18:12
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գնա՛ քո ճանապարհով և անպայման տեղ կհասնես

2013-07-13 11:13

 «Դե Ֆակտո»  4 (2007թ.)

Անցած աշնանը, արևոտ, զրնգուն մի օր Չինչինի ձորով պապ ու թոռ էշի հետ գնում էին գյուղ։ Ձորում քեֆ անողների մի խումբ նայեց այդ գեղեցիկ երթին ու ասաց.

-      Նայե՛ք, նայե՛ք, էշը հետները իրենք ոտքով են գնում։

Պապը թոռին խորհուրդ տվեց նստել էշին, և շարունակեցին ճանապարհը։ Ձորում զվարճացողների մի այլ խումբ նայեց նրանց ու ասաց.

-      Մեծ մարդ է, էդքան խելք չունի` ջահել էրեխին նստեցրել է էշի վրա, ինքը ոտքով է գնում։

Պապ ու թոռ նեղվեցին։

Եվ թոռն իջավ էշից, համոզեց, որ պապը նստի։

Ավելի ուշ հանդիպեցին գետափին զվարճացողների ուրիշ մի խմբի.

-      Մեծ մարդ է, չի ամաչում` ինքը նստել է էշին, խեղճ թոռանը թողել է ոտքով։

Պապ ու թոռ նորից նեղվեցին։

Եվ պապն առաջարկեց միասին նստել էշին։ Քիչ անց զվարճացողների հերթական խումբը հանդիպեց.

-      Մեծ մարդ է, բայց խղճի կտոր չունի, երկուսով նստել են խեղճ էշին։ Բա մեղք չի՞ կենդանին։

Այս անգամ պապը վերջնականապես ջղայնացավ։

Իջավ էշից և ասաց թոռին.

-      Դու նստի, բալա ջան, գնացինք։ Եթե մենք սրանց լսենք, վերջում երկուսով էշը շալակած պիտի տանենք։

Այսպես, ընթերցո՛ղ բարեկամ, սա է հասարակական կարծիքը։ Եթե մենք հետևենք մեր դեղին մամուլին և նրա խորհուրդներին, պիտի էշը շալակենք։

Այնպես որ, եթե ընտրել ես քո ուղին և համոզված ես քո ճշմարտության մեջ, գնա՛ քո ճանապարհով և անպայման տեղ կհասնես։

Բարեկամաբար` Մերուժան Տեր-Գուլանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...