11:16
11/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա Հարությունյան

2013-06-14 11:26

«Դե Ֆակտո» 83 (2013թ.)

Ապրիլը հարուստ էր քաղաքական իրադարձություններով։ Նախ`  ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը ՄՀՀ-ում, իսկ Ազատության հրապարակում ընդդիմության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երդվեց և խոստացավ աննահանջ պայքարելու իր ընտրողների քվեների համար։ Օրեր անց պայքարը տեղափոխվեց քաղաքական նոր հարթակ` Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստությունների, քարոզչությունների, բանավեճերի և  քննադատությունների դաշտ։ Գործող իշխանության  ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որին որքան էլ խիստ փորձեն քննադատել, միևնույնն է, Երևանի բաերփոխումները և բարեկարգումներն ակնհայտ են նույնիսկ ամենասուր քննադատի համար։ Տարոն Մարգարյանի առավելություններից է նաև այն, որ վերջինս երիտասարդ է, եռանդով և քաղաքի հանդեպ մեծագույն սիրով և հոգատարությամբ լի։ Հենց այսպիսի երիտասարդ, կիրթ և գիտակ գործիչներն են պակասում մեր քաղաքական իրականությունում։ Սակայն արդարության համար պետք է նշենք, որ դրական տեղաշարժը սկսվել է, սերնդափոխությունն ու երիտասարդացումն այլևս իրականություն են։ Հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտներում արդեն ավելի շատ են նոր գաղափարներով, թարմ մոտեցումներով, ակտիվ երիտասարդ գործիչները, ովքեր տեսել են մեր անկախ պետականության կերտումն ու այսօր պատրաստ են զարգացնելու և շենացնելու այն։ Հենց այսպիսի գործիչ է ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, ով երիտասարդ տարիքում արդեն Դավթաշեն համայնքի ղեկավարի տեղակալն էր, ապա այդ վարչական շրջանի ղեկավարը, իսկ այսօր արդեն օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, ով շատ պարտաճանաչ կերպով և ակտիվորեն մասնակցում է խորհրդարանական աշխատանքներին։ Վերջինս` որպես նախկին մարզիկ, օլիմպիական խաղերի մասնակից, հայկական սպորտի ապագայով մտահոգված մարդ, ԱԺ սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովում աշխատում է հանուն հայկական սպորտի զարգացման, ոլորտի օրենսդրական բարեփոխումների և կատարելագործման ուղղությամբ։

Ապրիլը նաև մեր  ժողովրդի պատմության ամենացավալի ամիսն է։ 98 տարի առաջ այս օրերին էր, որ աշխարհի աչքի առաջ Օսմանյան կայսրությունն իրականացրեց նախադեպը չունեցող ամենադաժան ոճիրը` Հայոց ցեղասպանությունը։ Օրեցօր նվազում են կենդանի վկաներն այդ եղեռնի, իսկ ժամանակակից Թուրքիան դեռևս չի ճանաչել իր մեղքը։ Բայց մենք այլևս 98 տարի առաջվա թույլ, անպետականություն, անբանակ ժողովուրդը չենք։ Ազգերի հարատևման ամենակարևորագույն գործիքն անկախ պետությունն է, ինչը մենք կերտեցինք բազում զոհերի և զրկանքների գնով։ Ուստի նոր հալածանքներից ու ցեղասպանություններից զերծ մնալու համար պետք է փայփայել պետականությունը` սիրելով, աշխատելով, ծառայելով։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...