2013-07-13 11:17
«Դե Ֆակտո» 4 (2007թ.)
Ի՞նչ է քաղաքականությունը
ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ
- Քաղաքականությունը պետության շարժիչ ուժն է։ Խաղի կանոններն ու նպատակը ամենուրեք նույնն են։ Նպատակն է գալ իշխանության, փորձել ինքնահաստատվել։ Ցանկացած քաղաքական գործիչ տառապում է իշխանություն ունենալու բարդույթով։
Ունե՞ք սիրած քաղաքական գործիչ
- Մի քանիսն են։ Ինձ բախտ է վիճակվել բոլորի հետ էլ շփվել։ Չեմ ուզում թվա, թե իշխանամետ եմ, բայց շատ եմ համակրում մեր նախագահին։ Նա նպատակասլաց է ու գիտի` ինչ է անում։ Հավանում եմ նաև Սերժ Սարգսյանին։ Նրա մեջ շատ եմ գնահատում հումորի զգացումը։ Եթե մարդը հումորի զգացում ունի, նշանակում է` ամեն ինչ դեռ կորած չէ։
Ընդհանրապես մարդու բնությունն է` առաջին հերթին սեփական անձի մասին մտածել, բայց կուզենայի, որ մեր քաղաքական գործիչները հնարավորինս քիչ մտածեն իրենց մասին ու մտածեն պետականորեն։
Ունե՞ք սիրած քաղաքական կուսակցություն
- Չեմ համակրում որևէ կուսակցության, համակրում եմ մարդկանց։ Այստեղ հավաքվում են մարդիկ, որ ուզում են առաջին հերթին իրենց, հետո մնացածին ապացուցել, որ իրենք դեմք են։
Ձեզ քաղաքական որևէ պաշտոնում պատկերացնո՞ւմ եք։
- Ես իշխանության կոմպլեքս չունեմ, չեմ սիրում կառավարել։ Ես ստեղծագործող մարդ եմ ու դրանից եմ հաճույք ստանում, թեև այժմ ղեկավար եմ։ Հայաստանում կան խնդիրներ, որոնք ինձ անհանգստացնում են, օրինակ` մեր բուժվելու գործընթացը շատ դժվար է իրականանում։ Ամեն մեկը իրեն Նապոլեոն է կարծում, բայց այդպես չի կարելի, ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Կարևոր պաշտոններ պետք է զբաղեցնեն տվյալ ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետները։ Մենք 3-րդ աշխարհի երկիր ենք, մեզանում դա դեռ չի հասունացել։
Վերադառնալ