18:05
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցն արժանացել է շնորհակալագրի Երևանի քաղաքապետի կողմից

2013-09-23 10:58

«Դե Ֆակտո» N 87 (2013թ.)

Օրերս «Անելիք Բանկ» ՓԲԸ «Արաբկիր» մասնաճյուղի կառավարիչ Արգիստ Թորոսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից արժանացել է շնորհակալագրի «Անելիք Բանկ» ՓԲԸ «Արաբկիր» մասնաճյուղի կողմից համայնքի բարեկարգման աշխատանքներում ակտիվ մասնակցություն ունենալու համար։ Արաբկիր վարչական շրջանում հերթական աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աչքից չեն վրիպել ու բարձր են գնահատվել Բանկի մասնաճյուղի հարակից տարածքների բարեկարգման մասով «Անելիք Բանկ» ՓԲԸ «Արաբկիր» մասնաճյուղի աշխատակիցների կատարած աշխատանքը։

-Պարո՛ն Թորոսյան, շնորհավորում ենք Ձեզ։ Այս իրադարձությունը Ձեզ համար անակնկալ էր։ Կիսվեք մեզ հետ տպավորություններով …  

- Շնորհակալ եմ։ Ինձ համար մեծ պատիվ էր Երևանի քաղաքապետի կողմից նման պատվի արժանանալը։ Սա ոչ միայն իմ, այլ մասնաճյուղի բոլոր աշխատակիցների աշխատանքի գնահատականն է, քանի որ մենք բոլորս էլ միշտ ակտիվ աշխատանքներ ենք տանում մեր մասնաճյուղի հարակից տարածքը բարվոք և ներկայանալի վիճակում պահելու համար։ Քաղաքապետի նման գնահատականը և ուշադրությունը, անշուշտ, ոգևորիչ է, սակայն ասեմ, որ բանկի նկատմամբ առաջին կարծիքը ձևավորվում է հենց շրջակա տարածքից և մենք այս ամենը անում ենք  մեր հաճախորդների և մեզ համար, քանի որ բարեկարգ տարածքում աշխատելը միշտ էլ հաճելի է։

-Պարո՛ն Թորոսյան, Դուք բավական երիտասարդ եք` 27 տարեկան, և այն հատուկենտ մարդկանցից եք, ով 24 տարեկանից զբաղեցնում է բանկի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։ Ըստ Ձեզ, որպես երիտասարդ մարդ և  երիտասարդ ղեկավար` ի՞նչն է պակասում մեր քաղաքում։

- Ես շատ եմ սիրում Երևանը, կարծում եմ պետք է կարողանանք ձևավորել համատեղ աշխատանքի մշակույթ, ինչպիսին մեզ հաջողվել է անել Արաբկիրում։ Պետական-մասնավոր հատված համատեղ գործունեությունը շատ բան կփոխի մեր քաղաքում։ Այս առումով, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանին, քանի որ նրա իսկ նախաձեռնությամբ մեր համատեղ աշխատանքի սկիզբը դրվեց, և, ինչպես տեսնում եք, արդյունքն ակնհայտ է։

Հ. Գ. – «Անելիք Բանկ» ՓԲԸ «Արաբկիր» մասնաճյուղի կառավարիչ` Արգիստ Թորոսյանը վստահեցրել է, որ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ այժմ քննարկվում են բազմաթիվ հանրօգուտ ծրագրեր, ուստի «Անելիք Բանկ»-Արաբկիր վարչական շրջան փոխգործակցության արդյունքում սպասվում են նորանոր ձեռքբերումներ …    



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...