2013-06-28 11:07
«Դե Ֆակտո» 38 (2009թ.)
Սովետական Միության տարիներին ստեղծվեցին բազմաթիվ արակյալ ֆիլմեր, այդ թվում' հայկական: Ձևավորվեցին և ժողովրդի սիրուն արժանացան շատ տաղանդավոր դերասաններ: Անկախացումից հետո թվում էր, թե հայ կինոն մահացավ: Բայց երբ զարգացան մասնավոր հեռուստաընկերությունները, ինչպես նաև Գաֆեճյան և Սարգսյան ընտանիքների կողմից սեփւականաշնորհվեց Հայֆիլմը, հսկայական ներդրումներ կատարվեցին հայկական արդի կինոինդուստրիայի մեջ: Այսօր շատերը քննադատում են ցուցադրվող հեռուստասերիալները, բայց ակնհայտ է երկու բան. հեռոատասերիալներն ունեն բարձր վարկանիշ և, որ ամենակարևորն է, դա ճանապարհ է կինոինդուստրիայի զարգացման, և ժամանակի ընթացքում սերիալներին վտխսւրինելու կգան հայկական թանկարժեք ֆիլմերը: Փորձելով պարզել, թե ինչպիսի վարկանիշ ունեն հայկական հեռուստասերիալները, «Դե Ֆակտո» ամսագիրը հարցում իրականացրեց Երևան քաղաքում (725 քաղաքացի) և պարզեց, որ հեռուստասերիալները մեծ մասսայականություն են վայելում մեր քաղաքացիների ամենատարբեր խավերի շրջանում: Արմենիա TV-ով հեռարձակվող «Կյանքի գինը» հեռոատասերիալը, որն ավելի շուտ հիշեցնում է ֆիլմ, ունի ամենաբարձր վարկանիշը (քաղաքացիները գնահատում են նաև վերոնշյալ հեռոատասերիալի դերասանական կազմի ընտրությունն ու նկարահանումների ճաշակը): Հարցումներով մենք վարձեցինք պարզել, թե ինչպես են քաղաքացիները գնահատում հանրապետության նախագահի, Աժ նախագահի և վարչապետի գործունեությունը, և պետք է ասել, որ հասարակության մեջ մեծ վստահություն կա նախագահ Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական թիմի հանդեպ:
Ցանկանում ենք' ամառն անցկացնեք հաճելի և ջերմ միջավայրում:
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ