2013-07-17 10:55
ԱՂԱՊԱՏԱՆՔ
«Դե Ֆակտո» 3 (2006թ.)
Թեև մենք` Աստծո արարածներս, ձգտում ենք կատարելության ևսրբության, այնուամենայնիվ, հաճախ մեղքեր ու սխալներ ենք գործում ևաղոթքներով ներում ենք հայցում։
Աղոթել նշանակում է խոսել Աստծո հետ, խոսել մտերիմ, սրտանց, հավատով, ցանկալի է քո իսկ խոսքերով։ Ով շատախոսում է, նշանակում է, որ կասկածում է, չի վստահում։ Այնինչ Աստծո հետ կարելի է վիճաբանել` որևէ երևույթ ժխտելու կամ ընկալելու համար։ Վիճաբանությունն Աստծո հետ հավատքի կատարյալ արտահայտություն է։ Որքան անկեղծ, որքան հարազատ, բնական ու հավատով լինի մեր զրույցը, մեր աղոթքը, մեր հարաբերվելը Աստծո հետ, այնքան ընդունելի կլինենք, ևմեր աղոթքը կհասնի երկինք ևոչ թե կմնա երկրի վրա, փարիսեցու աղոթքի նման։
Աղոթքը հանապազօրյա պետք է լինի, ևոչ թե աղոթել այն ժամանակ, երբ դժվարությունների ենք հանդիպում` հայցելով Աստծո ներողամտությունը, գթասրտությունն ու ողորմությունը։ Գոյություն ունեն հայցողական, փառաբանական ևապաշխարության աղոթքներ։ Այս երեքը հյուսված են «Հայր Մեր»-ում, որը կոչվում է նաևՏերունական աղոթք, քանի որ այն մեզ սովորեցրեց Հիսուս Քրիստոս։
Աղոթքի ժամանակ պետք է կանգնել դեմքով դեպի արևելք, քանզի Աստծո Որդու երկրորդ Գալուստը պետք է լինի արևելքից։
«Ինչպես կայծակն է փայլատակում արևելքից ևերևում է մինչևարևմուտք, այդպես էլ պիտի լինի Աստծո Որդու գալստյան ժամանակ»։
Ինչ որ խնդրենք Աստծուց աղոթքով ու հավատով, կստանանք ևկստանանք մեր հավատի չափով։ «Խնդրենք Աստծուց, ևնա կտա ձեզ, փնտրեցեք ևկգտնեք, բախեցեք, ևկբացվի ձեր առաջ. որովհետև, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, ով որ բախի, նրա առաջ կբացվի /Մատթ.7.7-9/։
Օրինակ` Նենգավոր շուրթերից փրկիր ինձ, Տեր,
Ազգականներիս ապրեցրու,
Եվ ողորմյա. ամեն /Մ.Մաշտոց/։
Ամեն եբրայերեն նշանակում է եղիցի` թող լինի։
Ի՞ՆՉ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒՆԻ ԽԱՉԱԿՆՔԵԼԸ
Հռոմեական կայսրությունում խաչելությամբ մահվան դատապարտելը դաժան մահապատժի ձևէր։ Հարություն առնելով Հիսուս խաչը մեզ համար դարձրեց զորավոր ու պաշտելի։ Խաչակնքել, այսինքն թե` խաչի կնիքը դնել մեզ վրա, դրոշմել ու խաչյալի պաշտպանությունն ունենալ, ունենալ նաևչարչարանքները, ասել է թե կյանքում ամեն մարդ իր խաչն ինքը պիտի տանի։
Այո, եթե մենք հավատով ենք խաչակնքում, ապա խաչը կդառնա մեզ համար բոլոր տեսակ տագնապներին, սարսափներին, չար ու նենգ երևույթներին վահան ու կպաշտպանի մեզ դրանց ներգործությունից։ Խաչակնքելով մենք ոչ թե խաչն ենք պաշտում, այլ խաչյալին` Աստծո Որդուն, որից հայցում ենք օգնություն, ողորմածություն ևներողամտություն։
«եվ եթե Հիսուս հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է ձեր հավատը»/Կորնթ. 15.14/։
Խաչ հանելիս աջ ձեռքի երեք մատները միացնում ենք իրար, որը խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը, նաևանբաժան ու միասնական լինելը։ Մյուս երկու մատները` ճկույթն ու մատնեմատը, միասին սեղմում ենք ափին, որը խորհրդանշում է Աստծո Որդու մեջ երկու բնության` աստվածության ու մարդեղության անբաժանելի միությունը, մատները սեղմում ենք իրար, այսինքն` երկու բնությունը մեկ են, անբաժանելի։ խաչակնքում ենք ձախից դեպի աջ ևձեռքը բացված տանում դեպի սիրտը ևասում Ամեն, այսինքն` հաստատում ևընդունում ենք ասվածը։
Խաչի նկատմամբ մեր ժողովրդի առանձնահատուկ սիրո ու հավատի վկայությունն են խաչքարերը։
ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԾԱՌԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Տեր Աստված պատվիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու ևչարի գիտության ծառից մի կերեք, որովհետևայն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք»/Ծննդոց 2.16-17/։
Դրախտում կար նաև Կենաց /Կյանքի/ ծառը, որն անմահություն շնորհողն էր։
Բայց չարի ներգործությամբ Ադամը նախընտրեց իմաստության ծառը։ Եվ Կենաց ծառը մնաց մարդկությանը անհաղորդ ու անհասկանալի։ Ամանորյա տոնածառը խորհուրդ է Դրախտի Կենաց ծառի, որը մարդկությունն ընդմիշտ կորցրեց։ Քրիստոնյա աշխարհում այս ծառը կոչվում է նաևԾննդյան ծառ։ Եվ այդ կարոտն ու բաղձանքն է, որ ամեն տարի Ամանորի ևԾննդյան տոներին զարդարում ենք տոնածառը` ցանկանալով վերագտնել կորցրած ծառը` Կենաց ծառը, անմահությունը։
ՄինչևԲաբելոնի աշտարակաշինությունը տարեմուտը տոնվել է նիսանի 1-ին` մարտի 22-ին, որպես Ադամի արարման օր։ Լեզուների բաժանումից հետո` հայերս տարեմուտը տոնում էինք ամռանը` օգոստոսի 11-ին։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով, 18-րդ դարում, հունվարի 1-ը ընդունվեց որպես Նոր տարվա սկիզբ, նաևորպես Հիսուս Քրիստոսի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրը, ևայդ օրը սուրբ Պատարագ է մատուցվում եկեղեցիներում։
Էջը` Աննա Տեր-Գուլանյանի
Վերադառնալ