15:33
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բեմ և բարձրախոս. սա է իմ տարերքը...

2013-07-20 11:36

«Դե Ֆակտո» N45 (2010թ.)

Եվա, մեր խմբագրության ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի կապակցությամբ, մաղթելով Եվրոտեսիլում փայլուն մասնակցություն և առաջին տեղ։

Եվա Ռիվասը (Վալերիա Ռիշոտնիկովա Ծատուրյան) ծնվել է 1987 թ.-ի հուլիսի 13-ին Ռոստով քաղաքում։  

Չի կարելի մոռանալ այն ամենը ինչը եղել է անցյալում, հատկապես, եթե այնտեղ շատ վատ բաներ են եղել

-Որտեղի՞ց են գալիս Ձեր արմատները։

  -Մայրս զտարյուն հայուհի է, իսկ հայրս կիսով չափ հայ, կիսով չափ ռուս։ Համապատասխանաբար մեծ մասամբ հայ եմ։ Թեպետ վստահ եմ, եթե հայ լինեի ընդամենը տասնհինգ տոկոսով, միևնույն է ինձ հայ կզգայի այնքանով, որքանով հիմա եմ զգում, այսինքն լիարժեք։                                                                   

-Ի զկզբանե աշխատել եք, որպես մոդել։ Ե՞րբ սկսվեց Ձեր մոդելային կարիեռան և ինչո՞ւ որոշեցիք երգել։              

   -Մոդել սկսեցի աշխատել դեռ իննը տարեկան հասակից։ Քանի որ արդեն իսկ փոքր տարիքից առանձնանում էի բարձր հասակով ինձ միանգամից մոդելային կազմակերպությունում աշխատանքի վերձրեցին։ Ինձ դուր էր գալիս աշխատել որպես մոդել, բայց այնուամենայնիվ ես համարում եմ, որ մոդելները կրում են ուրիշների դիմակները։ Նրանց վրա են հագցնում այդ դիմակները չհարձնելով դա նրանց դուրն է գալիս, թե ոչ։ Իսկ երգիչը հանդիսատեսին առաջարկում է իր սեփականը։ Իրրենց իսկ զգացմունքները, զգացողությունները և հույզերն են փոխանցում ունկնդրին։ Երգիչը անհատականություն է դրսևորում իր աշխատանքի մեջ, իսկ մոդելները անհատականություն չունեն իրենց աշխատանքում։ Ես աշխատեցի մի քանի տարի որպես մոդել։ Հաղթանակներ եմ տարել մի շարք գեղեցկության մրցույթներում։ Արտերկրում աշխատելու, Միսս Ռուսաստան, Միսս Աշխարհ մրցույթներին մասնակցելու և մի շարք այլ գայթակղիչ առաջարկներ եմ ստացել, բայց հրաժարվել եմ այդ ամենից և հստակ որոշել հրաժեշտ տալ մոդելային կարիեռային և զբաղվել նրանով, ինչը իմն է` երգով։ Բեմը և բարձրախոսը դրանք, սա է իմ տարերգը, իմ ամբողջ կյանքը, ուրիշ ոչինչ չեմ ուզում։ Այն ուժգնությամբ որ եռում է հայի արյունը իմ մեջ ես կարող եմ արտահայտել միայն երգի միջոցով։ Եվ չնայած, որ ես մասնագիտությամբ ապագա տնտեսագետ եմ, ինձ թվում է, որ այնուամենայնիվ չեմ աշխատի մասնագիտությամբ։                                                                                                                               

-Ձեզ ձայնը, երգը ժառանգաբա՞ր է փոխանցվել։ 

  -Իմ ընտանիքում ոչ ոք պրոֆեսիոնալ մակարդակով չի զբաղվել երգով, բայց բոլորն էլ ունեն ձայնային լավ տվյալներ։ Ես մեծացել եմ սպորտսմենների ընտանիքում, որոնց ավելի ճիշտ կլիներ անվանել «երգող սպորտսմեններ», քանի որ նրանք օրը սկսում և ավարտում էին երգով։ Նրանց յուրաքանչյուր աշխատանքը ուղեկցվում էր երգով, իսկ տանն էլ հնչում էր  երաժշտությունը։  Պարզապես մեր ընտանիքից միայն ես ավելի լուրջ և խորությամբ ուսումնասիրեսի այդ աշխարհը։                                             

 -Իսկ ինչպե՞ս կայացավ որոշում ներկայացնել Հայաստանը Եվրոտեսիլում։ 

-Ես և իմ պրոդյուսերը մոտ կես տարի առաջ քննարկեցինք այդ հարցը և եկանք մեկ ընդհանուր հայտարարի. ներկայացնել մասնակցության հայտ միայն այն դեպքում, երբ կոնկրետ երգ լինի, այլապես մենք չէինք մասնակցի ընտրությանը։ Ընտրությունից երկու ամիս առաջ Մարտիրոսյան Արմենը ուղարկեց «Ծիրանի կորիզ» երգի օրինակը։ Եվ մենք այն լսելուն պես միանգամից հավանեցինք։ Երգը իսկական է։ Մարդն այն մեկ անգամ լսելուց ինչ որ հարազատ բան է տեսնում նրա մեջ։ Երգը լիովին համապատասխանում է Եվրոտեսիլի ֆորմատներին։ 

«Ծիրանի կորիզ» երգը սիրեցին Հայաստանում և ես հավաստիացնում եմ, որ այն կսիրեն բոլոր երկրները։                

 -Եվա՛, իսկ ի՞նչ կասեք մյուս երգերի մասին։                                                                                                                 

-Մինչ ընտրության օրը ես ոչ մեկի երգը չէի լսել։ Մրցույթի օրը շատերը ինձ զարմացրեցին։

-Ներկայացված բոլոր երգերն էլ արժանի էին և Եվրոտեսիլին համապատասխան։ Պարզապես նարնք բոլորն էլ դեռ ոչ լիարժեք էին պատրաստված։ Մեր երգի վրա էլ դեռ շատ աշխատելու տեղ կա։ Երկու, հարցազրույցներով, նկարահանումներով հագեցած ամիսների ընթացքում բնականաբար չես հասցնի երգը լիարժեք պատրաստել։ Ես կարծում եմ, որ եթե մասնակիցներից ցանկացածը, ով հասներ լիարժեք պատրաստել երգը, միգուցե հենց ինքն էլ ընտրվեր։ Ուստի այստեղ մեր երգը հաղթեց շնորհիվ հենց երգի։ Ինձ հաճախ են հարցնում, թե ինչը ինձ օգնեց, գեղեցկությո՞ւնը, հասա՞կը, կամ միգուցե պռոդյուսե՞րը։ Ես միշտ պատասխանում եմ, որ մեզ օգնեց հաղթել միայն երգը։ Հայերը լսեցին երգը` բառերը, երաժշտությունը և հասկացան, որ սա այն է ինչ պետք է ներկայացնել Եվրոտեսիլում։     

  «Բացի նրանից, որ պետք է գեղեցիկ հաղթանակել, պետք է նաև կարողանալ արժանապատվորեն պարտվել։ Ցավոք պարտության ժամանակ մարդիկ հաճախ ցույց են տալիս իրենց իրական դեմքը, որը երկար տարիներ կարող են թաքցնել։ Բայց պարտության ժամանակ, երբ էմոցիաները պորտկում են ` իրական եսը բացահայտում է իրեն։ Կյանքում ես ել եմ բազմիցս պարտություններ կրել։ Դրա համար է, որ 22 տարեկանում եմ հասել այս լուրջ արդյունքին, թեպետ երգում եմ դեռ 7 տարեկանից։ Ես հիմա հաջողությունների եմ հասնում, որովհետև պարտությունները կարողացել եմ դիմավորել բարձր պահած գլխով։ Ամեն ինչի պետք է մոտենալ սիրով և բարությամբ։ Սա հաջողության գրավականն է»։

-Ե՞րբ Ձեզ մոտ Հայաստան գալու, այստեղ երգելու ցանկություն առաջացավ։                                                         

-Ես վաղուց էի  ուզում գալ այստեղ, ուղղակի հնարավորություն չէր ընձեռվում։ Չնայած 2005 թ Վալերի Սարյանը` իմ պրոդյուսերը առաջարկեց պայմանագիր կնքել, բայց ես հրաժարվեցի, քանի որ ուրիշ կազմակերպության հետ էի աշխատում և բացի դրանից կարծում եմ, որ դեռ պատրաստ չէի աշխատել այդքան լուրջ մակարդակի վրա` երգել Սայաթ Նովա։ Թեպետ 2005 թվականին ես երգեցի երգեցի առաջին անգամ և ինձ մոտ բավականին լավ ստռացվեց, բայց միևնույն է այն ժամանակ կատաևրմանս մեջ մի բան բացակայում էր, այն ինչտը կա հիմա։ Ինձ թվում է պետք էր միայն մեծանալ, հասունանալ։       

-Երկա՞ր եք մնալու այստեղ։                                                                             

-Այստեղ Հայաստանո՞ւմ։ Ես արդեն այստեղ եմ և ընդմիշտ։ Ես եկա այստեղ և սկսեցի աշխատել ոչ որպես հարմար հենակետ, տրամպլին։ Ես ուզում եմ լինել հանրաճանաչ, բայց որ ինձ ճանաչեն որպե հայ երգչուհի Եվա Ռիվաս։ Սա է ամենակարևորը ինձ համար։ Ես ապրելու և ժամանակիս մեծ մասը անց եմ կացնելու այստեղ և ընդմիշտ կոչվելու հայ երգչուհի։ Շնորակալ եմ Աստծուց, որ հենց քսաներկու տարեկանում վերադարձա արմատներիս և ոչ ավելի ուշ։ Մենք կփորձենք շատ բան անել Հայաստանի, հայկական մշակույթի համար։                                                                                                                    

-Դեռ քսաներկու տարեկան եք, բայց բավականին երկար ճանապարհ եք անցել։ Այդ ճանապարհը շա՞տ փշոտ էր։ Ո՞վ է սովորաբար ձեր կողքին կանգնած լինում։                                                                                                                                                                                                

-Մայրս և հայրս են իմ կողքին միշտ կանգնած։ Ինչպես մենք արդեն համոզվել ենք կյանքում ընկերներ չկան։ Շատերը իրենց անվանելով մեզ  սրտակից ընկեր, հարազատ, դավաժանում են տարիներ անց։ Ինձ շատ-շատ են դավաժանել, խաբել։ Ես քսաներկու տարեկանում իսկապես մեծ ճանապարհ եմ անցել և շատ բաներ եմ տեսել։ Ընտանիքը` մայրը և հայրը միակ մարդիկ են, որ չեն դավաճանում, չեն խաբում և ցանկացած պարագայում կողկիթ են։ Միակն են, ովքեր խորհուրդ չեն տա այնպիսի բան ինչը իրականում պետք է։ Իմ հաջողությունը կախված է մասամբ նաև նրանից, որ ես այստեղից այնտեղ չեմ վազում, բոլորի առաջ չեմ բացվում և ընդհանրապես իմ սրտին, հոգուն հասնելը շատ դժվար է, որովհետև այնտեղ ընդմիշտ մայրս և հայրս են, ես լսում եմ միայն նրանց կամ ինքս եմ որոշումներ կայացնում։                                                                                                                                                      

-Ասում են երջանկությունը դա ամուր առողջությունը և վատ հիշողությունն է։ Ձեզ հաջողվո՞ւմ է վատ բաները շուտ մոռանալ։ Հաճա՞խ եք նայում դեպի անցյալ։ 

-Ես կարծում եմ ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ այն ամենը ինչը եղել է անցյալում, հատկապես, եթե այնտեղ շատ վատ բաներ են եղել։ Որովհետև այն վատը, որ եղել է անցյալում սովորեցնում են մեզ այլ կերպ վարվել, ապրել այսօր։ Ես հսկայական փորձ հավաքեցի ռուսական շոու բիզնեսսում աշխատելու ժամանակաշրջանում։ Անթիվ հարվածներ եմ ես ստացել այնտեղ։ Այնքան արցունք եմ թափել, այնքան սթերներ եմ տարել այնտեղ մի քանի տարի աշխատելու ընթացքում։ Բայց այստեղ մեկ տարի աշխատելը ծածկեց այդ ամենը։ Ես այնտեղ շատ բաներ եմ սովորել և հիմա հիշելով այդ անցյալը ևս մեկ անգամ համոզվում եմ, որ ճիշտ ուղղությամբ եմ շարժվում։ Դրա համար ես կարծում եմ, որ ոչ, թե վատ այլ լավ հիշողությունն է երջանկություն և հաջողություն բերում։     

«Վաղուց ես այնպիսի պադերշկա և ջերմություն չեմ տեսել, ինչպիսին, որ տեսա այստեղ` Հայաստանում։ Անկեղծ, ես չեի պատկերացնում, որ այդքան շատ ջերմություն հայ ազգը ինձ կնվիրի։ Ես պատկերացնում էի որ ամեն ինչ այդքան էլ լավ չէր լինի»։

-Ինչպե՞ս Ձեզ ընդունեցին մեր շու բիզնեսսում։                                                                                                                       

-Շատ լավ։ Ես ինքս անմիջական մարդ լինելով բոլորի հետ շփման եզրեր գտնում եմ, իսկ նրանք, ովքեր ինձ մի փոքր կասկածանքով են մոտենում, ես այդ կասկածները միանգամից ցրում եմ։ Բոլորի հետ մտերմիկ հարաբերությունների մեջ եմ։                                                                                                                               

-Որքա՞ն եք գնահատում Ձեր հաղթանակի հնարավորոիթյունը                                                                                   

-Լինելով շատ ինքնավստահ մարդ ասեմ, որ իննսուն տոկոսով։

ԼԻԼԻԹ ՍԱՖԱՐՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...