր­տով, պետք է մի փոքր էլ դա լի­նի։ Ինքս կա­րող եմ ա­սել, որ թեև քիչ, բայց ու­նեմ մար­զա­կան բախտ աս­վա­ծը։ Դա մի քա­նի դեպ­քե­րում օգ­նել է ինձ, միևնույն ժա­մա­նակ շատ դեպ­քե­րում ե­րես է թե­քել` զրկե­լով ինձ ոս­կե մե­դա­լից։ Ե­թե հի­շում եք իմ բո­լոր մրցե­լույթ­նե­րը, ա­պա կհաս­կա­նաք։ Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ե­թե չլի­նես աշ­խա­տա­սեր ու նպա­տա­կաս­լաց, որ­քան էլ մեծ լի­նի բախ­տի գոր­ծո­նը, միևնույն է, ցան­կա­լի արդ­յուն­քի չես հաս­նի։

Ան­հա­ջո­ղութ­յուն­նե­րը եր­բեմն գա­լիս են այն ժա­մա­նակ, երբ մենք ընդ­հան­րա­պես չենք սպա­սում։ Բայց դրանք ժա­մա­նա­կա­վոր են, միայն հանձն­վե­լու դեպ­քում այն դարձ­նում ենք մշտա­կան։ Իհար­կե, բո­լորն էլ աշ­խա­տում են խու­սա­փել դրան­ցից։ Ե­թե Աստ­ված ո­րո­շում է, որ պետք է հան­դի­պես ան­հա­ջո­ղութ­յան, ա­պա քե­զա­նից ո­չինչ կախ­ված չէ, պետք է ուղղակի զգոն լի­նել, ան­կախ ա­մեն ին­չից, պետք չէ հանձն­վել։ Սպոր­տում չես կա­րող փախ­չել ան­հա­ջո­ղութ­յուն­նե­րից։ Մե­կը մի հաղ­թա­նա­կի է հաս­նում մյու­սի պար­տութ­յան արդ­յուն­քում, նույն այդ հաղ­թո­ղը մեկ ու­րիշ ան­գամ պարտ­վում է` հաղ­թա­նա­կը զի­ջե­լով իր մրցակ­ցին։ Չես կա­րող միշտ հաղ­թող լինել։ Պար­տություն­ներն էլ ի­րենց դերն ու­նեն մար­զիկ­նե­րի կյան­քում, հա­ճախ դրանք օգ­նում են, որ ա­վե­լի ոգևոր­վելես և ա­վե­լի մեծ նվա­ճում­նե­րի հաս­նես։

Չեմ սի­րում, երբ պար­տութ­յուն­ներ եմ կրում սպոր­տում։ Իսկ ընդ­հան­րա­պես, չեմ սի­րում, երբ դա­վա­ճա­նում և ստում են։ Եվ հու­րա­խութ­յուն ինձ` դեռ նման դեպ­քեր ինձ հետ չեն պա­տա­հել։

Սպոր­տից դուրս կլի­նեմ նվիր­ված կին և լավ մայր ըն­տա­նի­քիս հա­մար։

Անձ­նա­կա­նիս մա­սին կա­րող եմ ա­սել, որ կյանքս ամ­բող­ջո­վին ար­դեն դա­սա­վո­րել եմ` ա­մուս­նա­ցել եմ և այժմ վա­յե­լում եմ հան­գիստս ա­մուս­նուս հետ միա­սին։

Մինչ ա­մուս­նութ­յու­նը ինձ հե­տաքրք­րում էր միայն սպոր­տը։ 15 տա­րի զբաղ­վե­լով ծան­րա­մար­տով` իմ առջև հստակ նպա­տակ էի դրել  մար­զա­կան կեն­սագ­րութ­յանս մեջ գրան­ցել նա­խա­դե­պը չու­նե­ցող արդ­յունք, հե­տո նոր մտա­ծել հե­տա­գա նվա­ճում­նե­րի մա­սին, և այդ­պես էլ ե­ղավ։

Ա­մուս­նութ­յու­նից հե­տո ա­մեն ինչ փոխ­վեց։ Ինչ­պես բո­լոր նո­րապ­սակ­նե­րը, այն­պես էլ մենք վա­յե­լում ենք մեր ա­մուս­նա­կան կյան­քը։ Իսկ ինչ վե­րա­բեր­ում է սպոր­տին, ա­պա բո­լո­րին թվում է, թե այլևս ­չեմ շա­րու­նա­կե­լու իմ հաղ­թա­նակ­նե­րը մեծ սպոր­տում։ Ա­ռի­թից օգտ­վե­լով` հեր­քում եմ բո­լոր այդ լու­րե­րը։ Ես չեմ պատ­կե­րաց­նում իմ կյան­քը սպոր­տից դուրս։ Հու­սով եմ, որ եր­կար կլի­նեմ սպոր­տում և իմ հաղ­թա­նակ­նե­րով կու­րա­խաց­նեմ բո­լո­րին։ Որ­քան ու­ժերս բա­վա­կա­նաց­նեն, կշա­րու­նա­կեմ լի­նել այս ո­լոր­տում։ Ե­թե նույ­նիսկ չկա­րո­ղա­նամ ինքս ակ­տիվ սպոր­տով զբաղ­վել, ա­պա կօգ­նեմ սկսնակ մար­զիկ­նե­րին։ Մեկ ան­գամ ա­սել եմ ար­դեն, որ երբ դա­դա­րեմ մար­զա­կան կա­րիե­րաս, ա­պա կփոր­ձեմ մարզ­չա­կան աշ­խա­տանքով զբաղվել։

Իմ կայն­քի մեծ նվա­ճու­մը նախևա­ռաջ իմ ա­մուս­նութ­յունն է, իսկ սպոր­տում` օ­լիմ­պիա­կան մե­դալը։ Եր­կուսն էլ ինձ հա­մար մեծ նվա­ճում­ներ են, այն­քան մեծ, որ սահ­ման­ներ չու­նեն։

Նվի­րա­կան ե­րա­զանք չեմ կա­րող ա­սել, բայց նպա­տակս օ­լիմ­պիա­կան մե­դալն է, ո­րը միշտ ցան­կա­ցել եմ ու­նե­նալ։

Ա­նակն­կալ­ներ շատ եմ սի­րում մա­տու­ցել, բայց ինքս չեմ սի­րում, երբ ա­նակն­կալ­ներ են պատ­րաս­տում ինձ հա­մար։ Չեմ սի­րում, քա­նի որ, երբ այնպես է ստաց­վում, որ նա­խա­պես կա­րո­ղա­նում եմ ի­մա­նալ, որ ինձ ա­նակն­կալ է սպաս­վում, սկսում եմ այդ ուղ­ղութ­յամբ մտածել։ Եվ շատ դեպ­քե­րում դա խան­գա­րում է աշ­խա­տան­քիս վրա կենտրոնանալուն։

Հա­վա­տը, հույ­սը և սե­րը կարևոր են, բայց ե­րե­քից ա­մե­նա­մե­ծը սերն է։ Սի­րել նշա­նա­կում է ան­դա­դար պայ­քա­րել հա­զա­րա­վոր խո­չըն­դոտ­նե­րի դեմ մեր ներ­սում և մեր շրջա­պա­տում։

Կի­նը պետք է նվիր­ված լի­նի իր ըն­տա­նի­քին, լի­նի նվիր­ված մայր իր ե­րե­խա­նե­րի համար, լի­նի ա­մուս­նու ըն­կե­րու­հին և ա­ջա­կի­ցը։ Կի­նը պետք է գե­ղե­ցիկ լի­նին հո­գով, ի­րեն շրջա­պա­տող մի­ջա­վայ­րը գե­ղեց­կաց­նի իր բա­րութ­յամբ և նվիր­վա­ծութ­յամբ։

Ճշմար­տութ­յու­նը հա­ճախ այն­քան պարզ է լի­նում, որ մար­դիկ դրան չեն հա­վա­տում։

Մարդ­կա­յին բնա­վո­րութ­յու­նը հա­ճախ բարդ է և ան­հաս­կա­նա­լի։ Չեմ սի­րում նա­խան­ձութ­յու­նը, ո­րը եր­բեք բա­րի չի կա­րող լի­նել։ Չեմ սի­րում, երբ մար­դը լի­նում է բամ­բաս­կոտ և ողջ օրը միայն դրա­նով է զբաղ­վում, դա ա­մե­նավ­տան­գա­վոր հատ­կա­նիշ­նե­րից է, չնա­յած ա­սում են, որ բամ­բա­սում են միայն լա­վա­գույն­ների մասին։

Զրուցեց Գո­հար Փի­լի­պոս­յանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...