19:25
11/22/2024
Այսօր 7...2
Նորություններ
ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ
2013-06-19 11:49
Վերադառնալ
2013-06-19 11:49
«Դե Ֆակտո» 7 (2007թ.)
Քարտեզանկարը մեր հոգիներում,
Առասպելներում` մեր հար-քարակիր,
Մեզ մի մամռապատ հեքիաթ էր գերում,
Թե իբր գիտենք հայրենիքն անգիր։
Բայց երբ օրհասի ճոճքը մեծացավ,
Հեքիաթը տեսավ իրականալին,
Լեգենդամլար մշուշը անցավ,
Մեր ձեռքում թողած կյանքի բանալին։
Եվ խաչ բանալին` իբրև գաղտնատես,
Մեր վզից կախված, բայց և մեր ձեռքում,
Ելել ենք ոտի որպես մաշված ծես,
Արդեն քանի դար դուռն ենք որոնում։
Մերուժան Տեր-Գուլանյան
Վերադառնալ