19:52
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հուլիսի 5-ը` ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշերի օր

2013-08-12 12:46

«Դե Ֆակտո» N 86 (2013թ.)

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաևՍահմանադրությամբ նախատեսված պետական ևտեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները ևազատությունները բարձրագույն արժեքներ են։

Պետությունն ապահովում է մարդու ևքաղաքացու հիմնական իրավունքների ևազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան։

Պետությունը սահմանափակված է մարդու ևքաղաքացու հիմնական իրավունքներով ևազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։

Եվ այսպես 9 գլուխ և117 հոդված` մեր պետության գլխավոր օրենքը` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

18 տար առաջ հուլիսի 5-ին Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով  Հայաստանի  անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները ևհամազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը ևբարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Այդուհետ ամեն տարի հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր` ի նշնավորումն 1995թ.-ի այդ օրը համաժողովրդական հանրաքվեով Սահմանադրության՝ երկրի հիմնական օրենքի ընդունման։

ՀՀ կառավարության 2013-ի հուլիսի 4-ին «ՀՀ տոների ևհիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելուց հետո հուլիսի 5-ն այսուհետևոչ միայն Սահմանադրության օրն է, այլ նաև պետական խորհրդանիշերի` ՀՀ պետական դրոշի` եռագույն, զինանշանի ևօրհներգի։

Շնորհավորում եմ բոլորիս ևմաղթում, որ հուլիսի 5-ը մեզ համար իրոք տոն լինի, ևմիշտ հպարտանանք մեր պետական խորհրդանիշերով։

Լրագրող` Թ. Արզումանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...