2013-07-27 11:44
«Դե Ֆակտո» N 86 (2013թ.)
Պետք է նկատել, որ գնալով ավելանում է այն երիտասարդ գործարարների թիվը, ովքեր ունեն սոցիալական բարձր պատասխանատվություն և փորձում են իրենց լուման ներդնել ինչպես քաղաքի բարեկարգման, այնպես էլ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու գործում։ Նրանք այդ կերպ դրսևորում են իրենց հայրենասիրությունը և լավ օրինակ ծառայում իրենց երեխաների համար։ Նրանք, հասնելով ապահովության որոշակի մակարդակի, չեն մեծամտանում և պարփակվում իրենց շրջապատում՝ միայնակ վայելելով իրենց շահույթները։ Նրանք կոորպորատիվ պատասխանատվություն են դրսևորում բարեգործական նախաձեռնությունների միջոցով։ Ի վերջո նրանք դառնում են իրենց երեխաների ապագայի երաշխավորը՝ թողնելով այնպիսի հետագիծ, որով իրենց երեխաները պետք է հպարտանան։
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք գործարար, Երևանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանին, ով հաջողված գործարար է և աչքի է ընկնում բարեգործական ակտիվ նախաձեռնություններով։ 2013թ. նա ընտրվեց Երևանի ավագանու անդամ։ Հուսանք նոր պաշտոնում նա նույնքան արդյունավետ կաշխատի։
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ