03:52
11/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հասարակական կարծիք

2013-06-27 11:19

«Դե Ֆակտո» 18 (2007թ.)

Անցած աշնանը, արևոտ, զրնգուն մի օր Չինչինի ձորով պապ ու թոռ էշի հետ գնում էին գյուղ: Ձորում քեֆ անողների մի խումբ նայեց այդ գեղեցիկ երթին ու ասաց.

-    Նայեք, նայեք, էշը հետները իրենք ոտքով են գնում:

Պապը թոռին խորհուրդ տվեց նստել էշին, և շարունակեցին

ճանապարհը: Ձորում զվարճացողների մի այլ խումբ նայեց նրանց ու ասաց.

-    Մեծ մարդ է, էդքան խելք չունի' ջահել էրեխին նստեցրել է էշի վրա, ինքը ոտքով է գնում:

Պապ ու թոռ նեղվեցին:

Եվ թոռն իջավ էշից, համոզեց, որ պապը նստի:

Ավելի ուշ հանդիպեցին գետափին զվարճացողների ուրիշ մի խմբի.

-  Մեծ մարդ է, չի ամաչում' ինքը նստել է էշին, խեղճ թոռանը թողել է ոտքով:

Պապ ու թոռ նորից նեղվեցին:

Եվ պապն առաջարկեց միասին նստել էշին: Քիչ անց զվարճացողների հերթական խումբը հանդիպեց.

-  Մեծ մարդ է, բայց խղճի կտոր չունի, երկուսով նստել են խեղճ էշին: Բա մեղք չի՞ կենդանին:

Այս անգամ պապը վերջնականապես ջղայնացավ:

Իջավ էշից և ասաց թոռին.

-  Դու նստի, բալա ջան, գնացինք: Եթե մենք սրանց լսենք, վերջում երկուսով էշը շալակած պիտի տանենք:

Այսպես, ընթերցող բարեկամ, սա է հասարակական կարծիքը: Եթե մենք հետևենք մեր դեղին մամուլին և նրա խորհուրդներին, պիտի էշը շալակենք:

Այնպես որ, եթե ընտրել ես քո ուղին և համոզված ես քո ճշմարտության մեջ, գնա' քո ճանապարհով և անպայման տեղ կհասնես:

Բարեկամաբար՝ Մերուժան Տեր-Գուլանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...