23:45
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ


2013-06-25 11:13

«Դե Ֆակտո» 51 (2010թ.)

Գաղտնիք չէ, որ մեր երկրի զարգացումը հիմնականում կենտրոնացած է մայրաքաղաքում, ինչը հանգեցնում է մարզերի անհամաչափ զարգացմանը։ Այս տարի գյուղմթերքի աննախադեպ բարձր գները հուշում են այս ոլորտում առկա խնդիրների մասին, թեև եղանակային անբարենպաստ պայմանները նույնպես  մեծ հարված հասցրեցին։

Սերնդափոխությունը յուրաքանչյուր բնագավառի զարգացման համար կարևոր նախապայման է։ Սակայն այսօր երիտասարդների մեծամասնությունը խուսափում է իր ապագան կառուցել իր գյուղում կամ քաղաքում, գյուղատնտեսությամբ զբաղվում են հիմնականում նրանց ծնողները։  Մարզերի` Երևանում կրթություն ստացող երիտասարդների  մեծամասնությունը ձգտում է հաստատվել մայրաքաղաքում` և՛ կարիերայի, և՛ անձնական կյանքը կառուցելու նպատակով։ Երիտասարդների հետ միասին հնարավորության դեպքում քաղաք են տեղափոխվում նաև նրանց ընտանիքները։ Գյուղերում շարունակում է աճել նաև արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, որոնցից շատերը հաճախ չեն վերադառնում, գյուղերը դատարկվում են։ Սրանք խնդիրներ են, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։ 

Չնայած առկա խնդիրներին` պետության կողմից կա  այն գիտակցումը, որ գյուղը սնում է քաղաքը, և նրանք անքակտելիորեն կապված են։ Թերևս, այս կապն է խզվել, և գյուղերն իրենց անտարբերության մատնված են զգում։ 2008թ. սկսած` ՀՀ կառավարությունն իր առջև հստակ խնդիր դրեց խթանել մարզերի զարգացումը։

Նախորդ համարում վերը նշված խնդիրների վերաբերյալ «Դե Ֆակտո» ամսագիրն իր հարցերն էր ուղղել ՀՀ գյուղնախարարին, ով հանգամանորեն ներկայացրեց կառավարության հետ համատեղ կազմված ծրագրերը, որոնց մի մասն  իրականացվել է, մյուս մասն էլ պետք է իրականացվի։

«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում մեր հարցերին  կպատասխանի «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչյա Բերբերյանը, ով երկար տարիներ է, ինչ գործունեություն է ծավալում գյուղատնտեսության ոլորտում և խորապես ուսումնասիրել  է ոլորտի խնդիրներն ու գտել դրանց  լուծման ուղիները։   

Հուսանք, որ շատ շուտով ՀՀ գյուղերն իրենց զարգացման տեմպերով չեն զիջի մայրաքաղաքին, և մեր գյուղացին գոհ կլինի իր աշխատանքի արդյունքից ու չի ցանկանա լքել իր ծննդավայրը։  

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...