17:26
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-07-23 11:16

«Դե Ֆակտո» N 85 (2013թ.)

Տարիներ առաջ շատ քչերն Էին հա­վատում, որ Հայաստանը կարող Է ունենալ բարձրակարգ ֆուտբոլ, պրոֆեսիոնալ մարզիկներ և ֆուտ­բոլի ազգային հավաքական, որը կարող Է մրցակցի դաշտում 4:0 հաշ­վով հաղթել Դանիայի հավաքակա­նին: 10 տարի առաջ սա իրոք հեքի­աթ Էր, որին ես ևս չէի հավատում: Բայց դեռևս այն ժամանակ Ռուբեն Հայրապետյանը պնդում էր, որ հնա­րավոր է ունենալ նման ֆուտբոլ և մարդկանց մի փոքր խմբի հետ միա­սին նա իրոք կարողացավ հայկա­կան ֆուտբոլը հասցնել նման բար­ձունքի: Բարձրակարգ ֆուտբոլ ու­նենալու համար պետք է ունենալ բարձրակարգ ակումբային առաջ­նություն: Պնդել, որ այսօրվա Հա­յաստանի առաջնությունը բարձրա­կարգ է, հնարավոր չէ, բայց նման արդյունքի հասնելու համար անհ­րաժեշտ է, որպեսզի գործարարները ներդրումներ կատարեն ֆուտբոլային կյանքում ստեղծելով ֆուտբոլային ակումբներ, ֆուտբոլային մանկապատանեկան դպրոցներ, ինչն էլ հնա­րավորություն կտա բարձրակարգ ֆուտբոլ ունենալ: Այս տա­րիներին Հայաստանում ձևավորվել են ֆուտբոլային ակումբ­ներ, իսկ վերջերս գործարար Բագրատ Նավոյանի ներդրում­ների շնորհիվ ստեղծվեց ևս մեկ ակումբ «Ալաշկերտը», որը կարճ ժամանակահատվածում գրանցեց հաջողություններ: Այս համարը նվիրվում է ֆուտբոլի ներկային ու ապագային, այն մարդկանց, ովքեր ջանքեր են ներդնում հայկական ֆուտբոլի զարգացման համար, որի շնորհիվ Հայաստանը մեծ ճանաչում է ձեռք բերում սպորտային աշխարհում և հերք­վում է այն տեսակետը, որ մենք հայերս, թիմային սպոր­տաձևերում հաջողություններ ունենալ չենք կարող:

Ֆուտբոլի զարգացումը հնարավորություն է տալիս շատ երի­տասարդների կտրվել բակից, զբաղվել սպորտով և ապահո­վել առողջ և ազնիվ ապագա:

Ես ուրախ եմ, որ այսօր արդեն մենք հնարավորություն ու­նենք ոչ թե պարծենալու և երկրպագելու Մեսսիին կամ այլ հանրահայտ աստղերի, այլ մեր Հենրիխ Մխիթարյանին, Արագ Օզբիլիսին և մյուս աստղերին:

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...