18:11
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա Հարությունյան

2013-06-29 11:49

«Դե Ֆակտո» 62 (2011թ.)

2011թ. կարելի է կոչել գյուղատնտեսական տարի, քանի որ գյուղատնտեսության ոլորտը թե՜ երկրի նախագահի, և թե՜ վարչապետի  անմիջական ուշադրության կենտրոնում է։ Գյուղնախարարի ամենօրյա գործունեությունն ու այցելությունները, վեր հանած խնդիրները և դրանց լուծումներին հասնելու ներդրած ջանքերը նույնպես վկայում են այդ մասին։ 

«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում մենք ներկայացնում ենք Արմավիրի մարզը` իր քաղաքներով, գյուղական համայնքներով ու գործարար միջավայրով։  Ամսագրի առաջին էջում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն է, ով ներկայացնում է Արմավիրի մարզի ընդհանուր բնութագիրը։ Փորձել ենք հնարավորինս ներկայացնել մարզում առկա խնդիրները, ազգաբնակչության ապրելակեպն ու հոգսերը։

Արմավիրի մարզը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական ապրանքների արտադրության առումով ամենաբարենպաստ մարզն է։  Ցավալի է, որ մարզում կան անմշակ հողեր, և որ գյուղացին կարծես հեռանում է հողից։ Այսօր ամենակարևոր նախաձեռնությունը գյուղացուն աջակցելն է, նրան ապահովելը անհրաժեշտ պայմաններով, որպեսզի նա շարունակի զբաղվել գյուղատնտեսությամբ և չվախենա բնության հասցրած վնասներից` վստահ լինելով, որ ինքը մենակ չէ իր խնդիրների հետ, որ իրեն աջակցում է պետությունը։

Ես վստահ եմ` եթե գյուղատնտեսության զարգացմանն ուղղված վարվող ներկա քաղաքականությունը շարունակական բնույթ կրի, ապա մոտ ապագայում մենք անպայման  կտենենք գոհացուցիչ արդյունքներ, առաջընթաց։ Մենք ունենք գյուղմթերքների յուրահատուկ տեսականի, որը միայն մեր հողի, արևի և ջրի յուրահատուկ համակցման պայմաններում են ստանում անմահական համ։ Այդ բարիքով պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետությունը և պետք է հիացնի ու զարմացնի մեր հանրապետության սահմաններից դուրս գտնվող ժողովուրդներին։ Մեր պետությունը հարուստ է գյուղմթերքներով, որոնք կարող են դառնալ բրենդ և ներկայացնել Հայաստանն ամբողջ աշխարհում։

Մենուա Հարությունյան

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...