2013-06-20 11:42
«Դե Ֆակտո» 41 (2009թ.)
Մենք բազմիցս խոսում ենք այն մասին, որ Հայաստանը պետք է զարգանա համաչափ, ասել է թե' մարզերն իրենց զարգացածության աստիճանով պետք է հետ չմնան Երևանից: Նպատակ ունենալով պարզել, թե ինչպես են ապրում մարզերի բնակիչները, և ինչպիսի խնդիրներ են ծառացած մարզային իշխանությունների առջև, որոշեցինք այս համարը նվիրել Հայաստանի Հանրապետության մարզերից մեկին' Գեղարքունիքի մարգին' մեր հանրությանր տեղեկացնելու համար, որ միայն քաղաքր զարգացնելով' ամուր պետություն հնարավոր չէ կառուցել:
Ցավոք, այսօր գյուղացին ապրում է շատ ծանր և ոչ հարմարավետ կյանքով: Եվ շատ հաճախ ինձ զարմացնում է որոշ պաշտոնյաների խոր անտարբերությունը և անհարգալից վե-րաբերմունքը դեպի գյուղն ու գյուղացին: Կարծում եմ' ժամանակն է, որ մեր շքեղ կյանքով ապրող մեծահարուստներն ու պաշստնյաներր շրջվեն դեպի գյուղը և գոնե կատարեն իրենց պարտականությունները: Այսօր շատ մարդիկ, հատկապես երիտասարզները, հեռանում են գյուղերից, և արդեն Հայաստանի շատ գյուղեր կանգնած են ուղղակի վերացման վտանգի առջև:
Այս համարր նվիրելով Գեղարքունիքի մարզի խնդիրներին' մենք ցանկություն ունենք երևանյան նորօրյա հաճելի կյւսնքր տեսնել նաև մարզերում, ցանկություն ունենք երևանյան նոր երիտասարդության շունչը տեսնել նաև Հայաստանի գյուղերում:
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դե Ֆակտո ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ