2013-08-15 11:35
«Դե Ֆակտո» 46 (2010թ.)
Նորանկախ Հայաստանի ամենակայացւսծ համակարգերից մեկը համարվում է բանկային համակարգը: Տնտեսական ճգնաժամի պայմաններում աշխարհի շատ հզոր բանկեր կործանվեցին կամ կանգնեցին կործանման եզրին, բայց արի ու տես, որ փոքրիկ Հայաստանի առևտրային բանկերից և ոչ մեկը նման խնդրի առջև չկանգնեց: Կա երկու տեսակետ, առաջինն այն է, որ մեր բանկային համակարգը կայացած է, և մեր առևտրային բանկերն իրենց չափից առավել էին ապահովագրել, հետևաբար կարողացան պահպանել իրենց կապիտալն ու փոքր կորուստներով դուրս գալ ֆինանսատնտեսական ճգնաժամից: Երկրորդ' Հայաստանի տնտեսությունը և բանկային համակարգը մեծ հաշվով ինտեգրված չեն համաշխարհային տնտեսությանը, հետևաբար իրենց վրա չեն կրում համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող ազդակները: Ինչ էլ որ ասենք, մեր բանկային համակարգը, հիրավի, կայացած է, և դա առաջին հերթին առևտրային բանկերի և նրանց սեփականատերերի ամենօրյա ճիշտ և քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Այս համարում մենք անդրադարձել ենք հայկական առևտրային բանկերից մեկի' «Յունիբանկի» սեփականատեր Գագիկ Զաքարյանի գործունեությանը, ով բավականին մեծ հեղինակություն ունի ինչպես հայաստանյան, այնպես էլ' Ռուսաստանի գործարար շրջանակներում: Հենց նման գործարարների շնորհիվ է ձևավորվում հայ գործարարի հաջողակ և արդար իմիջն արտերկրում: Շնորհավորելով հայ կանանց և աղջիկներին Մայրության և գեղեցկության միամսյակի առիթով' մաղթում ենք նրանց առողջություն, բազում երջանիկ պահեր և մշտաժպիտ թովչանք: Միշտ եղեք գարնան նման նորովի և գարնան առաջին ծաղկի պես ամենուրեք սիրված ու սպասված:
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ