2013-10-09 11:39
«Դե Ֆակտո» N 88 (2013թ.)
Ամեն տարի սեպտեմբերի 21-ը ևս մեկ առիթ է վերապրելու և վերաիմաստավորելու մեր երկրի անկախության արժեքը, որը մեզ հեշտ չի տրվել, և որը մեզանից յուրաքանչյուրը պետք է փայփայի ու ամրապնդի իր տեղում։ Արդեն 21 տարեկան է մեր Հայաստան պետությունը, որի ձեռքբերումների մասին մենք ավելի քիչ ենք խոսում, քան բացթողումների։ Գուցե դրա պատճառն այն է, որ մենք ուզում ենք կարճ ժամանակում ավելիին հասնել և ժամանակը մեր նպատակներին ծառայեցնել… Սակայն ակնհայտ է, որ շրջափակման մեջ գտնվող մեր երկրին հաջողվել է հաղթահարել իր առջև ծառացած բազում դժվարություններ, ճգնաժամային ժամանակահատվածներ՝ ի օգուտ սեփական ժողովրդի բարօրության։ Ամեն տարի այս օրը յուրաքանչյուր ոք պետք է ինքն իր առջև հաշվետու լինի, թե ինչ է արել իր երկրի համար, քանի որ հայրենիքը յուրաքանչյուրիցս է սկսվում։
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի կազմին ներկայացնում ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին, ով մեկ տարի է, ինչ զբաղեցնում ԱԺ պատգամավորի պաշտոնը, և հասարակության լայն շերտին դեռևս ծանոթ չեն նրա գաղափարները, գործելաոճը, մոտեցումները՝ ամենատարբեր խնդիրների շուրջ։ «Դե Ֆակտո» ամսագիրն իր հարցազրույցի միջոցով փորձել է նրան ներկայացնել թե՛ որպես մարդ, թե՛ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր։
Վերադառնալ